Հայերեն


«Այս կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տնտեսական աճի տեմպերի կամ դրանց նվազման մասին խոսելիս դեռևս պետք է հիմնվել 2023 թ.-ի ցուցանիշների վրա` սպասելով 2024 թ.-ի տվյալներին»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Ընդգծում է՝ նախորդ տարեվերջին սկսեց արձանագրվել աճման տեմպի նվազում:

«Որոշակի ոլորտներում մի քանի շարունակական ամիսներում ունենք անկում, օրինակ՝ սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, խմիչքների արտադրության ոլորտներում: Սա բացատրվում է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս գրավիչ չէ բիզնեսի ու ներդրումների համար, ինչպես նաև մեր երկրում սպառումն աստիճանաբար կրճատվում է: Եթե 2023 թ.- ին սպառումը կարողացանք պահել ռելոկանտների և տուրիզմի հաշվին, ապա այս պահի դրությամբ դեպի Հայաստան տուրիստների այցերը բավականին դանդաղել են` տարբեր հանգամանքներով պայմանավորված: Անցած տարի ունեցել ենք մոտավորապես 2 մլն տուրիստական այց Հայաստանի Հանրապետություն, որի ուղիղ կեսը Ռուսաստանից էին, այս տարի Ռուսաստանից և այլ շուկաներից՝ Չինաստանից, Թայվանից, եվրոպական ուղղություններից այցերը կրճատվել են:

Հետևաբար, Հայաստանում սպառումը պետք է նվազի: 2023 թ.-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ապահովվում էր հիմնականում հյուրանոցային, սրճարանային և ռեստորանային սեկտորի հաշվին, ինչպես նաև որոշակի ռեէքսպորտի, այսինքն՝ մեծածախ վերաարտահանման: Տուրիստների քանակի կրճատմանը զուգահեռ՝ հյուրանոցային և ռեստորանասրճարանային համակարգը նույնպես կունենա ցուցանիշների նվազում: Հայաստանում վերաարտահանման մեջ կարևորագույն ծավալ էր կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերում-վերաարտահանումը, որը օրենսդրական փոփոխություններով ավելի կրճատվեց, ինչը ևս տնտեսական աճի ցուցանիշի վրա էական ազդեցություն կթողնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում ևս ցուցանիշների նվազում է սպասվում, հատկապես, երբ 2025 թ.-ի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձ չի գործելու Երևանի տարածքում, իսկ երկրում հիմնական «շինհրապարակը» մայրաքաղաքն է:

«Շինարարության ծավալները միանշանակ նվազելու են, ավելին՝ արդեն իսկ սկսել են նվազել: Վերջին ամիսներին բնակարանային առք ու վաճառքի գործարքները նվազել են մոտավորապես 30 տոկոսով: Շուկայում արդեն արձանագրվում է գնանկում և լճացում: Շինարարության հսկայական ծավալների պատճառները մի քանիսն էին. եկամտահարկի վերադարձն արագացրեց բնակարանի ձեռքբերումը, արցախահայության տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն, ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում մեր և ոչ միայն մեր հայրենակիցների կողմից բնակարանների ձեռքբերման պահանջարկը Հայաստանում և մշակութային փոփոխությունները՝ երիտասարդները ցանկանում էին առանձին բնակվել իրենց ծնողներից: Այս պատճառներից երեքը նվազում են կամ վերանում՝ ռելոկանտները կամ մեր հայրենակիցները այլևս հետաքրքրված չեն Հայաստանում բնակարանի ձեռքբերմամբ, եկամտային հարկի վերադարձն այս տարեվերջին ավարտին կհասցվի:

Զուգահեռ բարձրանում է բնակարանի սակագինը, բայց արդեն ոչ հիմնավորված: Պահանջարկի նվազման ֆոնին պետք է որ առաջին հայացքից տեղի ունենա գնանկում, որովհետև պահանջարկի բացակայությունը տանում է առաջարկի նվազման, որը հանգեցնելու է գնանկման: Բայց շինարարությունը տեղի է ունենում բավականին թանկ գներով, այսինքն՝ նյութերի ձեռքբերման համար բավականին թանկ են վճարում, աշխատուժի համար թանկ էին վճարում, ինչը փոխարինվեց հնդիկ բանվորներով և աշխատակազմով, բայց նրանք ևս արդեն սակագներ են բարձրացնում: Այդ աշխատուժի տրամադ րու մը ևս դար ձավ «businessoutstaffing», որը նորից բերելու է գների բարձրացման:

Զուգահեռ, եթե տեղական տուրքերն են բարձրացնում, վարկերի տոկոսադրույքներն արդեն իսկ բարձրացած են, շինարարական վաճառքների նորմայից շեղման դեպքում արդեն իսկ ավելի թանկացնում են, որովհետև տոկոսադրույքները մեկ կամ երկու տարվա փոխարեն երեք, չորս կամ հինգ տարի են նրանց վրա աշխատելու, բնականաբար, կազմակերպություններն այլընտրանք չունեն, քան գինը բարձրացնել: Այդ գների բարձրացման ֆոնին առավել ևս Հայաստանի վճարունակ բնակչությունը կդառնա անվճարունակ, ավելի կոնկրետ՝ մեր հայրենակիցների մի հատվածը, որովհետև մեր հայրենակիցների մի մասն էր ընդամենը կարողանում տուն ձեռք բերել հիփոթեքային այդ վարկերով: Քաղաքացիները չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, ինչը հանգեցնելու է շինարարության ծավալների նվազման: Այն արդեն նկատելի է շուկայում, տարեվերջին դրա ականատեսը կլինենք»,- նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունները բարձրացնում են նաև հարկերը և տեղական տուրքերը: «Հարկային բեռը սովորաբար կարելի է բարձրացնել, երբ տնտեսությունը գտնվում է իր զարգացման պիկին, այսինքն՝ տնտեսությունն այնպիսի արագ տեմպերով է զարգանում, որ պետք է հարկադրույքները բարձրացնել հետագայում կայուն աճն ապահովելու նպատակով: Հակառակը՝ երբ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է ընկնում, պարտադիր չէ այս հրապարակած փուչիկ թվերով ընկնի, հասկացողները գիտեն, թե նույնիսկ այդ դրական թվերով տնտեսությունն ինչպես է ընկնում ռեցեսիայի մեջ, նման դեպքերում կառավարությունը պետք է վարի խթանիչ քաղաքականություն, ինչը նշանակում է, որ պետք է գնա հարկերի կրճատման, հարկադրույքների նվազեցման, հարկման բազաների, սուբյեկտների կրճատման ճանապարհով:

Այնինչ, տեսնում ենք հակառակը՝ կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով: Ամենասկզբից, երբ բյուջեի ծախսերն ավելացնում էին 350 մլրդ դրամով, և մարդիկ դրա համար ծափահարում էին այս կառավարությանը, այն ժամանակ հայտարարեցինք, որ բյուջեի ավելացումից պետք է վախենալ, ոչ թե ուրախանալ: Դրան հաջորդեց կառավարության նիստի ընթացքում վարչապետի ելույթը, որ ջրի սակագինը պետք է բարձրացնել, անմիջապես հաջորդեցին ծանուցումները արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին, որ նրանց եկամուտները ևս պետք է հարկվեն: Հաջորդեցին դրան շինարարության մասով տեղական տուրքերի, կարմիր գծերի բարձրացումները, տրանսպորտի սակագնի բարձրացման խոսակցությունը, շուտով կհաջորդեն էլէներգիայի, գազի և բենզինի սակագների բարձրացումները, և այդպես կփորձեն իրենց պլանավորած բյուջեն կատարել: Դա աղքատացնելու է Հայաստանի Հանրապետության բնակչությանը: Այն իր մեջ ևս մեկ լրջագույն վտանգ է պարունակում՝ «խոպանչիները» ոչ թե փողը կուղարկեն Հայաստան իրենց ընտանիքի անդամներին, այլ ընտանիքը կտեղափոխեն Ռուսաստան: Սրանով խթանում են նաև արտագաղթի ավելացմանը»,- շեշտում է փորձագետը:

Անդրադառնում ենք էկոնոմիայի հետ կապված վերջին կոռուպցիոն սկանդալին: Նաիրի Սարգսյանը կարծում է, որ այդ «բացահայտումները» մի քանի նպատակ են հետապնդում: «Առաջինը շոուն է, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ չի բացառվում, որ այս իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, և սա քարոզարշավի նպատակ է հետապնդում: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերում 19 հազար դրամով ծառեր, որոնց շուկայական արժեքն ընդամենը մի քանի հազար դրամ է: Դպրոցաշինության ծրագրերի մեջ կառավարության ղեկավարը «դուշեր» է փորձարկում, որոնք գնման առարկայի բնութագրում նշված են 79 հազար դրամ, այնինչ Հայաստանի շինարարական շուկաներում դրանք վաճառվում են 500-ից 1000 դրամով:

Նվազագույնը 79 անգամ ավելի ձեռքբերում է: Սրանք բոլորը կոռուպցիայի դրսևորումներ են: Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պաշտոնազրկմանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու վարույթ նախաձեռնելուն, ապա գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է: Կցանկանամ մի համեմատական տանել: Այս խումբը եկավ իշխանության՝ մերժելով նախկին կոռումպացված համակարգը: Իրենց լոզունգների կամ ծրագրերի մեջ ի՞նչն էր ամենաշատը չարչրկվում՝ «մերժել Սերժին, մերժել կոռուպցիան, մերժել դղյակները» և այլն: Իրենց լեզվով ասած՝ նախորդ իշխանությունը համարվում էր «ամենակոռումպացված» իշխանությունը:

Գնահատական չեմ տալիս՝ ճիշտ էր, թե սխալ, իրենց լեզվով փաստերն եմ արձանագրում: Բայց իրենց ասած «ամենակոռումպացված իշխանության ղեկավարը» իշխանափոխությունից հետո այս վեց տարվա ընթացքում մեղադրվում է... մեկ միլիոն դոլարի համար: Խնդիրը նույնիսկ այն չէ՝ մեղադրանքը հիմնավոր է, թե անհիման: Մենք արձանագրում ենք փաստը: Իսկ միայն իրենց էկոնոմիկայի նախարարը և անձնակազմի ևս ութ անդամ դատվում են 2,5 միլիոն դոլարի համար: Եթե արձանագրում ենք, որ նախորդների ժամանակ կոռուպցիա չկար, ինչին շատ դեմ եմ, իհարկե, կար, հետևաբար միայն մեկ նախարարության կոռուպցիոն սկանդալը նախորդ՝ «կոռուպցիոն» իշխանության ղեկավարի հետ կապված գործից կրկնակի շատ է պետությանը վնաս տալիս: Սա կոռուպցիայի ավելացման մասին խոսո՞ւմ է, թե՞ ոչ: Պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ»,-եզրափակում է Աուդիտորների պալատի նախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված