Հայերեն


«Սա թշնամու պարտադրանքն է, որ մեջ կա նաև իշխող խմբի շահը. դրա համար էլ իրենք գնում են դրա հետևից, այլ պարագայում չէին գնա». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջարկների փոխանակում, հրապարակային ելույթներ և հարցազրույցներ: Ասում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության հասնելու և համապատասխան պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, չնայած թշնամի երկրի նախագահը նոր պայմաններ է միայն առաջադրում, մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի հասցեին: Ի վերջո, երկու երկրների միջև տեղի ունեցողը կարելի՞ է կոչել բանակցություն կամ բանակցային գործընթաց: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն ասում է՝ կարելի է պրիմիտիվացնել և ցանկացած տեսակի հաղորդակցության մասին ասել, որ բանակցություններ են:

«Նամակների մասին տեղեկություններ են լինում, որ ինչ-որ մեկն ուղարկում է, ինչ-որ մեկը՝ ստանում, երկու-երեք ամիս հետո պատասխանում: Նույն կերպ կարող են սա բանակցություններ կոչել: Բայց չէ՞ որ սրան զուգահեռ Հայաստանի ԱԳ նախարարն իր վերջին հարցազրույցում ասաց, թե ո՞վ է ասել, որ ուղիղ կամ, ասենք, հեռախոսային առանձին կապ կա միայն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, կան բոլոր տարբեր ստորաբաժանումներում նույնպես: Հիմա այն, որ իրար հետ հեռախոսով խոսում են, դա բանակցությո՞ւն է: Ինչպե՞ս է ստացվում, որ թշնամին 2021 թ.-ին մի բան ասել է, հիմա նորից է դրա մասին խոսում, հետ է կանգնում իր ասածից, հիմա բանակցություններ եղե՞լ են, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է՝ գործընթաց կա, բայց դրա մասին չէ խոսքը, տեխնիկապես կարող է լինել, հարցը բովանդակությունն է: «Իսկ բանակցային բովանդակության մեջ կան մի քանի կարևոր շեշտադրումներ: Բանակցությունները գիտության կողմից մշակված իրենց պարտադիր էլեմենտներն ունեն: Սեղանի շուրջ խոսում են շահերից, տարբերակներից և չափանիշներից, թե ոնց են գնահատելու. մշակված այս մի տարբերակը կոնկրետ չափվելու է այս չափանիշներով, որ որևէ մեկս խնդիր չունենանք: Հիմա մեզ ասում են, որ չափանիշները որոշել են, ինչ-որ սկզբունքներ են առաջ բերել, որ, այ, սրանք կլինեն այդ չափանիշները:

Ինչպե՞ս են տարբերակներն այդ չափանիշների մեջ տեղավորվելու, կամ որո՞նք են շահերը: Դրա մասին իրականության մեջ հասկանում ենք հետևյալը. մեր բանակցողները մեկ ասում են՝ դե, Ադրբեջանի վերջնական նպատակը Հայաստանը վերացնելն է, մեկ էլ սկսում են ինչ-որ բաներ խոսել: Եթե դուք գիտեք իրենց շահերը, ի՞նչն եք քննարկում: Բացի դրանից, կա շատ ու շատ ավելի կարևոր խնդիր, որն այդ էլեմենտով այսօրվա դրությամբ հայկական կողմի բանակցություններ վարողներն իջեցրել են զրոյի: Այն կոչվում է այլընտրանք, եթե հայերեն թարգմանենք, իսկ եթե ասենք միջազգային տերմինով՝ BATNA (Best alternative to a negotiated agreement), դա այն է, ինչ դու ունես առանց մյուս կողմի:Դու կառուցում ես քո BATNA-ն:

Հիմա Ադրբեջանի BATNA-ն հետևյալն է: Ունի Թուրքիա՝ իր մեջքին կանգնած, ունի նավթ ու փող, ունի մեծ բնակչություն: Սրանք այն բաներն են, որոնք կապ չունեն Հայաստանի լինելու կամ չլինելու հետ, նա դրանք ունի: Նրա համար, որ բանակցային սեղանի շուրջ կարողանաս քեզ իրականում լուրջ զգալ, պետք է կառուցես նոր BATNA: Քո այսօրվա BATNA-ն պարտված իշխանություններն են, որոնք միայն պատրաստ են զիջումների: Հիմա, որպեսզի Հայաստանը կարողանա նոր խոսք ասել բանակցային սեղանի շուրջ, իր BATNA-ն պետք է փոխի: Այն փոխելու, կառուցելու մի քանի մեխանիզմ կա: Գտնում ես նոր դաշնակից, բանակդ ես հզորացնում, նոր բանակցող ես բերում, որ դիմացինը չկարողանա օգտագործել քո պարտված իշխանության բերանից հնչած միտքը՝ «դե, մենք այլընտրանք չունենք»: Եթե դու այլընտրանք չունես, ուրեմն, ընդունում ես թշնամու բոլոր պայմանները, դա բանակցությո՞ւն անվանենք: Գործընթացով կարող ես թիթիզանալ, ասել՝ նամակ ուղարկեցի, նամակ ստացա, բանակցություններ եմ վարում: Իրական բանակցային երևույթը, բովանդակությունն այն է, որ սեղանի շուրջ կարողանում ես քո շահերը տանել առաջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս ողջ գործընթացի ընթացքում տարբեր կողմեր՝ Ռուսաստան, Արևմուտք, տարածաշրջանի երկրներ և ոչ միայն, փորձում են իրենց դերն ապահովել, «վերմակն իրենց կողմը քաշել», շեշտադրել իրենց կարևորությունը բանակցություններում և հնարավոր պայմանագրի ստորագրման դեպքում: Պողոսյանն այսպես է արձագանքում՝ ճիշտ են անում: «Աշխարհն է այդպիսին: Բոլոր գործընթացների մեջ պետք է այնպես անենք, որ ինչ-որ բանից, որն անգամ մեզ հետ թվացյալ կապ չունի, օգուտ քաղենք և մեր BATNA-ն կառուցենք հաջորդ բանակցությունների համար: Ադրբեջանը մտնում է բոլոր միջազգային կառույցները, կաշառում է, անդամագրվում կամ չի անդամագրվում ինչ-որ գործընթացների մեջ, նույնն էլ մենք պետք է անենք: Բայց բանակցությունների գնալիս նոր այլընտրանք կառուցելու համար պետք է առաջին հերթին պարտված կողմը նոր բանակցող բերի: Քանի դեռ չես կառուցել քո մնացած հնարավորությունները, պետք է դրանով ժամանակ ձգել՝ հանուն հայրենիքի: Պետք է զենք գնել, բանակի մեջքը շտկել, համազգային միասնությունն ապահովել, որովհետև, ըստ էության, մեր միակ ռեսուրսը համազգային կամ համահայկական միասնականության ձևավորումն է: Բայց ոչինչ էլ չի արվում, դրա համար էլ թշնամին երբ ուզում է, նոր բան է անում, ինչո՞ւ պետք է իրեն սահմանափակի, ինչո՞ւ պետք է ինչ-որ բանին այո ասի, երբ գիտի, որ հաջորդ րոպեին կարող է նոր բան ներկայացնել և դրա հետևից գնալ»,-հավելում է նա:

Մենք, օրինակ՝ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին ենք խոսում, Ռուսաստանից հրաժարվում ենք, բայց ո՛չ ՀԱՊԿից ենք դուրս գալիս, ո՛չ ԵԱՏՄ-ից: «Կան խմբեր, որոնք այդպես են ներկայացնում, ինքս երբևէ նման բան չեմ ասել: Հակառակը՝ ասել եմ, որ չեմ զարմանա, որ մի օր պարզվի՝ այսօրվա վարքագիծը թելադրված է այն կողմից, որ «այսպես արեք, հանկարծ սանկցիաների տակ չընկնեք»: Այնպես չէ, որ դա միայն ասելով է, չէ՞ որ Արևմուտքն էլ է շատ լավ հասկանում, տեսնում, թե ինչեր են տեղի ունենում, չզարմանաք, որ պարզվի՝ հենց դրա պատճառով էլ միայն խոսքի վրա է մնում, ինչ-որ բաներ խոսվում են, բայց իրական լուրջ գործողություն չի անում: Որովհետև իր իրական շահերի դաշտը ուրիշ տեղ է»,-հավելում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Զրույցն ամփոփում ենք Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով: Ադրբեջանի նախագահի ու պաշտոնյաների ելույթները գալիս են փաստելու, որ մեր երկրի կարևորագույն փաստաթուղթը փոխելու հիմքը հենց նրանց ճնշումներն են: «Շատ կարճ և պարզ բացատրություն՝ սա թշնամու պարտադրանքն է, որի մեջ կան նաև իշխող խմբի շահեր: Դրա համար էլ իրենք գնում են դրա հետևից, այլ պարագայում չէին գնա: Իրենք այդ սցենարի մեջ հետևյալն են տեսնում. կարող են ասել, որ թշնամու պարտադրանքներն են, և օգուտ քաղեն իշխանությունը պահելու համար»: Արդյոք Ադրբեջանին այս «երաշխիքը» տալուց հետո կկարողանա՞նք մեր երկրում խաղաղ ապրել:

«Ոչ մի այլ երաշխիք խաղաղ ապրելու չկա, քան քո զինված ուժերն են: Այն օրը, երբ Հայկական բանակը, Հայաստանի բանակը որոշեց իր լավագույն հզոր ճյուղին, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն էր, իսկ դա ընդհանուր հայկական բանակն էր, թողնել մենակ և պարտության տանել, այդ օրը ինքն էլ է պարտվել ամեն ինչով: Այնպես որ, որևէ երաշխիք այլևս չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Եվ չկա երաշխիք, որ սա վերջին բանն է լինելու, ինչը Հայաստանից պահանջելու է Ադրբեջանը: «Իսկ ինչո՞ւ պետք է վերջինը լինի: Պարտված իշխանությունից կարելի է ակնկալել միայն նոր պարտություններ, ինքը դա է բերելու»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը
Ամենադիտված