Հայերեն


Ե՞րբ պատասխանատվության կկանչվեն Բաքվի լկտի շովինիստները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Realtribune.ru-ն «Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է նախապատրաստում Հայաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունները կանխատեսելիորեն փակուղում են: Սկզբում այդ մասին ակնարկել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ բանակցային գործընթացում կա հետընթաց։ Իսկ հունվարի 24-ին այդ մասին բացահայտ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել և ամեն ինչ անում է այդ գործընթացը խաթարելու համար»։ Ինչպես պարզվում է Հայաստանի ղեկավարության ուղերձներից, Բաքուն շարունակում է ավելի ու ավելի նոր նախապայմաններ դնել։ Հենց հայկական կողմը համաձայնում է թեկուզ չնչին զիջման, Ադրբեջանն անմիջապես լրացուցիչ պահանջներ է առաջ քաշում։ Բանն արդեն հասել է նրան, որ սկսել են Հայաստանից պահանջել փոխել սեփական Սահմանադրությունը։

Ադրբեջանին դուր չի գալիս հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակմանը, անգամ Արարատ լեռան տեսքով Հայաստանի պետական խորհրդանիշները։ Ըստ ամենայնի, շուտով կարելի է սպասել, որ Բաքուն կպահանջի, որ Հայաստանի տարածքում ուղղակիորեն Ադրբեջանի օրենքները կիրառվեն, և այնտեղ կարգուկանոն պահպանեն ադրբեջանցի ոստիկանները։ Բաքվի վարչակարգն ակնհայտորեն զգացել է անպատժելիության համը և փորձում է առավելագույնս օգտագործել միջազգային բարենպաստ իրավիճակն իր տարածքային ձեռքբերումներն ավելացնելու համար։ Եվ եթե նախկինում Ադրբեջանը թաքնվում էր «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի» դեմագոգիկ հայտարարության հետևում, ապա այժմ Բաքվի ախորժակը արդեն տարածվել է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի վրա։

Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմի նախապատրաստվելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները սկսել են հզոր քարոզչական արշավ, որի նպատակն է հիմնավորել Բաքվի նոր տարածքային պահանջները։ Այդ նպատակով ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան համայնքը», ինչը շատ է հիշեցնում սուդետա-գերմանական կուսակցությունը, որը ստեղծվել էր 1933 թվականին գերմանացի նացիստների կողմից Չեխոսլովակիայի դեմ տարածքային պահանջներն արդարացնելու համար։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ Ադրբեջանում, ինչպես նախկինում Ուկրաինայում, Հիտլերի համախոհներին հռչակում են ազգային հերոսներ։ Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 30ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել Մամեդ Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակի միջոցառումներ անցկացնելու մասին։ Նշենք նաև, որ այդ միջոցառումների ամսաթիվը հունվարի 19-ն է:

Այսինքն, հենց այն նույն օրը, երբ Ռուսաստանում սկսվել է Լենինգրադի պաշարման ճեղքման 80-ամյակի տոնակատարությունը, Ադրբեջանում նշվել է հիտլերական ռուսաֆոբի տարեդարձը։ Բայց Լենինգրադը խորհրդանիշ է Ալիևների ընտանիքի համար։ Դա այն նույն քաղաքն է, որտեղ գործող նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, 1949-50 թվականներին սովորել է ԽՍՀՄ պետական անվտանգության դպրոցում։ Լավ եմ հիշում, թե ինչպես Հեյդար Ալիևը երախտագիտության զգացումով Վլադիմիր Պուտինի ձեռքից ընդունեց այդ դպրոցի իր աշակերտական գրքույկը։ Եվ հիմա՝ նման ցուցադրական անհարգալից վերաբերմունք Լենինգրադի, շրջափակումը վերապրածների և անձամբ նախագահ Պուտինի նկատմամբ, որի համար Լենինգրադի շրջափակումը անձնական ողբերգություն է եղել։ Նախագահ Ալիևի այդ որոշումը, ըստ ամենայնի, պատահականություն չի եղել։ Դա ցուցիչ գործողություն է, որի նպատակն է երկու ազդանշան ուղարկել:

Ազդանշաններից մեկն Արևմուտքին հավատարմության ցուցադրումն է, որը վերջերս ուժեղացրել է Ալիևի և նրա շրջապատի քննադատությունը: Երկրորդը առաջին հերթին իր բնակչության համար Ռուսաստանի հրապարակային նվաստացումն է ու սեփական գերազանցության և մեծության ցուցադրումը։ Այսպիսով, եթե Ռուսաստանում որևէ մեկը դեռ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելու պատրանքներ ունի, ապա ժամանակն է արխիվացնել այդ պատրանքները: Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման Հայաստանի ղեկավարության հույսերին։ Բաքվի ներկայիս ռեժիմի հետ սկզբունքորեն չի կարող լինել խաղաղ կարգավորում։ Ալիևը չի կատարել հայկական կողմի հետ նախկինում ստորագրված համաձայնագրերից և ոչ մեկը, իսկ հիմա բացահայտ ագրեսիվ ծրագրեր է առաջ քաշում Հայաստանի նկատմամբ։

Նա, մասնավորապես, կոչ է արել «ազատագրել» «բուն ադրբեջանական հող» Զանգեզուրը։ Իսկ վերջերս հայտարարել է, որ Երևանը հնագույն ադրբեջանական քաղաք է։ Նախկինում դրանով զբաղվում էին միայն ադրբեջանցի պատմաբանները, իսկ այժմ Ադրբեջանի իշխանություններն են ակտիվորեն քարոզում այն թեզը, որ ժամանակին ողջ Հայաստանը եղել է ադրբեջանցիների բնակության տարածք, չնայած դեռ հարյուր տարի առաջ ադրբեջանցիներ չեն էլ եղել։ Հայ ազգին սատանայացնելու և որպես ադրբեջանցիների սկզբնական թշնամի ներկայացնելու համար Բաքվի ռեժիմը անհիմն մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հասարակական գործիչներին, որոնք գերեվարվել են անցյալ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ժամանակ։

Ռուբեն Վարդանյանին ուղղված մեղադրանքներն են հատկապես ծիծաղելի թվում, նա մեկ տարուց էլ քիչ է ապրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ ռազմական գործողության մասնակից չի կարող եղած լինել։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի գլխավոր դատախազության համար բոլորովին սովորական բան է ահաբեկչության մեղադրանք առաջադրել բոլոր ոչ ցանկալիների նկատմամբ, նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր երբեք չեն եղել Ադրբեջանում: Էլ ի՞նչ խոսենք Ղարաբաղի հայերի մասին: Առայժմ ոչինչ անել հնարավոր չէ Ադրբեջանի իշխանությունների այս անօրինականությունների դեմ, քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը պատրաստ չեն պատասխանատվության կանչել Բաքվի լկտի շովինիստներին։ Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ բոլոր այդ գործիչները, այդ թվում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության գործիչները, մարդկության դեմ գործած հանցագործությունների համար կկանգնեն դատարանի առաջ: Ոչինչ հավերժ չէ այս աշխարհում: Փոխվում են ժամանակները, փոխվում են աշխարհաքաղաքական իրավիճակները և մեծ տերությունների շահերը։ Այնպես որ, վաղ թե ուշ, դրանցում ներգրավված բոլորը պետք է պատասխան տան կատարված հանցագործությունների ու անօրինությունների համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված