Հայերեն


Իշխանություն, որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասցրեց «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, քննարկումից սահուն անցում կատարել Ադրբեջանին «չհարձակման պայմանագիր» առաջարկելուն, այլև ադրբեջանական ԱԳՆ-ից մերժման նման մի արձագանք ստացավ: Սա՝ եթե չհաշվենք պաշտոնական Բաքվի՝ պրոֆեսիոնալ հանցագործի հղկված շանտաժ հիշեցնող մշտական ձևակերպումները հիշյալ արձագանքում: Ադրբեջանի հետ ամեն ինչ պարզ է, այդ երկրից ու դրա ղեկավարությունից այլ բան սպասելն ուղղակի անլուրջ է:

Հարցն այն է, որ առկա իրավիճակում, մանավանդ Ալիևի շարունակական ռազմատենչ, հակահայկական, հակահայաստանյան հայտարարությունների համատեքստում «խաղաղության», «չհարձակման», «զորքերի հայելային հետքաշման» մասին խոսքերը, շատ մեղմ ասած, անհասկանալի են հնչում: Եթե չասենք ավելին: Նկատենք, որ մեկնաբանները սովորաբար կենտրոնանում են Փաշինյանի, նրա հայտարարությունների, դրանց դետալների վրա, և շատ հազվադեպ են շոշափում այն հարցը, թե, առհասարակ, ում են հասցեագրված բոլոր այդ «խաղաղության», «չհարձակման» մասին խոսքերը: Այնինչ, դա ոչ պակաս կարևոր հարց է: Իսկ հասցեագրված են այդ հայտարարություններն ամենից առաջ Ադրբեջանին կամ այն գլխավորող Իլհամ Ալիևին:

Չգիտես ինչու, մանավանդ փաշինյանական իշխանության քարոզիչները, իրենց անդրադարձներում, ելույթներում այնպիսի ենթատեքստային տպավորություն են ձևավորում, թե խոսքը ոչ թե մեզ ու մեր պետությունը ոչնչացնելու նպատակ հետապնդող թշնամու մասին է, այլ զուտ հարևան երկրի ղեկավարի: Էական հանգամանքը, որ Ադրբեջանը հանցագործ ու թշնամի պետություն է, որ այնտեղ հայատյացությունը պետական քաղաքականության ու քարոզչության կարևոր բաղադրիչ է, որ այնտեղ դեռ մանկապարտեզի տարիքից սովորեցնում են մորթել ու սպանել հայերին և այլն, և այդպես շարունակ, կարծես միտումնավոր «շրջանցվում» կամ լռության է մատնվում:

Այնինչ, կրկնենք, դա չափազանց կարևոր հանգամանք է: Կարելի է ասել՝ առաջնային: Եթե որևէ մեկը ասի, որ ինքը խաղաղության կողմնակից չէ, ուրեմն, առնվազն հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի: Այլ հարց է խաղաղությանը միշտ պատրաստ լինելը, այլ հարց է հանրության դիմադրողականությունը, իմունիտետը: Բայց հազիվ թե գտնվի որևէ ադեկվատ անձնավորություն, որ դեմ լինի խաղաղությանը: Խնդիրն այստեղ բացարձակ այլ է: Երբեք ու ոչ մի վայրկյան չի կարելի մոռանալ, որ խոսքն ուղղակիորեն թշնամու մասին է: Թշնամու, որ հայկական Արցախը (որը Փաշինյանն ուրացավ ու ադրբեջանաթուրքական ցեղասպանական ագրեսիայի ժամանակ թողեց մենակ) բռնազավթելուց ու հայաթափելուց հետո հստակ հայտարարում է Հայաստանի Հանրապետությունը զավթելու և ոչնչացնելու անթաքույց նպատակների մասին:

Ու եթե նույնիսկ որևէ թուղթ ստորագրվի, ինչպիսի՞ն է լինելու դրա ճակատագիրը՝ նորից հաշվի առնելով, որ գործ ունենք թուրքադրբեջանական տանդեմի հետ, որը պատմականորեն միշտ էլ դրժել և ուրացել է բազմաթիվ նման թղթեր: Նմա՞ն պայմանագրեր են խախտվել ու առոչինչ համարվել Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, դեռ չխոսենք պատմական այլ օրինակների մասին: Համաշխարհային պատմությունը նման «խաղաղության պայմանագրերի» տապանաքարերով է սալարկված:

Եվ այստեղ առաջ է գալիս հաջորդ կարևոր հանգամանքը՝ երաշխավորի գործոնը: Իսկ ո՞վ է լինելու այդ պայմանագրի միջազգային երաշխավորը, եթե երբևէ նման փաստաթուղթ ստորագրվի:

Այս հարցը կարծես միջանկյալ պատասխան էր ստացել առ այն, որ Փաշինյանի վարչակազմը, իր ղեկավարի գլխավորությամբ, սկսեց հակվել դեպի զուտ երկկողմ պայմանավորվածության տարբերակը, որը ադրբեջանական կողմի (Թուրքիայի) առաջարկն էր, ըստ էության: Բայց դա ինքնին ոչ միայն ծայրահեղ անլրջություն է, այլև չափազանց վտանգավոր «խայծ»: Նկատի ունենք գործը զուտ երկկողմ «բանակցություններին» ու «պայմանավորվածության» հանգեցնելը: Ճիշտ է, երաշխավորների պարագայում էլ, ներողություն տաֆտալոգիայի համար, լիարժեք երաշխիք հազիվ թե լինի, բայց այլ բան է միայնակ մնալը, այլ բան՝ միջազգային գործընկերների երաշխավորությամբ ստորագրված փաստաթուղթը: Իսկ խնդիրներ ասելով՝ նկատի ունենք առաջին հերթին այն, որ եթե, ենթադրենք, Արևմուտքն է լինելու երաշխավոր, ապա նույնիսկ ամենամոլի արևմտամետները կամ «գրանտով» արևմտամետ «աշխատողները» հասցրեցին տեսնել, որ «անգլիական նավերն» առաջվա նման չեն կարողանում մագլցել հայկական լեռները: Եթե երաշխավորը Ռուսաստանն է լինելու, ինչն ավելի իրատեսական տարբերակ է, ապա Փաշինյանը հասցրել է էապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, ինչից անխուսափելիորեն հասցրել է օգտվել Ալիևը՝ այդ ամենից բխող հետևանքներով:

Ամփոփենք. որքան էլ դա դժվար կամ ձեռնտու չէ գիտակցել, բայց ակնբախ իրողություն է, որ թուրքը մնում է թուրք: Երկրորդ՝ նա թշնամի է, և նրա նպատակն ու ծրագիրն անփոփոխ է՝ Հայաստանի պետականության վերացում, հայության իսպառ հայրենազրկում կամ ֆիզիկական բնաջնջում: Երրորդ՝ թուրքը (թշնամին) հասկանում է միայն ուժի լեզուն: Միայն այդ լեզվով «պայմանագրերն» են նրան խաղաղեցնում: Իսկ նման պայմանագիր առաջարկելու համար ամենից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն խաղաղության, այլ առաջին հերթին այդ խաղաղության սպառնալիքին դիմակայելու կամք ու կարողություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կունենա ազգային իշխանություն, հայությանը համախմբող, այլ ոչ թե մասնատող ու ջլատող քաղաքական վերնախավ, առկա իրավիճակում երկիրն ընկած վիճակից ոտքի կանգնեցնող ծրագիր և այն իրագործողներ, այլ ոչ թե ներկայիս՝ խաղաղություն ու չհարձակում մուրացող ղեկավարություն, որն իրեն վաղուց լրիվ սպառել է, քաղաքական բանկրոտ է, և որը տապալել է իր իսկ հռչակած «առաքելությունները»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինը
Ամենադիտված