Հայերեն


Մանրամասներ․ Ջրառատում տեղի ունեցածը բավականին խորը արմատներ ունի

Հասարակություն

ARMLUR / Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան վենդետա: Ինչո՞ւ, որովհետեւ մարտի 12-ին Ջրառատ համայնքում դաժան ծեծի էր ենթարկվել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը, որը ստիպված էր եղել օդ կրակել: Երեկ էլ Երանոսյանները ծեծի են ենթարկել 3 գյուղացու: Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ՀՀԿ ղեկավար Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան -Րաֆֆ -Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, որն ավելի ուշ վերածվել էր ծեծկռտուքի: Գետնին տապալված ոստիկանության աշխատակից Լեռնիկ Երանոսյանը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակ էր արձակել: ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչներին հաջողվել էր նրա ձեռքից խլել ատրճանակը: Երանոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էր «Նաիրի» ԲԿ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ միջադեպից հետո Սեյրան Օհանյանը զրուցել է Լեւոն Երանոսյանի հետ, ներողություն խնդրել նրանից եղբոր ծեծի առիթով՝ ասելով, որ մնացածը թող իրավապահները պարզեն: Ինչպես նկատում ենք՝ ներողությունը տեղ չհասավ, եւ ջրառատցիները չթողեցին ՕՐՕ-ի համակիրներին մարսել ՀՀ փոխոստիկանապետի եղբոր ծեծը: Երեկ Ջրառատ համայնքի դպրոցականների միջեւ վիճաբանություն էր եղել, որին ավելի ուշ խառնվել էին նաեւ ծնողները, եւ երկաթյա ձողերով ու այլ իրերով սկսել էին միմյանց ծեծել, որից հետո դարձյալ կրակոց էր հնչել: ՕՐՕ-ի համակիրներից 3 հոգի` Արայիկ Մելքոնյանը, Հակոբ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը, որոնք ազգականներ են, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել. մեկը՝ հրազենից, երկուսը՝ երկաթե ձողերից. նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 3-ի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: ՕՐՕ դաշինքի տարածած հայտարարության համաձայն՝ այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների լուռ հայացքի ներքո: Այս իրավիճակում ամենաուշագրավն այն է, որ ՕՐՕ դաշինքը երեկ հրապարակել էր տեսանյութ, որտեղ միջադեպի կիզակետում էր ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, իսկ թե ինչպես էր նա հայտնվել դեպքի վայրում, դեռեւս պարզ չէ: ՀՀ ոստիկանությունը ձկան նման լուռ է եւ չի պարզաբանում փոխոստիկանապետի մասնակցությունը: Օրվա վերջում ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի մասով ինքնաձիգից կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել է Ջրառատի բնակիչ Տիգրան Սարգսյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 112-րդ (առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել) 258-րդ (խուլիգանություն) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք ձեռք բերել, իրացնել) հոդվածների հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ջրառատում այս օրերին տեղի ունեցածը բավականին խորը արմատներ ունի: Սեպտեմբերին Ջրառատ համայնքում կայացել է համայնքի ղեկավարի ընտրություն, որին մասնակցել են ՀՀ փոխոստիկանապետ Լ. Երանոսյանի ազգական, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը եւ Մելիք Մելքոնյանը: Ընտրություններում հաղթել է Սամվել Գալստյանը, ու երկու թեկնածուների միջեւ լարված հարաբերությունները դեռ շարունակում են եւ ավելի թեժացել խորհրդարանական ընտրությունների շեմին: Բանն այն է, որ Մ. Մելքոնյանը, որը համայնքում հայտնի է Ապո ածականով, ՕՐՕ դաշինքի համակիրներից է, եւ մարտի 12-ին հենց նրան պատկանող բենզալցակայանում է ծեծի ենթարկվել Լեռնիկ Երանոսյանը, իսկ երեկ՝ մարտի 14-ին, «էրեբունի» ԲԿ տեղափոխված անձինք նրա բարեկամներն են: Ասել է, թե Ջրառատում տեղի ունեցած միջադեպի պատճառը դեռեւս ՏԻՄ ընտրություններից առաջացած ներքին վրեժն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակը ՀՀ իրավական համակարգում խառնաշփոթ է ստեղծել, բարձրացվել է անգամ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտոնանկության հարցը:

Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան
Ամենադիտված