Հայերեն


Սերժ Սարգսյանի նախազգուշացումը Մոսկվայից

Ամենաընթերցված

ՀԱՅԵԼԻ / Նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի առանցքը Արցախի խնդրի առնչությամբ կոնկրետ նրբերանգներով է աչքի ընկնում: Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի առջև հայտարարել է, որ Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ստիպված է ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և նոր էսկալացիա թույլ չտալու համար:
«Մինչև 2016թ-ը մեր գործընկերները մեզ վստահեցնում էին, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում: 2016թ-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի հենց այդ բազմամյա միլիտարիստական քարոզչության մարմնավորումը դարձավ` հակադրվելով սեփական հողի վրա սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու՝ Արցախի ժողովրդի ցանկությանը»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ի դեպ, ՄԳԻՄՕ –ում, որտեղ նա արել է այս հայտարարությունը նրան շնորհվել են այդ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում:
Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում հստակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում՝1994-1995 թվականների եռակողմ անժամկետ համաձայնագրերի խստագույն պահպանման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի և ԵԱՀԿ դիտորդների քանակի ավելացման անհրաժեշտությունը:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն Ադրբեջանը, ինչպես և նախկինում, խուսափում է այս պայմանավորվածությունների կատարումից»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը, որտեղ պատասխանելով իսպանացի լրագրողի հարցին` հայտարարել, որ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը միմիայն մեկ պատճառով , որպեսզի բանակցային գործընթացները շարունակվեն , իսկ եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսկի Արցախի դեմ,ապա Հայաստանը միանշանակ և անմիջապես ճանաչելու է Արցախի անկախությունը:
Մոսկովյան այցի առաքելությունը թերևս ապրիլի 1-ին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանի կողմից արտաքին ճակատում արված նախապատրաստական քայլ է: Վերջին շրջանում բավական ինտենսիվ տեղեկություններ են ստացվում, որ ադրբեջանական կողմը կրկին սկսել է շփման գծի մոտակայքում զինուժ և ռազմական տեխնիկա կուտակել: Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ոճի մեջ է և այդ իմաստով միանգամայն ենթադրելի է, որ նա մեկ տարի առաջ իրականացրած ռազմական անհաջող ագրեսիան կարող է և կրկնելու ցանկություն ունենալ: Անցյալ տարի սանձազերծված պատերազմական գործողությունները կասեցվեցին Մոսկվայի միջնորդությամբ, բայց միջնորդների կողմից կոնկրետ գործողություններ և հասցեական գնահատականներ դրան չհաջորդեց: Հակառակը՝ Մոսկվան շատ պարզ հայտարարեց, որ շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին:
Նման պայմաններում թերևս Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ նախ Հայաստանն Արցախի խաղաղության պահպանման երաշխավորն է և երկրորդ, եթե Մոսկվան ագրեսիայի նոր նախաձեռնությունները զսպելու քայլեր չկատարի, ապա պատերազմի վերսկսման պարագայում Հայաստանը կճանաչել Արցախի անկախությունը: Հստակ է, որ Արցախի հարցում Կրեմլի դերակատարումն անկարևոր չի կարող լինել և այս առումով Սերժ Սարգսյանի ակնարկը, թե տարիներ շարունակ << մեր գործընկերները մեզ վստահեցնում էին>>, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում, ունի կոնկրետ հասցեատեր: Դա Կրեմլն է: Հետաքրքիր է, թե այս անգամ ի՞նչ են ասել Կերմլից, առավել ևս, որ Սերժ Սարգսյանից առաջ այնտեղ հյուրընկալվել էր Թուրքիայի նախագահը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված