Հայերեն


«Համահայկական ճակատ» շարժման երիտասարդական թևի ղեկավար Հովհաննես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ուղերձը

Հասարակություն

Սիրելի եղբայրներ և քույրեր, ընկերնե՝ր:

Դիմում եմ հայ երիտասարդներին Հայաստանում և աշխարհի բոլոր երկրներում, նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել կռվել մի խրամատում, կիսել զինվորական ծառայության բոլոր դժվարություններն ու ուրախությունները՝ մեր փոքրիկ, բայց մեծ երկրի համար ծանր ժամանակներին։

2023 թվականի դեկտեմբերին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդները համաժողովին հաջորդած հայտարարությամբ հավանություն տվեցին շարծման երիտասարդական թև ստեղծելու գաղափարին։

Հայաստանի երիտասարդությունը կիսում է «Համահայկական ճակատ» շարժման հայացքները և պատրաստակամություն է հայտնում աջակցել նրա գլխավոր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության և ազգային ինքնության պահպանմանը, ազգային միասնության ապահովմանը։

Շարժման երիտասարդական թեւը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հակադրվում Հայաստանի Հանրապետության նախկին, ներկա կամ ապագա իշխանությանը։ Մեր նպատակն է պայմաններ ու հնարավորություններ ստեղծել հայ երիտասարդների համախմբման համար, հոգ տանել վետերանների և մարտիկների նկատմամբ, հարգանք և սեր սերմանել մեր պատմության, կրոնի, մշակույթի և ավանդույթների հանդեպ։

Մենք ձգտում ենք բարեկամ հարաբերություններ զարգացնել մեր ռուս պատմական և ավանդական ընկերների հետ, այլ երկրներում հայ երիտասարդների ուշադրությունը սևեռել ազգային ինքնությունը պահպանելու անհրաժեշտությանը։ Շարժման երիտասարդական թևի կարևորագույն խնդիրներից ենք համարում մայրենի լեզվի կիրառման խթանումը սփյուռքի բոլոր կենտրոններում, այդ թվում՝ կամավորականների ներգրավմամբ, մեր հայրենակիցներին հայոց լեզուն ու պատմությունը ուսուցանելու համար:

Այսօր կարևոր է օգնություն ցուցաբերել մեր վիրավոր ընկերներին՝ առողջությունը վերականգնելու և հասարակության մեջ ինտեգրվելու հարցում։ Պետք է ջերմությամբ և հոգատարությամբ ընդունել արցախցիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տունը, օգնել նրանց հարմարվել նոր պայմաններին և նախադրյալներ ստեղծել պատմական հայրենիք վերադառնալու համար։

Գլխավոր խնդիրներից է նաև երիտասարդների ոգևոր ուժի ամրապնդումը, մեր Հայ Առաքելական Եկեղեցուն նրանց պատկանելության գիտակցումը և եկեղեցական արարողությունների պահպանումը։

Մենք մտադիր ենք աջակցել մեր շնորհալի և ստեղծագործ երիտասարդներին, օգնել տաղանդավոր պատանիներին իրացնել նրանց ներուժը և կյանքի կոչել նրանց ծրագրերն ու գաղափարները: Մենք նպաստելու ենք մեր երկրի պատմամշակութային ժառանգության, շրջակա միջավայրի պահպանմանը։

Կոչ եմ անում բոլոր հայ տղաներին ու աղջիկներին, ում հուզում է Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը, սատարել մեր ջանքերին և միանալ մեր գործունեությանը։ Միասին մենք կարող ենք պահպանել և զարգացնել մեր Հայրենիքը՝ մեր և ապագա սերունդների համար։

 

Երիտասարդական թևի գործունեության հիմնական ուղղությունները կհրապարակվեն առաջիկայում։

 

Առաջարկություններն ու հարցերը խնդրում ենք ուղարկել [email protected] և [email protected] էլ․ հասցեին։ Հետևեք «Համահայկական ճակատ» շարժման համացանցային ռեսուրսներին և Telegram-ալիքների ռուսերեն ու հայերեն տարբերակներին.

Կայքէջ․ https://save-armenia.com՝ հայերեն և ռուսերեն

Telegram-ալիքներ․

https://t.me/DVFsavearmenia_ru՝ ռուսերեն

https://t.me/DVFsavearmenia_am՝ հայերեն

https://t.me/DVF_MK՝ երիտասարդական թև

Youtube: @SaveArmenia

https://www.youtube.com/channel/UCiGaHFAJgxTmHOjGvQ51PWw

Համացանցային այս ռեսուրսների միջոցով մենք պարբերաբար կտեղեկացնենք մեր գործունեության, ձեռքբերումների մասին, կքննարկենք մեր երկրի և աշխարհի ամենակարևոր իրադարձությունները։ Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքը և կարդալ ձեր նամակները:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, մեր ազգային մշակույթի, հավատքի ու ավանդույթների պահպանումը, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամությունը՝ որպես մեր պատմության անբաժանելի մաս։ Աշխարհի որ ծայրում էլ լինենք, մենք պետք է հիշենք հայ ինքնությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Խաչը։

Միլիոնավոր ենք մենք, և մեր ուժը միասնությունն է:

Երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված