Հայերեն


Արտահերթ զեկույց՝ Ջրառատի դեպքերի մասին

Հասարակություն

2017 թվականի մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները տարվել են ոստիկանություն, որտեղից ժամեր անց ազատ արձակվել:
Այնուհետև, մարտի 14-ին նույն գյուղում հրազենի կիրառմամբ մեկ այլ միջադեպի արդյունքում վիրավորվեցին նախորդ միջադեպին մասնակից «ՕՐՕ» դաշինքի համակիրները:
Դեպքերով զբաղվում են թե Քննչական կոմիտեն, թե Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը իրականացնում է երկարաժամկետ դիտորդական առաքելություն, որի սահմաններում որոշեց ուսումնասիրել միջադեպերը:
Հրազենի կիրառումը
Ոստիկանութունը հայտնել է, որ մարտի 12-ին հրազենը կիրառել է Ոստիկանության զորքերի 1001 զորամասի ծառայող, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ով միջադեպից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ավելին, ատրճանակից կատարվել է մեկ կրակոց, որից տուժողներ չեն եղել: Կրակոցից հետո «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները Լեռնիկ Երանոսյանի ձեռքից խլել են հրազենը, որը հետո հանձնվել է ոստիկանությանը: Վերոնշյալը հաստատում են նաև «ՕՐՕ» դաշինքի առաջնորդները:
Ոստիկանությունից մեզ նաև հայտնեցին, որ գնդապետ Լեռնիկ Երանոսյանը միջադեպի ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել: «Մակարով» տեսակի ատրճանակը կցված է եղել (կամ պատկանել է) Լեռնիկ Երանոսյանին:
Ջրառատում մեր երկարաժամկետ դիտորդների հավաքած տեղեկություններով պարզվել է, որ մարտի 14-ին նույն գյուղում գյուղապետի եղբորորդու և նախորդ միջադեպի մասնակիցներից մեկի միջև ծագել է միջադեպ, որին խառնվել է ինքնաձիգով զինված ոստիկանության ծառայող՝ գյուղապետի եղբայր, Սերյոժա Գալստյանը: Այս տեղեկությունները հաստատում են նաև «ՕՐՕ» դաշինքից: Իսկ Քննչական Կոմիտեից պնդում են, որ ինքնաձիգով զինված է եղել այլ անձ և արձակվել է 4 կրակոց:
Ըստ մեզ հետ զրուցած ականատեսների և «ՕՐՕ» դաշինքի, միջադեպի ժամանակ կիրառվել են նաև մետաղյա ձողեր: «Էրեբունի» հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ 3 տուժածներից մեկը հրազենային վիրավորում ունի, մեկը ծակող-կտրող վիրավորում, իսկ երրորդը՝ կոտրվածք: Դատելով հրապարակված տեսանյութից՝ կրակոցներից առնվազն մեկը և ծեծի մի մասը եղել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ներկայությամբ:
Նշենք, որ նախկինում հաստատված փաստ է, որ Լեռնիկ Երանոսյանը Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրն է: Երանոսյանները բնակվում են Ջրառատ գյուղում և այդ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Գալստյանի քեռիներն են:
Կապը ընտրությունների հետ
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հաստատում և չեն հերքում, որ հրազենով 1-ին միջադեպը կապված է եղել ընտրությունների հետ, իսկ «ՕՐՕ» դաշինքից պնդում են կապի մասին և բերում մանրամասներ:
Մասնավորապես, մեր երկարաժամկետ դիտորդների հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մարտի 12-ին Ջրառատում իրենց նախընտրական հանդիպման ժամանակ գյուղապետ Սամվել Գալստյանը մոտեցել է քաղաքացիների մի մասին և հայհոյանքներով պահանջել հեռանալ հանրահավաքից: Միջոցառումից հետո «ՕՐՕ» դաշինքի ջրառատցի համակիրները գյուղապետից հայհոյանքների համար «հաշիվ են պահանջել» և եղել է վիճաբանություն: Վիճաբանությունից հետո, «ՕՐՕ» դաշինքի համակիրների տուն է եկել գյուղապետի քեռի՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը և հանելով ատրճանակը՝ պահանջել է իր առջև ծնկի իջնել: Ստանալով մերժում՝ Երանոսյանը օդ է կրակել, որից հետո դաշինքի համակիները Երանոսյանի ձեռքից խլել են ատրճանակը:
Ատրճանակը ոստիկանությանը կամովին հանձնելը երևում է նաև հրապարակված տեսանյութերից մեկում:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր երկարաժամկետ դիտորդի հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել միջադեպը:
Մարտի 13-ին Ջրառատ այցելած մեր երկարաժամկետ դիտորդների կողմից միջադեպի մասնակիցների (այդ թվում գյուղապետի կամ «ՕՐՕ» դաշինքի համակիրների) հետ զրուցելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Սակայն բազմաթիվ քաղաքացիներ հաստատեցին միջադեպի կապը «ՕՐՕ» դաշինքի հավաքի հետ՝ հաստատելով, որ վիճաբանության պատճառ է դարձել գյուղապետի կողմից նախընտրական հավաքի մասնակիցների մի մասին հայհոյելը:
Մարտի 14-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել են դրանից երկու օր առաջ Լեռնիկ Երանոսյանի ձեռքից ատրճանակը խլած անձինք, իսկ միջադեպին, ականատեսների վկայությամբ, մասնակցել են Երանոսյանների ու Գալստայանների ընտանիքները: Ավելին, ինչպես նշվեց, Լևոն Երանոսյանի՝ քաղաքացիական հագուստով միջադեպին մասնակցելու փաստը ապացուված է նաև հրապարակված տեսնյութով:
Այլ կերպ ասած, մարտի 14-ի միջադեպը թեև չի ունեցել քաղաքական ենթատեքստ, սակայն եղել է մարտի 12-ի միջադեպի շարունակություն: Դա հաստատում են թե՛ տուժողների հարազատները և թե՛ մեզ հետ զրույցում՝ բնակիչները: Բնակիչներից ոմանք, սակայն, մարտի 14-ի միջադեպը ուղղակի կապում էին «ՕՐՕ» դաշինքի հավաքի հետ: Մեր երկարաժամկետ դիտորդներ հետ զրուցած ջրառատցիներից և ոչ մեկը (այդ թվում՝ գյուղապետի հարազատները) ոչինչ չի ասել միջադեպի կողմերի՝ նախկինում ունեցած կոֆլիկտների կամ տարաձայնությունների մասին:
Ոստիկանությունը, սակայն, հայտարարել է, որ միջադեպը սկսվել է գյուղի դպրոցում երեխաների վիճաբանությունից: Այդուհանդերձ, գյուղում մեր դիտորդները նկատել են նաև ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին:
Հարկ է նաև նշել, որ ի հեճուկս Ջրառատի գյուղապետի կողմից «ՕՐՕ» դաշինքի հավաքի խոչընդոտման մասին բազմաթիվ հայտարարությունների, իրավապահ մարմիններից և ոչ մեկը չի հետաքննել այդ դրվագը: Այստեղ կարևոր է նաև նկատել, որ թեև մարտի 12-ի հավաքի մասին իրազեկում չի ներկայացվել, սակայն այն ունեցել է 100-ից պակաս մասնակից և հետևապես եղել է ամբողջությամբ օրենքի շրջանակներում:
Մթնոլորտը Ջրառատում
Թեև ակնհայտ է, որ մարտի 12-ին և 14-ին Ջրառատում հնչել են ատրճանակից և ինքնաձիգից կրակոցներ, սակայն գյուղում մարդիկ վախենում են այդ մասին խոսել: Մարտի 13-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրուցած բոլոր և ամսի 14-ի երեկոյան համարյա բոլոր գյուղացիները միաբերան պնդում էին, որ կրակոց չեն լսել: Ջրառատ այցելած մեր երկարաժամկետ դիտորդներին ևս գյուղացիների ճնշող մեծամասնությունը հայտնում էին, որ կրակոց չեն լսել և դեպքից տեղյակ չեն:
Մեր դիտորների հետ զրույցում միայն մի քանի բնակիչ է հաստատել միջադեպը՝ այն էլ այն բանից հետո, երբ երաշխիքներ են ստացել, որ իրենց անունները չեն հրապարակվի: Այդ քաղաքացիների մի մասը դեռևս մարտի 13-ին նշում էին, որ միջադեպի մասնակից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները վախենում են վերադառնալ Ջրառատ:
Ըստ մեզ հետ զրուցած ականատեսների, հրազենով միջադեպը եղել է Ջրառատի գյուղապետարանի մոտ։ Թե ինգնաձիգով և թե մետաղյա ձողերով ու դանակով զինված անձինք դարանակալած են եղել գյուղապետարանի շենքում: Այդ տեղեկությունները ևս հաստատում են «ՕՐՕ» դաշինքից:
Հարկ ենք համարում նաև նկատել, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտնի է ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման համակարգմամբ և լրագրողների նկատմամբ բռնությունների անմիջական հրամաններ արձակելով: Ընդորում, բոլոր այդ դեպքերից հետո այս տարվա ամանօրին Սերժ Սարգսյանը Լևոն Երանոսյանին պարգևատրեց «հասարակական կարգի գերազանց կատարման համար» մեդալով: Ջրառաատում բազմաթիվ գյուղացիներ «բարի խորհուրդ» էին տալիս մեր դիտորդներին անգամ չանցնել Երանոսյանների տան կողքով:
Լեռնիկ Երանոսյանը նախկինում դատվել է Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատար եղած ժամանակ հարբած վիճակում վիճաբանություններ սարքելու և սպանության սպառնալիքով իր իսկ տեղակալին հետապնդելու համար: 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում Լեռնիկ Երանոսյանը լուսաձայնային նռնակ էր նետել լրագրողների ուղղությամբ: Այդ դեպքից հետո, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Երանոսյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել էր, սակայն ավելի ուշ Երանոսյանը վերականգնվել էր իր պաշտոնում:
Նշենք նաև, որ թեև մարտի 14-ի առավոտյան Ջրառատում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լևոն Երանոսյանը քաղաքացիական հագուստով էր և որոշ ականատեսների պնդմամբ ոչինչ չէր անում իր ազգականներին հանդարտեցնելու համար, սակայն ժամեր անց մեր դիտորդները նրան նկատել են գեներալի համազգեստով՝ իրավապահների գործողությունները համակարգելիս:
Ջրառատի բնակիչները դեպքի հետ կապված խոսելիս Լևոն Երանոսյանի անունը աշխատում էին չարտաբերել, կամ ասում էին շշուկով (անգամ, երբ շուրջը այլ մարդ չկար): Ամեն դեպքում, փաստ է, որ Երանոսյանների ընտանիքի և շրջապատի անդամները ատրճանակով և ապօրինի ինքնաձիգով զինված են եղել ու այդ զենքերը կիրառել են «ՕՐՕ» դաշինքի համակիրների դեմ:
Եզրահանգումներ
Ուսումնասիրելով վերը նշված փաստական հանգամանքները՝ «Անկախ Դիտորդ» հասարակական դաշինքի երկարաժամկետ դիտորդները եկան հետևյալ եզրահանգումներին:
Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը առնչություն ունի ընտրությունների հետ և իրենից ներկայացնում է իշխանության աջակիցների կողմից «ՕՐՕ» դաշինքի աջակից քաղաքացիների վրա ճնշում գործադրելու փորձ:
Մարտի 14-ին նույն գյուղում տեղի ունեցած միջադեպը մարտի 12-ի միջադեպի շարունակությունն է: Հավանական է, որ դա Երանոսյանների վրեժն էր «ՕՐՕ»-ի համակիրների կողմից Լեռնիկ Երանոսյանին զինաթափելու համար:
Ջրառատ գյուղում տիրում է վախի մթնոլորտ: Բնակիչները համատարած վախենում են բարձրաձայն խոսել միջադեպից, իսկ միջադեպի մասնակից ընդդիմադիրները, ոչ անտեղի, վախենում էին վերադառնալ գյուղ: Լևոն Երանոսյանից Ջրառատում վախենում են համարյա բոլորը:
Միջադեպը մեծապես արդյունք է այն հանգամանքի, որ նախկինում հանցագործություններ կատարած անձինք (Լեռնիկ և Լևոն Երանոսյանները) անպատիժ են մնացել և շարունակել են ծառայությունը Ոստիկանության զորքերում:
Ոստիկանությունը փորձում է հանրային կեղծ տպավորություն ստեղծել, որ մարտի 14-ի միջադեպը որևէ առնչություն չունի նախընտրական գործընթացների, ընտրություններին մասնակցող ուժերի և ոստիկանության բարձրաստիճան ծառայողների հետ:
Բոլոր իրավապահները աչք են փակել «ՕՐՕ» դաշինքի այն հայտարարությունների վրա, ըստ որոնց Ջրառատի գյուղապետը խոչընդոտել է քաղաքացիների՝ օրինական հավաքին մասնակցելուն:

«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Իրազեկ քաղաքացիների միավորման
Մարտունու կանանց համայնքային խորհրդի
Գորիսի մամուլի ակումբի

Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Ամենադիտված