Հայերեն


Ես չեմ գալիս քննադատելով և հայհոյելով, այլ գալիս եմ հանրության բոլոր շերտերին համախմբելու. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտը գնալով ավելի է խորանում և վերածվում իսկական թշնամականի։ Պատերազմից հետո, օբյեկտիվորեն, հանրության մի հատվածի մոտ գործող իշխանությունների նկատմամբ տրամադրվածությունը հասել է չափազանց ծայրահեղ և վտանգավոր եզրագծի, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ոչ պակաս թշնամաբար են տրամադրված այսպես կոչված նախկինների, ընդդիմության իրենց «կուռքին» քննադատողների հանդեպ։

Հանրային լուրջ պառակտվածությունը լրջագույն խնդիրներ է հարուցում պետության հետագա զարգացման համար։ Անկախ ամեն ինչից Հայաստանը կարիք ունի իշխանափոխության, սակայն կարիք ունի նաև այնպիսի քաղաքական ուժի, որը համերաշխություն է բերելու և գործող իշխանություններին հեռացնելուց հետո կարողանալու է մեկ գաղափարի շուրջ համախմբել ողջ հասարակությանը, այդ թվում թե՛ ընդդիմադիրներին և թե՛ ներկայիս իշխանության կողմնակիցներին։

Բնական է, պատերազմն իր չափազանց ծանր բարոյահոգեբանական հետքն է թողել հասարակության վրա, իսկ արդյունքում թե՛ գործող իշխանությունները և թե՛ նրանց տիտղոսային ընդիմությունն անընդհատ սրում են այդ տրամադրությունները, իսկ իշխող ուժն ամեն գնով կախված է իշխանությունից, ընդհուպ պատրաստ ամենաարմատական միջոցներով պահպանել այդ իշխանությունը՝ Հայաստանը վերածելով բռնապետության։

Թերևս հենց դա է պատճառը, որ օրվա ընդդիմադիրներին չհաջողվեց պատերազմից հետո հասնել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը։ Ի դեպ գործող իշխանության մեջ էլ բազմաթիվ մարդիկ հասկանում են, որ հենց իշխանափոխությունն է երկիրը ոտքի հանելու շանսը, սակայն վախենում են սեփական անձի անվտանգության համար։ Այս պայմաններում կարևորագույն մի հարց է ծագում, թե ով պետք է այլընտրանք լինի ներկայիս իշխանության համար, որը կկարողանա երաշխիք տալ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցներին անցնցում հեռանալու համար։ Իհարկե, գործող իշխանությունները պետք է քաղաքական և քրեաիրավական պատասխան տան պատերազմում իրենց գործողությունների համար, բայց այդ ամենը պետք է լինի Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում, այլ ոչ թե վերածվեն հաշվեհարդարի։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մի առիթով նշել է, որ ինքը չի գալիս իշխանություններին անձնապես քննադատելով և հայհոյելով, այլ գալիս է հանրության բոլոր շերտերին համախմբելու։

Ընդդիմության անգործության պայմաններում, երբ գործող իշխանություններն այնքան իրենց անպատիժ են զգում, որ մտածում են նույնիսկ արտահերթ ընտրություններ անցկացնել և նորից զավթել իշխանությունը, փոխարենը դուրս թողնելով ընդդիմությանը խորհրդարանից, հարկավոր է մի քաղաքական ուժ, որը կկարողանա համախմբել բոլորին, ներկայացնել իրական և ռեալ այլընտրանք, իրական և լուրջ տեսլական Հայաստանի Հանրապետությունն անդունդից դուրս բերելու համար։

Հայկ Առաքելյան

Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներԱղին բնակավայրի տարածքում վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ Մինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենադիտված