Հայերեն


«Անթերի էր, համեստ, խելացի, զուսպ ու կարգապահ». Մխիթար Աղաբեկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից ենք: Մխիթարը հաճախել է Մարտակերտի թիվ մեկ միջնակարգ դպրոցը: Շատ լավ էր սովորում: Թեկուզ արդեն կողմնորոշվել էր մասնագիտական ընտրության հարցում և երազում էր ծրագրավորող դառնալ, շատ լավ տիրապետում էր պատմությանն ու աշխարհագրությանը: Բոլոր առարկայական օլիմպիադաներին մասնակցել է ու պատվավոր հորիզոնականներ զբաղեցրել, պատվոգրերով է վերադարձել տուն: Հատկապես աշխարհագրության օլիմպիադաներին ամեն տարի մասնակցում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Վարդերեսը:

Երբ խնդրում եմ մայրիկին որդուն նկարագրել, նշում է. «Մեկ բառով կասեմ՝ անթերի: Դա միայն ես չեմ ասում, այլ բոլորը, ովքեր իրեն ճանաչել են: Ինքն այս դարի երեխա չէր: Շատ համեստ էր, խելացի, զուսպ ու կարգապահ, վերին աստիճանի պարտաճանաչ: Չափից ավելի աշխատասեր էր»: Մինչև պարտադիր զինծառայության զորակոչվելը, Մխիթարն անվճար հիմունքներով և բարձր բալերով ընդունվել էր Երևանի պետական համալսարան, տեղեկատվական տեխնոլոգիաներ էր ուսումնասիրելու: «Բայց անգամ լսարանը չտեսավ: Բանակ գնալուց երկու օր առաջ իմացավ, որ անվճար է սովորելու համալսարանում: Շատ ուրախացավ: Ասաց՝ տեսնո՞ւմ ես, մամա՛, թե ես ինչքան խելացի եմ: Ես էլ արձագանքեցի՝ աշխարհի ամենախելացի տղան ես: Իրենից հետո են արդեն մարդիկ պատմում, թե որքան ուշադիր էր բոլորի հանդեպ, հարևանին կարող էր օգնել, ասենք, սայլակը չորրորդ հարկ բարձրացնել, դպրոցում քննությունների ժամանակ օգնել ընկերներին: Իր ընկերներն իրեն շատ էին սիրում»: Մխիթարը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: 2020 թ. հուլիսին զորակոչվել էր ծառայության: Նա կարող էր տարկետում ստանալ:

«Մանկության տարիներին թոքերի վիրահատություն էր տարել: Դպրոցն ավարտելուց ընկավ և ձեռքը կոտրեց, վիրահատեցին: Կարծում էի, որ այս ամենը հաշվի առնելով՝ բանակ չէին տանի: Իրեն էլ էի ասում՝ համալսարանը կավարտես, նոր քո մասնագիտությամբ կզորակոչվես: Բայց ծանուցագիրը եկավ, և իմ ներսում մի տեսակ անհանգստություն սկսվեց: Ավագ որդուս զորակոչվելու ժամանակ էլ անհանգիստ էի, բայց ոչ այնքան, որքան Մխիթարի դեպքում: Ծանր էի տանում: Երևի ինչ-որ կանխազգացում ունեի: Ինքն էլ, հոգուս հետ խաղալով, ասաց՝ գնալու եմ թուրքերին սպանեմ: Փոքր-մոքր էր: Չէի պատկերացնում, թե ինչպես է անցնելու իր ծառայությունը: Կարծում էի, որ բանակում իր համար դժվար կլինի: Ավելի շատ հակված էի, որ ուսումն ավարտելուց հետո զորակոչվի, երբ կկոփվի, ավելի հասուն կլինի: Ճիշտ է, փխրուն կազմվածք ուներ, բայց միշտ մարզվում էր, ասում էր՝ ընկերներս նախանձում են իմ մկաններին»: Ջրականում էր ծառայում Մխիթարը:

«Առաջին բանը, ինչ ասաց ինձ՝ մա՛մ, տեղս «չոտկի» է: Ամեն ինչին հարմարվել էր, սիրվել էր նաև բանակում: Իր կարգապահությամբ աչքի էր ընկնում ամենուր, և բանակը բացառություն չէր»: Պատերազմի օրերին մայրիկը զրուցել է որդու հետ: «Սեպտեմբերի 26-ին զանգեց, ասաց՝ մա՛մ, դիրքերում եմ: Զարմացա, որովհետև այդքան շուտ նորակոչիկներին դիրքեր չեն բարձրացնում: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Առաջին օրը խոսեցինք, հանգստացրեց ինձ: Երբ հաջողվում էր, զանգահարում էր, ասում, որ ամեն ինչ կարգին է: Հույս ունեի, որ նորակոչիկները պատերազմի մեջ չեն: Հավատացել էի, որ նա և մյուս նորակոչիկները ռազմական գործողությունների չեն մասնակցում: Բայց երբ Մխիթարի մարտական ուղին իմ ձեռքում էր…»: Իսկ մարտական ուղին ասում է, որ «շարքային Մխիթար Աղաբեկյանը սեպտեմբերի 27- ից մինչև հոկտեմբերի 30-ը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, որի ժամանակ աչքի է ընկել կազմակերպչական հատկանիշներով և իր քաջությամբ»: Դիրքերում լինելով՝ պատերազմի սկսվելու օրը Մխիթարը փրկվել էր, չնայած, տարբեր տվյալներով, թշնամին առաջին հարվածները հասցրել էր հենց Արցախի զորամասերին:

Զորամասում չլինելով՝ Մխիթարի և, հավանաբար, շատերի կյանքն է փրկվում սեպտեմբերի 27-ին: Իսկ հետո՞… Շատերը շարունակում են պայքարել, ողջ են մնում կամ, ավաղ, անմահանում, ինչպես Մխիթարը: Հրամանատար Հովհաննիսյանի ստորագրությամբ մարտական ուղին պատմում է նաև, թե որ տեղանքներում է մարտնչել 2 ամսվա զինծառայող Մխիթար Աղաբեկյանը: «Սեպտեմբերի 27-ին ստորաբաժանման կազմով գտնվել են մարտական հերթապահության մեջ կրակային դիրքում, որի ժամանակ խոցել է հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ, կասեցրել է հակառակորդի զրահատեխնիկաների առաջխաղացումը: Սեպտեմբերի 28- ից մինչև հոկտեմբերի 4-ը ստորաբաժանման կազմով գտնվել են «Գերեզմաններ« կոչվող տեղանքում՝ 3-րդ կրակային դիրքում: Հոկտեմբերի 4-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք, որտեղ գտնվել են մինչև հոկտեմբերի 9-ը: Այդ ընթացքում պարբերաբար կատարել են մարտական առաջադրանքներ:

Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել են «Թոզարան» կոչվող տեղանք, զբաղեցրել կրակային դիրք, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ, վերադարձել Հադրութ: Հոկտեմբերի 11-ից մինչև 21-ը ստորաբաժանման կազմով տեղափոխվել են 400 ՀԴԿ-ի թիկունք, որտեղ կատարել է մարտական խնդիրներ, որպես հրաձիգ, որի արդյունքում ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ»: Մխիթարի կռիվը տևել է մինչև հոկտեմբերի 30-ը: Հոկտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 28-ը եղել է «Հին Ֆիզուլի» կոչվող տեղանքում, տղաները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն խմբերին: Իսկ հոկտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 30-ը գտնվել են Մարտունու շրջանի Քերթ գյուղում: «Հոկտեմբերի 29-ին բոլորի հետ խոսեց, հոգնած էր, ասաց՝ յոթ ժամ կռիվ ենք տվել, երեք օր այստեղ հանգստանալու ենք: Բոլորի հետ կարճ էր խոսել: Նաև իր հստակ տեղը չէր ասում, բացատրում էր այլ տարբերակներով: Այդ օրն ասաց՝ լավ չէ՞ր առաջին օրը զոհվեինք, քան էսքան տանջվեինք»: Մայրիկի խոսքով, տղաներին պետք է տեղափոխեին այլ վայր: Սակայն ԱԹՍ-ն նրանց ավելի շուտ է գտնում:

«Ոչ ոք մեզ չի այցելել ու շատ մանրամասներ չի պատմել. որպես պաշտոնական փաստաթուղթ ունենք իր մարտական ուղին: Երբ զոհվել էր, ուղղակի զինկոմիսարիատից զանգահարեցին ու ասացին՝ եկեք, տարեք, կարծես որպես պարտականություն: Հետո զորամասից մեզ իր մեդալը բերեցին ու վերջ»: Պատերազմի ավարտից հետո ինչ-որ առումով մխիթարություն է ծնողների համար, եթե նրանց որդիները շուտ են «վերադարձել» տուն: Մխիթարի դեպքում այդպես է եղել: Հիմա նա Արցախում է: Տիկին Վարդերեսն ասում է՝ իրենց բռնի տեղահանումից հետո թուրքերը մտել են գյուղ, մնացածի մասին տեղյակ չէ: Իսկ երբ հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս կյանքը շարունակելու համար, արձագանքում է. «Չգիտեմ: Դեռ զարմանում եմ, որ ապրում եմ: Հիմա ցանկությունս մեկն է՝ եթե չենք կարողանում իր մոտ գնալ, գոնե Մխիթարին տեղափոխենք Հայաստան: Չգիտես, թե ուր գնաս, որ ծնունդը շնորհավորես»:

Հ. Գ. - Մխիթար Աղաբեկյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արցախում՝ Վաղուհաս գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Փոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՆարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց«Ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մարդիկ չփչացնեին». Քրիստինա Եղոյան Մեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. PoliticoՌուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԹույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Սոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ» Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ» Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ» «Չգրանցել ու չթողնել». վտանգավոր մտածողության քաղաքական անատոմիան. «Փաստ» Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ» Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված