Հայերեն


«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից. օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և նույն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիմնադրել են «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունը: Այն առաջին հերթին նպատակ ունի վերհանել և փորձել լուծումներ գտնել բոլոր այն խնդիրներին, որոնց բախվում են արցախահայերը Հայաստանի Հանրապետությունում, և, իհարկե, այն հերթական առիթն է խոսելու Արցախ վերադառնալու նպատակի մասին: ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը նշում է՝ սեպտեմբերի 30-ից հետո արցախահայերը «հայտնվեցին» Հայաստանի Հանրապետությունում և իրենց էին դիմում բազմաթիվ հարցերով:

«Պետք է ունենայինք լծակներ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու, դրանք հոգալու համար: Միայն Արցախի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը մեզ այդ հնարավորությունը չէր տալիս: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում օրվա իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի պետական ինստիտուտները զրոյացնելու և դրանց հետ ոչ մի ձևով հաշվի չնստելու համար, նախաձեռնեցինք այս հասարակական կազմակերպության հիմնումը, որ կարողանանք իրավական առումով տարբեր հարցերով դիմել պետական տարբեր գերատեսչությունների՝ խնդիրների բարձրաձայնման և հստակ պատասխաններ ստանալու համար: Ինչու ոչ, սա միտված է արցախահայերին համախմբելուն: Եթե ապագայում ստեղծվեն այն պայմանները, որ հնարավոր լինի վերադառնալ Արցախ՝ կարգավիճակի և մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված հարցերը լուծելուց հետո, այդ ժամանակ համախմբված ժողովրդի հետ աշխատելը շատ ավելի հեշտ կլինի, քան ցաք ու ցրիվ մեր հասարակության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Արցախի մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին մոտ 4 ամիս առաջ: Հաստատվելով Հայաստանում՝ նրանք ունեին տարրական կարիքները հոգալու անհրաժեշտություն, սակայն ամիսներ անց, վստահաբար, երբ զգացմունքները մի փոքր երկրորդ պլան են տեղափոխվել, բախվում են հրատապ լուծում պահանջող բարդագույն խնդիրների: «Խնդիրները շատ են՝ սկսած բնակարանային հարցից մինչև օրվա հացի խնդիր լուծելու հարց: Այդ խնդիրները ոչ միայն կան, այլ շարունակում են խորանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական գերատեսչություններում այսօր տեսնում ենք, որ, օրինակ՝ դիմումների լրացումը կարող է խնդիր դառնալ: Շատերը չեն կարողացել հավուր պատշաճի լրացնել դիմումը, և շատ մեծ թվով մարդիկ չեն ստացել այն նպաստները, որոնք սահմանել է Հայաստանի Հանրապետությունը: 2023 թ.-ն արդեն ամփոփել ենք, ունենք ահազանգ, որ այդ տարվա ինչ-որ ամիսների համար չստացած վճարները չեն փոխհատուցվելու:

Այդ հարցը բարձրացրել ենք Արցախի իշխանությունների առջև: Նրանք խոստացել են, որ կբարձրաձայնեն խնդիրը համապատասխան օղակներում, որ, անկախ նրանից, թե դիմումները երբ են լրացվել, մարդիկ կարողանան ստանալ այդ փոխհատուցումները: Դա կլինի արդարացի, քանի որ մեր շատ հայրենակիցներ, հաշվի առնելով էլեկտրոնային գրանցման համակարգը, չեն կարողացել լրացնել անհրաժեշտ դիմումները: Կան դեպքեր, երբ կադաստրի կոմիտեն տեղեկություն է տվել, որ այս կամ այն քաղաքացին հանդիսանում է սեփականատեր Հայաստանի Հանրապետությունում, ինչը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում, սա էլ լրացուցիչ խնդիրների պատճառ է դարձել: Մարդիկ պետք է գնան, անհատական այդ տեղեկանքները վերցնեն, որ չունեն սեփականություն, որպեսզի կարողանան վարձավճարի փոխհատուցում ստանալ: Այս բոլոր խնդիրներին զուգահեռ արցախահայերի շրջանում հանդիպում ենք նաև ընկճվածության, քանի որ ինչ-որ չափով ձգձգվում է բնակարանային հարցերի լուծումը: Վերջերս համացանցային տիրույթում հայտնվեցին բնակարանային հարցերը լուծելու նպատակով տարբեր առաջարկներ: Կոչ կանեի Հայաստանի իշխանություններին՝ բազմակողմանի քննարկել այս հարցը և հաշվի առնել նաև Արցախում կիրառված մեր փորձը:

2020 թ.-ից հետո նմանատիպ ծրագիր էինք իրականացնում Արցախի Հանրապետությունում Հադրութից և Շուշիից տեղահանված մեր բնակիչների հետ: Պետք է քննարկել բնակարանային ապահովման հարցերը թե՛ խորհրդարանի, թե՛ համապատասխան կառույցների հետ, որ ընդունված որոշումներն արդարացված լինեն, որ այն մարդիկ, որոնք ունեն մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ և չունեն բնակարանի կարիք, կրկնակի չօգտվեն այդ ծրագրից: Պետք է առաջնահերթությունների կարգով կարողանան ճիշտ բաշխել գումարները, և հասարակության մեջ հերթական անգամ դժգոհություններ չառաջանան»,-ասում է մեր զրուցակիցը: Արցախ վերադառնալու նպատակը փայփայելով, Հայաստանն իրենց հայրենիքը համարելով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են քիչ-քիչ ոտքի կանգնել՝ աշխատանք գտնել, ուսումը շարունակել, անգամ փոքրիկ բիզնես ծրագրեր են կյանքի կոչում:

«Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում հաստատված մեր հայրենակիցները փորձում են իրենց խնդիրներին սեփական ուժերով լուծումներ տալ, ինքնաբավ դառնալ ինչ-որ առումով, ձեռքերը ծալած չեն նստում: Բայց մարզկենտրոններից կամ խոշոր քաղաքներից թեկուզ մի քիչ հեռու գյուղական համայնքներում հաստատված մեր հայրենակիցները տարբեր խնդիրների են բախվում: Մարդիկ ցանկանում են աշխատել, բայց, օրինակ՝ չկա համապատասխան շուկա կամ աջակցություն սեփական փոքրիկ արտադրությունը հիմնելու: Ընտանիք գիտեմ, որը, հաշվի առնելով տան վարձավճարի չափը, բնակվում է Արթիկում, ընտանիքի տղամարդն առանձին ապրում է Երևանում և միայն շաբաթ-կիրակի է գնում ու միավորվում իր ընտանիքի հետ: Աշխատում է Երևանում, որ կարողանա Արթիկում իրենց տան վարձավճարի և մյուս ծախսերը հոգա: Սա է խնդիրը, որ, կապված Երևանում և մարզերում տան վարձավճարի տարբերության հետ, ընտանիքները «բաժանված» են: Մարդիկ կարողանում են Երևանում որոշակի գործունեություն ծավալել, բայց ընտանիքը ստիպված իրենցից բավականին հեռու է բնակվում: Նմանատիպ խնդիրների ենք առնչվում, այսօր, ցավոք, դրանց լուծումները չունենք: Գործադիրում որոշակի լծակներ չունենք, բայց ժամանակ առ ժամանակ խոսելով այս հարցերի մասին, բարձրաձայնելով դրանք՝ հուսով ենք, որ պատկան մարմինները ականջալուր կլինեն և կփորձեն դրանց որոշակի մոտեցում ցուցաբերել: Խնդիրները քայլ առ քայլ լուծելով՝ ինչ-որ առումով կթեթևացնենք մեր հայրենակիցների առօրյան»,-ընդգծում է նա:

Արցախյան հիմնախնդրի, Արցախ վերադարձի շուրջ թեման երբեք երկրորդ պլանում չի հայտնվելու: Դրան նպաստում են քաղաքական ու հասարակական գործիչները, լրատվամիջոցները: Երբեմն-երբեմն նաև միջազգային հարթակներում հնչում են ելույթներ արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու և այնտեղ ապրելու վերաբերյալ, այլ հարթակներում նաև թշնամու ձեռքում մնացած մեր մշակութային կոթողների վանդալիզմի դեպքերին է անդրադարձ կատարվում՝ Արցախի մասին այս կոնտեքստում ևս խոսելով: Գալստյանի խոսքերով, արցախահայերի վերադարձը, սակայն, հնարավոր կլինի միայն նրանց ֆիզիկական անվտանգության և Արցախին որոշակի կարգավիճակ տալուց հետո:

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից: Սա պետք է բարձրաձայնել և Ադրբեջանին պարտադրել, որպեսզի նա նստի բանակցային սեղանի շուրջ: Օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով: Հայը պետք է վերադառնա Արցախ, քանի որ մեր հազարամյակների պատմության մեջ Արցախը երբեք չի եղել ադրբեջանական հող, նա միշտ եղել է հայկական և այնտեղ բնակվել են հայեր: Պետք է փորձենք վերականգնել պատմական արդարությունը: Լուռ մնալով՝ մեր նպատակներից և որևէ մեկին չենք հասնի: Պետք է ճիշտ դիվանագիտության արդյունքում ներգրավել միջազգային հեղինակավոր տարբեր կառույցների, որպեսզի կարողանանք համայն աշխարհին ցույց տալ Ադրբեջանի կողմից կատարվող ագրեսիան, վանդալիզմը: Նա այսօր ոչնչացնում է հայկական մշակույթը, պատմական կոթողները: Դա պետք է լինի օրակարգում: Պահպանելով մշակույթը՝ Ադրբեջանին պարտադրել և նստել նրա հետ բանակցային սեղանի շուրջ և սկսել քննարկումները թե՛ մարդկանց ֆիզիկական անվտանգության, թե՛ Արցախի կարգավիճակի առումով, որ մեր հայրենակիցների հույսը չմարի, և կարողանանք այս հարցերին լուծում տալ: Կարոտն ավելի է մեծանում դեպի հայրենիք»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»
Ամենադիտված