Հայերեն


Առաջիկա 2 օրը կարող է հիմնովին փոխել աշխարհը

Աշխարհ

Արդեն 48 ժամ անց «աշխարհը չի լինի այնպիսին, ինչպիսին այժմ է: Հաջորդող 2 օրերի իրադարձությունները կազդեն համաշխարհային շուկայի, եվրոպական արժույթի վրա, կփոխեն Եվրոպայի դեմքը, ու հնարավոր է` համաշխարհային գերտերության սնանկացման պատճառ դառնան»: Այսօրինակ կանխատեսմամբ են հանդես գալիս գերմանական Die Welt պարբերականի տնտեսական մեկնաբաններ Շտեֆան Բոյթելսբահերը, Նանդո Զոմերֆելդտը և Հոլգեր Ցշեպիցը:
«Սկսած 2016-ի հունիսից աշխարհը խոսում է Brexit-ի մասին, բայց իրականում այն դեռևս չի եղել: ԵՄ կազմից դուրս գալու մասին պաշտոնական հայտը, համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածի, դեռևս ներկայացված չէ: Բայց արդեն երեքշաբթի (այսօր` մարտի 14-ին) կարող է ստորագրվել օրենք, որի ընդունումից հետո կսկսի գործել 50-րդ հոդվածը: Իսկ արդեն Ելիզավետա 2-րդ թագուհու համաձայնությունից հետո վարչապետ Թերեզա ՄԵյը հայտ կներկայացնի Եվրոխորհրդին»,- նշվում է հոդվածում: Մասնագետների մեծ մասը վստահ է, որ Մեյը դա կանի արդեն այսօր կամ էլ` վաղը: Որոշ քաղաքագետներ էլ ենթադրում են, որ Մեյն այդ գործընթացը կսկսի ոչ թե Նիդեռլանդների ընտրությունների նախօրյակին, այլ մարտի վերջին: (Վաղը Նիդեռլանդներում կանցկացվեն խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ: Ըստ հարցումների` քաղաքացիների մեծ մասը պատրաստ է իր ձայնը տալ «Ազատություն և ժողովրդավարություն կուսակցությանը», որի նախընտրական ծրագրում առաջին կետը ԵՄ կազմից դուրս գալն է):
«Արդյունքում կսկվի Brexit-ի կոշտ մասը»,- համոզված է Fitch գործակալության վերլուծաբան Ջեյմս Մաքքորմաքը: Ըստ նրա` բրիտանացիները կհայտնվեն դժվարին կացության մեջ: Մասնավորապես, նրանց դեպքում մեծ կլինի այն հաշիվը, որ Եվրոպան կներկայացնի բրիտանացիներին: «Արդեն հիմա պարտքերը մեծ խնդիր են Մեծ Բրիտանիայի համար: Պարտավորվածության մակարդկը կազմում է երկրի ՀՆԱ-ի 90%-ը: Բրիտանիայի համար ծայրաստիճան կարևոր է արտասահմանյան կապիտալը, ու եթե ներդրողները կորցնեն վստահությունը, երկրին ֆինանսական ճգանաժամ է կսպառնա: Հետևաբար, շատ բան է կախված արտասահմանցի ներդրողի արձագանքից»,- նշում են հոդվածի հեղինակները: Հատկանշական է, որ Deutsche Bank-ի կանխատեսկակբ` Brexit-ի գործընթացից հետո բրիտանական ֆունտը շուրջ 6%-ի անկում կգրանցի:
«Նիդեռլանդների ընտրություններով կմեկնարկի եվրոպական ընտրությունների սուպերտարին: Եթե հաղթանակ տանի Հերթ Վիլդերսը («Ազատություն և ժողովրդավարություն կուսակցություն»), ապա հնարավոր է` գործի դոմինոյի էֆեկտը. աջակողմյաններն ընդունելի կդառնան Եվրոպայում և դա նախադրյալներ կստեղծի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջակողմյան Մարին Լե Պենի հաղթանակի համար»,- կարծիք են հայտնում հոդվածագիրները:
Վաղը մեկ այլ վճռորոշ քայլ էլ կատարվելու Միացյալ Նահանգներում: ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդի նախագահ Ջենեթ Յելենը կանի այն, ինչ «հաստատ դուր չի գա աշխարհին», կբարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Իսկ եթե աշխարհի ամենազորեղ կենտրոնական բանկը բարձրացնի աշխարհի ամենակարևոր արժույթի արժեքը, ապա, վերլուծաբանների կանխատեսմամբ, կողմնակի ազդեցություններից խուսափելն արդեն անհրան կլինի:
Ֆինանսական շուկաներն ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը «Դաշնային պահուստային ֆոնդի անեծք» են անվանում` հիշեցնելով, որ բորսային յուրաքանչյուր կոլապսին նախորդել է հիմնային տոկոսադրույքի բարձրացում: Այդպես եղել է 1974, 1987, 2000 և 2008 թվականներին: Այդ իրադարձությունը կարող է նաև ձախողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական բոլոր ծրագրերը: «Տնտեսության խթանման համար մշակված ավելի քան 1 տրիլիոն դոլար արժողությամբ ծրագիրը, որը ֆինանսավորվելու է հիմնականում վարկերի միջոցով, կարող է կյանքի կոչվել միայն էժան փողերի օգնությամբ»,- բացատրում են հեղինակները:

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված