Հայերեն


«Ես նման բան չեմ ասել»․ վարչապետի սենսացիոն բացահայտումը

Հասարակություն

ՀԱՅԵԼԻ / Վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել է բանակին մատակարարված անորակ վառելիքի խնդրին՝ փորձելով հստակություն մտցնել այդ հարցով իր՝ նախկինում արած հայտարարության մեջ:
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այո, իսկապես Հայաստանի Հանրապետություն մտնում էր վառելիք, որը ոչ թե անորակ դիզվառելիք էր, այլ բոլորովին այլ տեսակի վառելիք: Դա, վարչապետի խոսքով, եղել է վառարանի վառելիք, որը
դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում ստեղծվում էր մի վիճակ, երբ տեխնիկան չէր աշխատում: «Վառելիքի հերթական խմբաքանակը, որը մենք կանգնեցրել էինք, դիզվառելիք չէր, պարզվեց, որ դա վառարանային վառելիք է: Հայտարարում եմ, որ այդ վառելիքից 460 տոնա ներմուծվել է Հայաստան, բայց այդ տեսակի վառելիքը մեր երկրում այդքան սպառում և պահանջարկ չունի: Մենք թույլ ենք տվել, որ այս վառելիքը մտնի Հայաստան զուտ այն պատճառով, որ ունենք ոչ կատարյալ նորմատիվ, որը չի սահմանափակում այդ տեսակի վառելիքի ներմուծումը: Բայց մենք միանշանակ գիտենք, որ այդ վառելիքի պահանջարկը երկրում չկա: Հետևաբար շատ մեծ տրամաբանություն չի պահանջվում հասկանալու համար, որ այդ վառելիքը պետք է խառնվի մեկ այլ վառելիքի հետ և վաճառվի այլ անվան տակ»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը և հավելել, որ այս պահին իրենք հետևում են գործընթացին և ուզում են հասկանալ, թե այդ վառելիքը ի վերջո ուր է գնալու:
Կարեն Կարապետյանը նաև շետել է, որ այն, ինչ նախկինում ասել է, պատրաստ է կրկնել: Իսկ քարոզարշավի մեկնարկից առաջ՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի որակի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Կարեն Կարապետյանի այս հայտարարությունից հետո եղան մեկնաբանություններ, թե ակնարկն ունեցել է շատ կոնկրետ հասցեատեր և ուղղված է եղել ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ: Ինքը՝ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը ամենաշատն է շահագրգռված, որ այդ հարցը բացվի մինչև վերջ. «Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա համապատասխան կառույցները պետք է զբաղվեն դրանով»: Մամուլում նաև հրապարակումներ եղան, որ Սեյրան Օհանյանն արդեն համապատասխան շրջանակներում արձագանքել է վարչապետի «նամյոկին»։ Նա հայտարարել է, որ բանակին վառելիք է մատակարարում Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, և ինքը կապ չունի դրա հետ։ Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի:
Հիմա փաստորեն տևական ժամանակ անց վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին թարմացնում է թեման՝ ըստ որում բացելով փակագծեր և հնչեցնելով կոնկրետ թվեր:
Ստացվում է, որ հանրապետություն է ներմուծվել 460 տոննա պահանջարկ չունեցող վառելիք: Երկրի վարչապետը պատահական մեկը չէ, և եթե նա ասում է, որ այդ անպիտան վառելիքը խառնվել է այլ վառելիքի հետ և այլ անվան տակ իրացվել է, ապա հաջորդ քայլն արդեն պետք է լինի խնդրի կոնկրետացումը. որտե՞ղ է այն իրացվել և ի՞նչ կապ կա այդ անորակ՝ տեխնիկայի աշխատանքը խափանող վառելիքի խառնուրդի և ապրիլյան պատերազմի միջև: Բնականաբար եթե իրացման պայմանավորվածություն կամ հնարավորություն չլիներ, որևէ հիմար 460 տոննա վառելիք չէր ներմուծի, քանզի հազիվ թե ներկրման նպատակը այդ վառելիքը թափելն էր եղել:
Ի վերջո, եթե պահանջարկ չունեցող վառելիքը որևէ մասնավոր ներկրող ներմուծել է երկիր, դա իր անձնական գործն է, և սրա հետ պետությունն ու վարչապետը խոշոր հաշվով գործ չունեն: Բայց եթե այն տրվել է բանակին կամ իրացվել է պետական միջոցների հաշվին, կնշանակի խոսքը պետական մակարդակի խոշոր կոռուպցիայի մասին է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ է կանգնած դրա հետևում, և ո՞վ է կրելու պատասխանատվությունը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված