Հայերեն


Նոր տարի, նոր քարոզչական պատերազմ. ի՞նչ է անելու Հայաստանը Բաքվի ինֆորմացիոն հարձակումների դեմ

Հասարակություն

Vk.com-ը գրում է, որ 2024 թվականին Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է նախապատրաստում Հայաստանի դեմ, և դա նույն «էկոլոգիական» համատեքստում, որն այդքան սիրում է և որն արդեն «փորձարկել է»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչ Սուրեն Պարսյանն անդրադառնալով 2024 թվականին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի թեմային։

Այս համաժողովն ընդունելու հայտ էր ներկայացրել նաև Հայաստանը, սակայն հետո հրաժարվել էր հօգուտ Ադրբեջանի։ Փորձագետները համոզված են, որ Բաքվի ձեռքում այդ ֆորումը կդառնա «էկոլոգիական» համատեքստում մեր երկրի վրա հարձակվելու միջոց։ Այդ համատեքստում Բաքուն կարող է հայտարարել Լեռնային Ղարաբաղի բնական ռեսուրսների շահագործման մասին, ինչպես նաև մեղադրել Հայաստանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի մեջ Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանում էկոլոգիապես խնդրահարույց պետություն։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը դա անում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նրան հետաքրքրում է ոչ թե բնապահպանական խնդիրը, այլ քաղաքականությունը։ Դրա վառ օրինակն էր Շուշիի մերձակայքում բնապահպան ակտիվիստների ակցիան, որոնց ճնշող մեծամասնությունը պետական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ էին, այլ ոչ թե քաղաքացիական հասարակության: Այդ գործողություններով նրանք մեծ ազդեցություն գործեցին Լեռնային Ղարաբաղի հայերի վրա, արդյունքում եղավ ղարաբաղցիների բռնի տեղահանում, այսինքն բնապահպանական շարժում սկսելով նրանք դա վերածեցին հարկադիր վերաբնակեցման, սեպտեմբերին ռազմական գործողության»,- ասել է Պարսյանը։

Բուն Ադրբեջանի վերաբերյալ Պարսյանը նշել է, որ այդ երկրի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է, և մինչ Հայաստանի դեմ կեղծ բնապահպանական օրակարգ ձևավորելը, Ադրբեջանը պետք է նախ նայեր իր խնդիրներին։

Հարցով, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատկերացնում են, թե Ադրբեջանն ինչ նոր քարոզչական հնարքներ ու մեղադրանքներ է պատրաստվում առաջադրել Հայաստանի հասցեին, և պատրաստվո՞ւմ են արդյոք դիմադրել դրանց, Sputnik Արմենիա գործակալությունը դիմել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարին, Հանքարդյունաբերությունը համակարգող Հովհաննես Հարությունյանին: «Մենք առանձին-առանձին չենք արձագանքում նման ահազանգերին կամ նմանատիպ խոսակցություններին և պատասխաններ չենք պատրաստում: Այն բոլոր չափանիշները, որոնք կան առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտում, մենք իրականացնում ենք մեր բնակիչների, երեխաների, մեր ապագա սերունդների համար։ Մենք չենք փորձում ինչ-որ նոր չափանիշ կիրառել միայն ինչ-որ մեկի դիսկուրսը ցրելու համար»,- ասել է Հարությունյանը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին պաշտոնական մակարդակով Հայաստանն արդեն պատասխանել է Ադրբեջանի կեղծ բնապահպանական մեղադրանքներին կապված Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ, և այդ թեմայով այլևս ասելիք չկա։ «Կարծում եմ, որ բնապահպանական այս հայտարարությունները համարժեք են այն հայտարարություններին, որոնք մենք արդեն լսել ենք անցյալ տարի: Լիազոր մարմինը՝ բնապահպանության նախարարությունը, այդ հարցի վերաբերյալ արդեն հայտարարություն է արել, և մենք հավատարիմ ենք մնալու դրա շրջանակին»,- ասել է նա:

Անկախ նրանից, թե ինչպես է հարևան երկիրը մտադիր բնապահպանական ասպեկտները ներառել իր քաղաքական ռազմավարության մեջ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը, հավատարիմ է մնում իր հստակ ուղուն:

«Այդ ուղին ներառում է անցումային դրույթներ էներգետիկայի, արտանետումների կրճատման, ջրի մաքրման և վերամշակման համակարգերի կառուցման ոլորտում: Ինչ էլ որ ասի ադրբեջանական կողմը, մենք՝ որպես կազմակերպություն, կզբաղվենք մեր գործով», - ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Բնապահպանների՝ հանքարդյունաբերության կողմից բնությանը և մարդու առողջությանը հասցված վնասի, ինչպես նաև Քաջարանում հիվանդ երեխաների ծնվելու մասին հայտարարություններին, Ստեփանյանը վստահեցրել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ։

«Վախի միջոցով փորձում են կառավարել հասարակությանը, Քաջարանում առողջ երեխաներ են ծնվում, Սյունիքի մարզը, ըստ պաշտոնական վիճակագրության, աչքի է ընկնում իր առողջական ցուցանիշներով՝ լավ իմաստով, պետք չէ հանրությանը վախեցնել գոյություն չունեցող թեմաներով, հիվանդություններով, ուռուցքներով»,- ասել է Ստեփանյանը։ Նրա խոսքով, որոշակի շրջանակներ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, մինչդեռ այդ խնդիրներից շատ են և մեծ ներդրումներ են պահանջում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Բնապահպանական համաժողովը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերին։ Հայաստանը հրաժարվել է համաժողովը հյուրընկալելու իր հայտից Ադրբեջանում պահվող 32 բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»
Ամենադիտված