Հայերեն


Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը դարձան ազատ շրջանառելի`

Հասարակություն

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը, առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո, պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։ Այսուհետև բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնելու և վաճառելու նշված բաժնետոմսերը:

Առաջնային հրապակային առաջարկի ընթացքում ընկերությունը տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս։ Տեղաբաշխման արդյունքում շուրջ 1000 ներդրողներ դարձան Team Telecom Armenia-ի բաժնետեր։

«Սա պատմական իրադարձություն է Հայաստանի տելեկոմ ոլորտի համար․ առաջին անգամ է, որ հեռահաղորդակցության օպերատորը մուտք է գործում Հայաստանի կապիտալի շուկա՝ ցուցակվելով ֆոնդային բորսայում։ Մեր թիմը կարողացավ իրականացնել նախագիծ, որը տարիներ առաջ շատ հեռուն թվացող միտք էր, իսկ այսօր իրականություն, որը վստահ եմ՝ ակտիվացնելու է մեր երկրի կապիտալի շուկան և ձևավորելու է ներդրումներ կատարելու նոր մշակույթ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Շնորհավորում եմ Team Telecom Armenia-ին նման խիզախություն դրսևորելու համար, քանի որ նման որոշում կայացնելը և հետագայում դրա հաջողված իրականացումը պահանջում է խիզախություն և պրոֆեսիոնալ իրագործում։ Իրականում հաջողակ են այն ընկերությունները, որոնք չեն վախենում դառնալ հաշվետու հասարակության առջև։ Այժմ Team Telecom Armenia-ն հանրային ընկերություն է և հասանելի է ներդրողների լայն շերտերին: Հուսով եմ՝ սա կդառնա դրական ազդակ հայաստանյան գործարար միջավայրում, և այլ ընկերություններին ևս կդրդի այս եղանակով միջոցներ  ներգրավել և դառնալ հանրային կարևորության ընկերություններ»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով բաժնետոմսի ձեռք բերման հայտ: Մանրամասները՝ www.amx.am։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարից
Ամենադիտված