Հայերեն


«Ես համոզված եմ, որ մենք միասին ապահովելու ենք մեր երկրի առաջընթացը» Ռոբերտ Սարգսյան

Քաղաքականություն

Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը շարունակում է նախընտրական հանդիպումները: Հանրապետական կուսակցության Ավանի կազմակերպության անդամների հետ միասին այսօր նա հանդիպել է Ավան-Առինջի բնակիչների հետ ինչպես գրասենյակային, այնպես էլ բակային ձևաչափերով:

Ամփոփելով վերջին 4,5 տարիների պատգամավորական գործունեությունը, Ռոբերտ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ վստահության և պարբերական հանդիպումների շրջանակում, նաև նրանց խորհուրդների շնորհիվ, ավելի արդյունավետ աշխատանք կատարելու համար:

«Միշտ եղել ենք մեկս մյուսի կողքին և ոչ թե խոսել ենք, այլ գործ ենք արել, խնդիրներ ենք լուծել: Շատ հարցեր նաև ձեր խորհուրդների շնորհիվ է լուծվել, ինչի համար իսկապես շնորհակալ եմ բոլորիդ»:

Հանդիպմանը ներկա բնակիչներից մեկն էլ՝ նշելով, որ նախորդ անգամ վստահության քվեն Ռոբերտ Սարգսյանին է տվել, քանի որ ճանաչել է նրա զինվորական հորը, ով պարկեշտ ու ազնիվ մարդ է եղել, այս անգամ արդեն հենց Ռոբերտ Սարգսյանին ճանաչելով է ընտրելու նրան, քանի որ այս ընթացքում նա ապացուցել է, որ հոր արժանի զավակն է:

Շնորհակալություն հայտնելով վստահության ու ջերմ խոսքերի համար, Ռոբերտ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ իր համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ պատասխանատվության զգացումն ու գործը, առավել ևս, երբ առաջնորդվում ես երկրիդ հանդեպ սեփականատիրոջ զգացումով:

«Ոչ միայն լուսահոգի հայրս, այլ նաև ավագ եղբայրս է զինվորական: Նա նաև Արցախյան ազատամարտի մասնակից է եղել ու ես երբևէ չեմ լսել, որ հայրս կամ եղբայրս ասեն. ես սա եմ արել կամ նա եմ արել երկրիս համար: Ես էլ եմ նույն կերպ առաջնորդվում, քանի որ երկիրը մերն է, բոլորինս ու հենց մենք, մեզանից ամեն մեկը պետք է ամեն ինչ անի, որ իսկապես հզոր երկիր փոխանցենք մեր երեխաներին, ոչ թե միայն խոսի ու երազի այդ մասին: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին ապահովելու ենք մեր երկրի առաջընթացը»:

Բնակիչներն էլ իրենց հերթին են վստահեցրել, որ պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը և հաջողություն են մաղթել Ռոբերտ Սարգսյանին:

Ուժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված