Հայերեն


«Հիմա ինչ էլ անենք, ապրենք ու ժպտանք, միևնույնն է, այլևս լիարժեք չենք». տանկիստ Դավիթ Դանիելյանն անմահացել է պատերազմի վերջին օրը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրահատուկ երեխա էր, այնպես չէ, որ իմ տղան է, դրա համար եմ ասում: Իրեն բոլորն են սիրել՝ բարեկամ, հարևան, յուրաքանչյուրը, ով իրեն ճանաչել է: Իր ներսում կարծես առանձնահատուկ մի բան լիներ, ինչը որևէ մեկին անտարբեր չէր թողնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:

Հավելում է՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: «Ե՛վ կատակ էր անում, բոլորին ծիծաղեցնում, և՛ մեկ էլ լրջանում: Իրեն ամեն միջավայրում լավ էր պահում, տղամարդ տղա էր»: Նշում է՝ որդին իր նման շատ էր սիրում հումանիտար առարկաներ՝ Պատմություն, Աշխարհագրություն և այլն: «Միասին ֆիլմեր էինք դիտում, գրքեր կարդում: Շատ խելացի երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, բայց իր երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր, սպորտ շատ էր սիրում: Երևան էր գնում՝ «Ալաշկերտ» ակումբ, հետո էլ՝ Մասիս, հաճախում էր ֆուտբոլի: Մի քանի ամիս բռնցքամարտի է գնացել, նկարչական խմբակ է հաճախել, ամեն տեղ ուզում էր գնալ: Շտապում էր ամեն ինչ հասցնել: Փոքրուց միշտ ասում էր՝ կդառնամ հայտնի ֆուտբոլիստ, բայց գյուղում էինք ապրում, և գնալ-գալը մի քիչ դժվար էր, իհարկե, իր համար ամեն ինչ անում էինք, բայց եթե Երևանում ապրեինք, ավելի հեշտ կլիներ»:

2016 թ.-ին Դավիթն ընդունվում է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: «Չորրորդ կուրսում էր սովորում, պրակտիկան էլ մեր դպրոցում էր անցնում: Քույրիկներին տանում էր դպրոց, փոքրին տուն բերում: Ես էլ իրեն ասում էի՝ կգնաս բանակ, կզորացրվես ու կշարունակես ուսումդ: Բայց Դավիթս ասում էր՝ կգամ, կաշխատեմ ու պապային կօգնեմ, թող քույրիկս սովորի: Ձգտում էր նաև աշխատելուն, տարբեր տեղերում աշխատում էր, որ իր գումարն ունենար: Մենք էինք իրեն ասում՝ ուսանող ես, մի՛ աշխատիր, հանգստացի՛ր, բայց աշխատում էր, իր ձեռքի գումարը պետք է ունենար, դեռ մի բան էլ մեզ օգներ»: Դավիթի մանկությունն ու պատանեկությունն անցել է Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղում: Մայրիկն ասում է՝ որդուն հաճախ էր ասում՝ կմեծանաս, քաղաքում բնակարան կգնես, կտեղափոխվես, բայց Դավիթն այլ նպատակներ ուներ՝ մա՛մ, մեր գյուղից լավը չկա: Շատ էր սիրում գյուղը: 2019 թ. դեկտեմբերի 24-ին բանակ զորակոչված Դավթի ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրում՝ տանկային վաշտում: Դավիթը տանկի նշանառու էր:

2020 թ. հունիսին տեղափոխվում է, մայրիկի խոսքով, «իր սիրելի Մատաղիսը». «Ապրիլ յան պատերազմից հետո միշտ ասում էր՝ գնամ բանակ, ընկնեմ Մատաղիս-Թալիշ. կարծես մի բան զգար երեխես: Շատ էր ուզում ծառայել: Երբ Դավիթս փոքր էր, շատ էի ասում՝ իմ տղեն որ մեծանա, պատերազմ կլինի: Հիմա ինձ հաճախ են ասում՝ ինչո՞ւ էիր նման բան խոսում: Մի քանի անգամ էլ Դավիթն է ինձ ու սկեսուրիս ասել՝ գնալու եմ բանակ ու էլ չգամ, չեմ կարող ասել, թե ինչու է նման բան ասել: Ապրիլ յան պատերազմից հետո Դավիթը հաճախ էր շեշտում՝ մա՛մ ջան, գնալու եմ տղերքի վրեժը լուծեմ, գնալու եմ Մատաղիս, Թալիշ: Սիրով էր ծառայում, գոհ էր ամեն ինչից: Ի դեպ, տարկետման հնարավորությունից հրաժարվեց ու գնաց բանակ: Վերջին կուրսում էր սովորում, մեկ կիսամյակ էր մնացել: Զինկոմիսարիատում և քոլեջում իրեն ասել էին, որ կարող է տարկետում ստանալ, ուսումն ավարտել, հետո զորակոչվել ծառայության, բայց հրաժարվեց՝ մա՛մ ջան, շուտ գնամ, շուտ գամ: Շտապում էր»: 44-օրյա պատերազմի սկսվելու օրը Դավթի 19-ամյակն էր:

«Ամեն օր զանգել է, մեզ հետ խոսել: Միայն երեք օր չի զանգել, երբ դիրքեր էին պահում և վտանգավոր էր: Ինձ զգուշացրել էր՝ մա՛մ, մի քանի օր չեմ զանգելու: Շատ անհանգիստ էի: Վերջին զանգը նոյեմբերի 7-ին էր: Այդ օրը շատ տխուր էր, իրեն ասացի՝ ամեն ինչն ավարտվի, ձեզ ծանրոց կուղարկեմ, քեզ, տղերքին ամեն ինչ կուղարկեմ: Ասաց՝ «մա՛մ, մեր մոտ ո՞ւր կուղարկես»: Երկու անգամ կրկնեց այս միտքը: Արձագանքում էի՝ վերջը պիտի ավարտվի պատերազմը, պատասխանեց՝ է՜հ, մա՛մ ջան: Զգացի, որ երեխես մի բան զգում է: Դեպքը եղավ նոյեմբերի 9-ի լուսադեմին, վեց տղաներով գնացել են հացի, ԱԹՍ-ն հարվածել է, վեցն էլ զոհվել են: Պատերազմի մասին շատ չէր խոսում, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ «տոչնի» է, չմտածես: Ես էլ իրեն էի ասում՝ հաղթելու ենք, Դավո՛ ջան»: Զինակից ընկերներից է Դավթի ընտանիքն իմացել, որ որդին պատերազմի 44 օրերի ընթացքում հասցրել է շատ վայրերում լինել: Մատաղիսում առաջին վեց օրն է եղել, այն էլ՝ շրջափակման մեջ, հետո՝ Թալիշ, Դրմբոն, Մարտակերտ, Բալուջա, որտեղ «Քաջարի մարտիկ» կրծքանշան է ստացել: Դավիթն անմահացել է Մարտունիում նոյեմբերի 9-ին: Օրեր անց Դավիթն արդեն «տանն էր», մայրիկն ասում է՝ «տեսել եմ երեխուս բոլոր վերքերը»:

Դավիթը երկու քույրերի ավագ եղբայրն է: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որտեղից է ուժ ստանում կյանքը շարունակելու համար, արձագանքում է՝ Աստված ու իմ տղան ուժ տվեցին ապրելու: «Նոյեմբերի 7-ին ինքնազգացողությունս վատացավ, ու, չգիտեմ ինչու, ասացի, որ ատում եմ նոյեմբերի 9-ը: Բոլորը զարմացան, թե ինչու նման բան պետք է ասեմ: Նոյեմբերի 9-ին, երբ որդուս դեպքը եղավ, ես զգացել եմ: Տանից դուրս եկա, քայլում էի դրսում, նայեցի ճանապարհին՝ Տեր Աստված, կլինի՝ տղես այս ճանապարհով նորից տուն գա, իրեն եմ սպասում, ու նայեցի երկնքին: Երկինքն ինձ այնպես «քաշեց»: Սկսեցի աղոթել: Սկեսուրիս ասացի, որ երկու օրից երեխես գալու է: Երկու օրից՝ նոյեմբերի 11-ին, տղայիս բերեցին: Մենք ընկերներ էինք, շատ կապված էինք իրար հետո: Հիմա ինչ էլ անենք, ապրենք ու ժպտանք, միևնույնն է, այլևս լիարժեք չենք: Ամեն վայրկյան, անգամ քնած ժամանակ հոգով ու սրտով իր հետ եմ: Միշտ զրուցում եմ իր հետ: Երազներիս գալիս է, իրեն տեսնում եմ, գրկում, դրանով եմ ապրում»:

Պատերազմի դաշտում Դավիթը հասցրել է անգամ կնքահայր դառնալ, զանգահարել է տուն և մեծ ոգևորությամբ հայտնել նորությունը: «Ասաց՝ մա՛մ, քավորիս կասես, որ քավոր եմ դարձել: Իր սանիկը ողջ է, շատ ուրախ եմ դրա համար: Սեպտեմբերի 27-ի գիշերը հրամանատարը տագնապի իմիտացիա է անում, տղաներն արթնանում են, բայց պարզվում է, որ Դավթի ծնունդն են շնորհավորում: Լուսադեմին սկսվում է պատերազմը: Առաջինը տանկային վաշտն է մարտի նետվում, զինվորների աչքի առաջ իրենց հրամանատարը զոհվում է: Զրույցների ժամանակ մեծ ափսոսանքով խոսեց նրա զոհվելու մասին: Իսկ մի օր էլ ասաց՝ մա՛մ, կարող ես հպարտանալ ինձանով, գիտե՞ս, թե քանի հոգու կյանք եմ փրկել, մա՛մ, ում սիրտը բաբախում էր, շալակած տանում էի: Իր ընկերները մեր տան մշտական հյուրերն են՝ դասընկերները, կուրսեցիները, զինակից ընկերները: Միշտ ուրախանում եմ, երբ գալիս են, ինձ թվում է, որ հիմա իրենց հետ իմ տղեն էլ տուն կմտնի»:

Հ. Գ. - Դավիթ Դանիել յանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Հովտաշատի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցին
Ամենադիտված