Հայերեն


«Իներցիոն բյուջե. կառավարության հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թ.-ի պետական բյուջեի՝ դեռևս նախագծի քննարկման օրերին շատ խոսվեց դրա խութերի մասին, որ այն համահունչ չէ երկրի սոցիալական վիճակի հետ, որ հատկացումներ չեն կատարվել պետության համար կարևոր ոլորտներին: Չնայած բազմաթիվ «բայց»-երին, բյուջեի նախագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից, և ժամանակը կապացուցի կամ կհերքի փորձագետների մտահոգությունները: Ի վերջո, քաղաքացին միշտ սեփական գրպանով է որոշում երկրի տնտեսության վիճակը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ 2024 թ.-ի պետական բյուջեն լինելու է իներցիոն բյուջե: «Այն չի բերելու մեր տնտեսության մեջ որակական, կառուցվածքային փոփոխություններ: Կառավարությունը փորձում է պահել ընդհանուր միտումները, ժամանակ առ ժամանակ ավելացնել սոցիալական ծախսերը, ճանապարհաշինության ուղղությամբ գումարներ հատկացնել, մանկապարտեզների ու դպրոցների շինարարության հետ կապված որոշակի ծրագրեր իրականացնել: Սակայն այս ամենը, մեծ հաշվով, մեր տնտեսության մեջ որակական նոր փոփոխություններ չի բերելու: Դարձյալ հիմնականում կախված ենք լինելու դրսից եկող տրանսֆերտներից և վերարտահանումից: 2022 թ.-ից սկսած ունենք մեծ կախվածություն դրսից եկող գումարներից և վերարտահանումից: Ուրիշ եկամտի աղբյուր, որը կկարողանա փոխարինել այս երկու ուղղությունը, այս կառավարությունը չի նախանշել 2024 թ.-ի համար: Նրանց ամբողջ հույսն այն է, որ 2024 թ.-ին կպահպանվի այս միտումը, ուրիշ նոր ծրագիր, կառուցվածքային խոշոր նախագծեր նրանք չունեն շատ պարզ պատճառով, որովհետև նման խոշոր ծրագրեր իրականացնելու համար պետք է ունենան կառավարման կարողություններ, թիմ, համապատասխան որակավորում: Այս պահին դա չունեն, նաև վերահսկողական լծակներն են այս պահին շատ անարդյունավետ աշխատում: Պետք է սկսեին, օրինակ՝ Հյուսիս-հարավ 4-րդ տրանշի շինարարական աշխատանքները, բայց այս պահին դեռևս կիսատ-պռատ նախագծային աշխատանքներ են արել, և հայտարարվեց, որ իրանական երեք ընկերություն մասնակցելու է Մեղրի-Վարդանիձոր ճանապարհի կառուցմանը: Սա, անշուշտ, կարևոր է, բայց ժամկետների մասով որևէ բան այս պահին չի հայտարարվել: Ունենք մի իրավիճակ, երբ կառավարությունը 2024 թ.-ի համար հեղափոխական, առաջանցիկ, ինովացիոն ծրագրեր չունի: Հույսը շարունակում են մնալ արտաքին գործոնները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը:

Օրերս Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց, որ 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա։ Տնտեսական աճի և մյուս ցուցանիշների վրա ազդեցություն էր ունենում նաև ռելոկանտների ժամանումը Հայաստան՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, նրանց թիվը նույնպես նվազում է, շատերը հեռանում են Հայաստանից: Ստացվում է, որ արտաքին գործոններն էլ են պակասում կամ գոնե թուլանում: «Հիմա դրսից գումարների հոսք կա Շվեյցարիայի մասով, այսինքն՝ ռուսաստանցիները, որոնք իրենց գումարները պահում են Շվեյցարիայում, հիմա շվեյցարական բանկերից հանում են, և դրանց մի մասը գալիս է Հայաստան: Այստեղ այն որոշակի շրջանառություն է ապահովում: Շարունակում ենք վերարտահանում ունենալ դեպի Ռուսաստան, պատժամիջոցներով պայմանավորված՝ դա ևս մեծ օգուտներ է բերում Հայաստանին:

Հայաստանի առանձին կազմակերպությունների ներդրումների հաշվին բավականին աճել են պետական բյուջեի մուտքերը, և կառավարությունն իրեն թույլ է տալիս շռայլ ծախսեր կատարել մի շարք ուղղություններով, որն առհասարակ տեղին չէ: Եթե այս գումարների հոսքը դադարի, եկամտի այլ աղբյուր այս պահին չունենք: Սա բավականին նման է 2008-2009 թվականներին, երբ դրսից գումար էր գալիս շինարարության ոլորտ, ոլորտի հաշվին ունեինք երկնիշ տնտեսական աճ: Երբ այդ գումարների հոսքը դադարեց, 14 տոկոս անկում ունեցանք: Այս իրավիճակում ենք, այդ անկումն ուշ թե շուտ լինելու է: Բայց այդ անկմանը պետք է փորձել նախապատրաստվել, մեղմել այն՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը զարգացնելով: Բայց այս կառավարության ծրագրերը արդյունաբերության, գյուղատնտեսության ուղղությամբ բավականին անարդյունավետ են: Դրա վառ ապացույցն այս տարվա ցուցանիշներն են, արդյունաբերությունն անկում է, գյուղատնտեսության ոլորտը 1-2 տոկոս տնտեսական աճ է գրանցում, այս ամենն՝ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ տասնյակ միլիարդավոր դրամներ են ծախսում այս ոլորտի աջակցության, սուբսիդավորման և այլնի համար: Պետք է վերանայեն այս ամենը, բայց, ցավոք, չեն կարողանա: Խոսում են շուկաների դիվերսիֆիկացման մասին, որ պետք է, այսպես ասած, դեպի Արևմուտք քայլեր իրականացնել, բայց արի ու տես, որ մեր կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի է մեծացել իրենց վերջին երկու տարվա գործունեության ընթացքում: Այս պահին մեր արտահանման 52 տոկոսը բաժին է ընկնում դեպի Ռուսաստան, երբ ընդամենը երկու տարի առաջ այդ թիվը կազմում էր 30-32 տոկոս: Չեն էլ փորձում դիվերսիֆիկացնել շուկան, խոսքը հրաժարվելու մասին չէ, այլ շուկա գտնելու մասին է: Իրենք այդ աշխատանքը չեն կատարում, ու երբ Լարսը 2-3 օրով փակվում է, մեր տնտեսվարողները խառնվում են իրար»,-նշում է մեր զրուցակիցը:

Բոլորովին չթերագնահատելով դպրոցների ու մանկապարտեզների, ճանապարհների վերանորոգման ու կառուցման կարևորությունը՝ երբեմն փորձագետները կարծիք են հայտնում, որ, կարծես թե, այս և այլ ուղղություններով մեծածավալ հատկացումներ կատարելով՝ իշխանություններն ինչ-որ առումով քաղաքական հարց են լուծում՝ պատրաստվելով հերթական ընտրություններին: «Ցանկացած իշխանություն, անշուշտ, պետք է գործի մարդկանց համակրանքը, ձայները շահելու նպատակով: Դա կանոններից մեկն է: Պետք է այնպիսի ծրագրեր իրականացնեն, որ շատերի հավանությանը և քվեին արժանանան: Սա լրիվ նորմալ է: Բայց ճիշտ հակառակն էլ կա, օրինակ՝ գիտությանը հատկացվող գումարներն էլ ավելի են նվազել: Երբ խոսում ենք ծախսի մասին, այն պետք է համեմատենք ՀՆԱ-ի հետ: Օրինակ՝ գիտությանը հատկացված ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է: Ցույց են տալիս, որ մի քանի միլիարդ տրամադրել են, բայց հարաբերակցությունն, ընդհանուր առմամբ, նվազել է: Երբ փորձում ենք համեմատություններ անել, ոչ թե վերցնում և համեմատում ենք բացարձակ թվերը, այլ համեմատում ենք ՀՆԱ-ի հետ, թե նրա քանի տոկոսն է հատկացվում գիտությանը, կրթությանը և այլն: Գործընթացներին այս տեսանկյունից պետք է նայեն: Մյուս կողմից՝ եթե խոսում են կրթության մասին, ապա պետք է փորձեն կրթության որակը բարելավել՝ և՛ բարձրագույն կրթության, և՛ հանրակրթության: Նույնիսկ իրենք են արձանագրում, որ վերջին տարիների ընթացքում՝ 4-5 տարվա հաշվարկով, իրենց իշխանության ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է անգրագիտությունը: Բազմաթիվ խնդիրներ կան կրթական համակարգում, որոնք զուտ դպրոց կառուցելով չես կարող լուծել: Պետք է գնալ արմատական փոփոխությունների, բայց պատրաստ չեն դրան, ակնհայտ է, որ չեն փորձի կտրուկ քայլեր անել, որ հանկարծ դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիաներ չանեն և այլն»,-ընդգծում է տնտեսագետը:

Նաև կարծիքներ են հնչում, որ հարկեր և տուրքեր բարձրացնելով՝ իշխանությունը ձգտում է «լցնել» բյուջեն, «ծածկել» հնարավոր պակասորդը: «Տուրքն, օրինակ՝ 1600-ից դառնում է 5000 դրամ: Դրանք շատ փոքր թվեր են, որ դրանով կարողանան ինչ-որ հարց լուծել պետական բյուջեի ընդհանուր եկամտային մասի տեսանկյունից: Կառավարությունը, երբ նեղն ընկնի, սկսելու է պարտքն ավելացնել: Գաղտնիք չէ, որ 2024 թ.-ի համար նախատեսել են պետական պարտքի ավելացում: Եթե իրավիճակը սրվի, եկամուտների հոսքը կրճատվի, էլ ավելի կբարձրացնեն պարտքի շեմը: Սա է իրենց քաղաքականությունը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ Dünya
Ամենադիտված