Հայերեն


Իշխանազավթման հերթական «օպերացիան»՝ որպես ժողովրդավարության մահախոսական․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալավերդու քաղաքապետարանում ու մատույցներում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Դա «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվողի յուրօրինակ մահախոսականն էր և փաշինյանական իշխանավարման բռնատիրական էության ծայրահեղ դրսևորումը միաժամանակ: Մեծ հաշվով, ի՞նչ էր տեղի ունեցել: Իսկ տեղի էր ունեցել այն, որ 2022-ի սեպտեմբերին ՏԻՄ ընտրության արդյունքում Ալավերդիում համայնքապետ էր դարձել ոչ իշխանական ներկայացուցիչը, կոնկրետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը: Անցած ավելի քան 1 տարվա ընթացքում Ալավերդում ավագանու կազմում գրեթե ձայների կեսն ունեցող ՔՊ-ին հուզող միակ հարցը, սևեռումը, փորացավն ու գլխացավը այն էր, թե ինչ վատություն անեն, ում ճնշեն, ում հետապնդումների ենթարկեն, ում «ոլորեն», ում ինչ «առաջարկեն», որպեսզի 1 ձայն փախցնեն ու, ոտնահարելով ալավերդցիների ընտրության արդյունքները, զավթեն համայնքապետարանը:

Ի վերջո, ՔՊ-ի այդ ծրագիրն «աշխատեց», և դեկտեմբերի 5-ին քպականները, Երևանից գործուղված «պատգամավորական» ու «ոչպատգամավորական» դեսանտով, որն ուժեղացված էր ՔՊ-ի մանրախնդիր քաղաքական շահերի սպասարկման տակ դրված ոստիկանական հագուստ կրող անհասկանալի անձանցով ու «կարմիրբերետավոր» «ժողովրդավարության վկաներով», բառի բուն իմաստով՝ հարձակվեցին, եթե չասենք՝ գրոհեցին Ալավերդու քաղաքապետարանը: Ի վերջո, մարդկանց ծեծելով, քաշքշելով, ձերբակալելով կամ բերման ենթարկելով, դռներ ջարդելով՝ Փաշինյանի ՔՊ-ն զավթեց Ալավերդու քաղաքապետարանը, իսկ որոշ ժամանակ անց նաև յուրացրեց քաղաքապետի պաշտոնը: Մի կողմ թողնենք քպական քաղաքապետի անձը, որի մասին մամուլում ահռելի «կոմպրոմատ» կա, որոնցից յուրաքանչյուրը քրեական վարույթի հատորների կբավականացնի, մի կողմ թողնենք, թե ընդդեմ ալավերդցիների դուրս գալուց ու ատելության հերթական դոզան հավաքելուց հետո ինչպես են պաշտոնավարելու Ալավերդիում:

Այստեղ շատ ավելի էական ու շրջադարձային իրողություններ արձանագրվեցին ու ամրագրվեցին: Նախ՝ այն, որ Հայաստանում վերջնականապես հաստատվել է ամենազզվելի բռնատիրություն, ըստ որում՝ կեղծավորությամբ, փարիսեցիությամբ ու երկերեսանիությամբ թաթախված: Բռնապետություն, որի գլխավոր ներկայացուցիչ Փաշինյանը որտեղ նստում-ելնում է, «ժողովրդավարությունից» է խոսում: Այսինքն, քիչ էր, որ երկրում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ, քիչ է, որ ռեժիմը ամենացինիկ ու լկտի եղանակներով հետապնդումներ է իրականացնում իշխանության քաղաքական հակառակորդների կամ պարզապես այլախոհների նկատմամբ, քիչ է, որ Հայաստանը վերածվել է սրտխառնուքային ոստիկանապետության, փաստացի պետք է նաև, որ «իշխող ուժ» համարվողը, լինելով փոքրամասնություն, չընտրվելով հանդերձ, «ռեյդերական զավթումով» գրավի գյուղապետարաններն ու քաղաքապետարանները:

Չնայած, ի՜նչ «ռեյդերական զավթում», երբ ամենաիսկական բռիության ու զոռբայության մասին է խոսքը: Ու սա ամենևին նորություն չէ: Ավելին, առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը, խայտառակ պարտություններ կրելով ՏԻՄ ընտրություններում, իր «կյանքի նպատակ» է դարձնում պատժել այն ընտրողներին ու այն բնակավայրերի բնակիչներին, որոնք իր մանկլավիկներին չեն ընտրել: Սկսվում են ոստիկանական հետապնդումներ, քրգործերի հարուցումներ, կալանավորումներ, հաղթած ու քաղաքապետ ընտրված թեկնածուների դեմ մոբիլիզացվում են ոստիկանության, ԱԱԾ-ի բոլոր կառույցներն ու ծառայությունները, այդ մարդիկ դառնում են ամենաիսկական հետապնդման ու «քաղաքական վենդետտայի» թիրախ:

Ալավերդուց այնքան էլ հեռու չէ Լոռու մարզկենտրոն Վանաձորը, որի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տակավին բանտում է միայն այն բանի համար, որ ՏԻՄ ընտրություններում ավելի շատ ձայն է ստացել նրա ներկայացրած ուժը, այլ ոչ թե Փաշինյանի ՔՊ-ն:

Այսինքն, Փաշինյանը, խորապես թքած ունենալով քաղաքացիների կամարտահայտության վրա, չարաշահելով իր զբաղեցրած պաշտոնն ու իր ձեռքի տակ գտնվող ոստիկանական, քննչական, դատախազական, մի խոսքով՝ «պատժիչ օրգանները», ուղղակիորեն «հեչ է անում» քվեարկության արդյունքները ու «տեղերում» պաշտոնների դնում «իր մարդկանց»: Դա եղավ նաև Ալավերդիում: Մինչ այդ եղել էր մի շարք այլ համայնքներում: Ոստիկաններ ներկայացողների պահվածքին ընդհանրապես ցանկություն չկա անդրադառնալու: Նրանք ընդամենը սպասարկում են ՔՊ-ի նեղ կուսակցական շահերը: Ինչ վերաբերում է քպական պատգամավոր Արեն Մկրտչյանի փողոցային պահվածքին ու վարքին, որ արձանագրվեց Ալավերդու քաղաքապետարանում, ապա այստեղ զարմանալու բան չկա, ընդհակառակը, խիստ զարմանալի կլիներ, եթե ՔՊ-ի անունից ներկայացողը չդրսևորվեր որպես այդպիսին: Հիմնականը. ՏԻ մարմինները համարվում են ժողովրդավարական կառավարման առաջնային օղակը: Դեկտեմբերի 5-ին վերջնականապես արձանագրվեց Հայաստանում ՏԻՄ-երի պաշտոնական լուծարումը:

Ավելին, այլևս անիմաստ է ու անհեթեթ, որ Հայաստանում անցկացվեն ՏԻՄ ընտրություններ, մի հատ էլ դրա վրա գումարներ ծախսվեն: Ո՞րն է դրա իմաստը, եթե բոլոր այն տեղերում, որտեղ Փաշինյանը խայտառակ պարտություն է կրում, հետո պետք է ոստիկանական «լեգեոնները» վրա տան, հոշոտեն ընտրողներին ու «աթոռին նստեցնեն» որևէ քպականի, կարևոր չէ, թե՝ ում: Երևի պետք է գոհ լինել, որ ոստիկանները ֆրանսիական «բաստիոններով» չեն տրորել ՔՊ-ի դեմ հանդես եկողներին: Այ, որ դա էլ անեին, լրիվ ժողովրդավարության «բաստիոն» կլիներ:

Հ.Գ.-Ինչպես երևում է, վերը նշված «վերջնականապես» բառը տեղին չէր, ոնց որ դեռ ամբողջական զավթման բաներ կան: Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021 թ. ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը, որովհետև, ուշադրություն, «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում: Եթե «քպերենից» թարգմանենք, ապա, իմանալով ՔՊ-ի «բնույթը», շուտով բոլոլա կարելի է սպասել նաև Գյումրիում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր Ավանեսյան
Ամենադիտված