Հայերեն


Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանությունը յուր «կարկառուններից» մեկի շուրթերով հռչակեց, թե՝ քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված Ռուսաստանի բոլոր երաշխավորումները չեն կատարվել, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը» Արևմուտքի երաշխավորությամբ են կնքելու: Իսկ ի՞նչ արժեն արևմտյան երկրների երաշխավորությունները: Կարելի է, իհարկե, սեփական պատմությունից բազմաթիվ օրինակներ բերել, լինի դա «թղթե շերեփի» (Բեռլինի կոնֆերանս) պատմությունը, թե, ասենք, Կիլիկիայի հետ կատարվածը: Կարելի է անգամ Սևրի դաշնագրի հետ կապված պատմությունը հիշեցնել, հիշեցնել 1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության համար ճակատագրական որոշումները, թե ինչպես Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը հենվեց արևմտյան երաշխիքների վրա ու մեն-մենակ և անօգնական հայտնվեց թուրք-բոլշևիկյան ագրեսիայի դիմաց:

Ու դա ինչ արժեցավ Հայաստանին, ու ինչպես ենք մինչև հիմա մեր մաշկի վրա զգում այդ «երաշխավորված» սխալի ծանրագույն հետևանքները, ներառյալ Նախիջևանի կորուստը, Արցախի օտարումն ու Առաջին Հանրապետության անկումը: Բայց կարելի է և «համաշխարհային ընթացիկ» պատմությունից բավականին ցցուն օրինակ բերել, որի մասին նախորդ համարում ակնարկել էինք: Հիշողներ կլինեն, բայց, ամեն դեպքում, հիշեցնենք, որ Ուկրաինայում 2014- ին ծավալված դեպքերի ժամանակ այդ երկրի նախագահը Վիկտոր Յանուկովիչն էր: Երբ խժդժություններն սկսվեցին, բայց դեռ շատ չէին ծավալվել, Յանուկովիչը հավաքական Արևմուտքի միջնորդությամբ (Գերմանիա, Ֆրանսիա և Լեհաստան) ընդդիմության հետ համաձայնություն կնքեց՝ վիճակի կարգավորման վերաբերյալ: Կարճ ասած՝ Արևմուտքի երաշխիքներով Յանուկովիչը բան պայմանավորվեց ուկրաինական ընդդիմության հետ: Այն, ինչ եղավ հետո, «կինոյի սցենար» է, իսկ մեծ հաշվով՝ արդեն գրեթե երկու տարի Ուկրաինայում չդադարող ողբերգության «նախերգանքն» ու հենքը:

Յանուկովիչին տրամադրված «արևմտյան երաշխիքները» թիթեռի կյանք ունեցան, գործեցին երևի 1 օր, քանի որ պայմանավորվելու հաջորդ իսկ օրն սկսվեց «Եվրամայդանը», որի վրա էլ հետագայում եռաց արյունոտ թեյնիկը: Հա, իսկ Յանուկովիչը «գլուխը պրծացրեց»՝ փախչելով կամ ապաստանելով Ռուսաստանում, որը, ի դեպ, նրան զգուշացնում էր, որ արևմտյան երաշխիքները չեն գործելու (տարօրինակ կլիներ, եթե գործեին, որովհետև արևմտյան տերությունների «խաղի» նպատակը հենց Յանուկովիչին տապալելն էր և իրենց խամաճիկներին իշխանության բերելը՝ հետագայում Ուկրաինան Ռուսաստանի դեմ հանելու նպատակով, ինչը և արվեց): Սա այն մասին, թե քանի գրոշ արժեն, եթե ընդհանրապես որևէ բան արժեն «Արևմուտքի երաշխիքները»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա հնարավոր է՝ նա էլ ինչոր պահի հետևի Յանուկովիչի օրինակին, թեպետ հազիվ թե նրան Ռուսաստանում ընդունեն, երևի «խորը Արևմուտքին» դիմելն հավանական կլինի: Բայց դա արդեն էական չի լինելու ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ «օդային» երաշխիքներ տրամադրողների համար...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցԱրթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղ Վարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ
Ամենադիտված