Հայերեն


25-ամյա երևանցի աղջիկը տեղափոխվել է սահմանամերձ գյուղ ու աշխատանքի անցել տեղի դպրոցում / լուսանկարներ

Հասարակություն
 
ՀԵՏՔ / «Գիտեմ, թե երեխաներն ինչքան են վախենում մաթեմատիկայից: Ասում են՝ չենք կարող սովորել և հաճախ անհաղորդ են մնում այդ գեղեցկությանը, որովհետև չեն ունենում ուսուցիչ, որը կարողանա նրանց պատմել այդ մասին: Իմ նպատակն է ցույց տալ, որ ոչ միայն գրականությունը, բանաստեղծությունը, երաժշտությունն են գեղեցիկ, այլև մաթեմատիկան ևս գեղեցիկ է: Ուզում եմ մաթեմատիկայի հանդեպ իմ սերը կիսել երեխաների հետ»,- ասում է սահմանամերձ Վազաշեն համայնք տեղափոխված ուսուցչուհի Սաթենիկ Պետրոսյանը, հետո ավելացնում, որ հանրակրթական դպրոցի ծրագրերը բարդ են ու հաճախ հասու չեն աշակերտներին։ «Շատ հաճախ չեն հասկանում, թե ինչ են սովորում, սկսում են չսիրել առարկան»,- ասում է Սաթենիկը:

Սաթենիկ Պետրոսյանը ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, մասնակցել «Դասավանդիր Հայաստան» ծրագրին, դասընթացներին և սեմինարիներին մասնակցելուց հետո տեղափոխվել սահմանամերձ Վազաշեն գյուղ ու աշխատանքը սկսել տեղի միջնակարգ դպրոցում: Դասավանդում է մաթեմատիկա 5-12-րդ դասարաններում:

««Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասին լսեցի ընկերներիցս: Ցանկանում էի Արցախի բնությանը մոտ մի տեղ գտնել, գնալ. հոգնել էի Երևանից, աղմուկից, Արցախը ծրագրում ներառված չէր: Մանկավարժական կրթություն չունեմ, փորձ չեմ ունեցել: Մտածում էի` ինչ պիտի անեմ, ոնց պիտի դասավանդեմ ծրագրի շրջանակում, իսկ հիմա գիտեմ, թե դասին ինչ մեթոդներ է պետք կիրառել»,- ասում է Սաթենիկը:

Սաթենիկը ծնվել ու մեծացել է Երևանում, արդեն ութ ամիս ապրում է Վազաշենում` տանտիրուհի Զինայի և «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակից Էսթերի հետ:

կենտրոնում` Էսթերը, Զինան և Սաթենիկը

«Երբեք գյուղում չեմ ապրել: Գյուղ տեղափոխվելն ինձ համար էկզոտիկ էր: Գյուղի կենտրոնում ենք բնակվում` գյուղապետարանի շենքի մոտ: Տունը բարձրադիր է և ադրբեջանական դիրքերից լավ երևում է: Ամեն երեկո աշակերտներս զանգահարում են ու հիշեցնում, որ պատշգամբի լույսն անջատեմ. վտանգավոր է»:

25-ամյա ուսուցչուհին ասում է, որ աչք է փակում դժվարությունների վրա։  

«Ապրելու պայմաններն են բարդ, որովհետև նման պայմաններ իմ կյանքում չէի տեսել, թեև մինչև գյուղ գալը պատկերացնում էի դժվարությունները: Երբ ջուր եմ խմում, աչքերս փակում եմ, որ գույնը չտեսնեմ, հետո հիշում, որ նույն ջրից խմում են նաև աշակերտներս: Իրենք եթե ապրում են, սովորում են այդ պայմաններում, ես էլ եմ հարմարվում: Կրակոցների ձայներ լսելուց հետո էլ շարունակում ենք դասը` չփորձելով կենտրոնանալ դրանց վրա»,- պատմում է Սաթենիկ Պետրսյանը:

Սաթենիկն ասում է, որ դասերին փորձում է այնպես անել, որ աշակերտները իրար օգնել սովորեն, խմբերով աշխատեն, կիրառում է նոր տեխնոլոգիաներ և փորձում գրաֆիկաների, տեսանյութերի միջոցով սովորեցնել մաթեմատիկան:

Հանգստյան օրերին ևս երեխաների հետ շփվում է: Պատմում է, թե ինչպես է 5-րդ դասարանցիներին հրավիրել մուլտֆիլմ դիտելու, 8-9-րդ դասարանցիների հետ բասկետբոլ խաղացել, մասնակցել սեղանի թենիսի ու ֆրիսբիի առաջնություններն: «Ես չեմ մտածում, որ իմ գործը միայն մաթեմատիկա սովորեցնելն է, երեխաները շատ բացթողումներ ունեն: Փորձում եմ ծանոթացնել նաև մշակութային այլ արժեքների հետ, որոնք անհասանելի են նրանց: Հաճախ միասին տեսանյութեր ենք նայում, երաժշտություն լսում»,- ասում է Սաթենիկը:

Սաթենիկ Պետրոսյանն իր աշակերտների մասին ոգևորությամբ է պատմում և նշում, որ նրանք տարբեր են երազանքներով ու ցանկություններով: Ասում է, որ փոքրերի հետ ավելի հեշտ է, քանի որ նրանք սովորելու ցանկություն ու հետաքրքրասիրություն ունեն, իսկ ավագ դասաարաններում սովորելու ցանկությունը գնալով պակասում է: Սաթենիկը նկատել է նաև, որ գյուղի երեխաները նույնիսկ երազանքներով տարբերվում են քաղաքում ապրող իրենց հասակակիցներից:

«Իմ աշակերտները յուրօրինակ են: Առաջին օրը, երբ դասարան մտա, մտածում էի` էս երեխեքն ինչո՞ւ են այսքան տխուր: Իմ հիմնական նպատակը հիմա նրանց ուրախացնելն է: Մեկ-մեկ մտածում եմ` ծաղրածու չեմ, բայց ինքս ինձ ասում եմ` ոչինչ, թող ծիծաղեն, ուրախանան, խոսեն, աղմուկ լինի: Նրանք խոսելու, բացվելու պահանջ շատ ունեն: Փոքրերի մեջ ըմբոստ աշակերտներ ունեմ, հետաքրքրասեր են, ուզում են ամեն ինչ իմանալ: Բարձր դասարաններում ապագայի հարցն է բացվում: Գյուղի երեխաները փակ են, նույնիսկ վախենում են երազել, ցածր դասարանի երեխաներին, երբ հարցնում ես նպատակներից, խոսում են շատ մանր բաների մասին: Նրանք իրենց թույլ չեն տալիս երազել»,- ասում է Սաթենիկը։

Մաթեմատիկային ուսուցչուհին պատմում է, որ կոլեկտիվի հետ հարմարվել է, դպրոցում իրեն լավ են վերաբերվում: Սաթենիկ Պետրոսյանն ասում է, որ երբեք չի մտածել ուսուցիչ դառնալու մասին, բայց որոշել է գնալ սահմանամերձ գյուղ, և ցույց տալ, որ հնարավոր է նաև այդ պայմաններում ապրել ու աշխատել:

«Ես մտածում եմ, որ «Դասավանդիր Հայաստան» ծրագրին հնարավորինս շատ երիտասարդներ պետք է դիմեն, որպեսզի ցույց տանք, որ սահմանամերձ գյուղերին պետք է ուշադրություն դարձնել: Հնարավորություն տանք, որպեսզի գյուղերում ապրող երեխաները տեսենեն, լսեն իրենցից տարբերվող ու իրենց նման ուսուցիչներին և հետևեն նրանց»,- ասում է Վազաշենի մաթեմատիկայի ուսուցչուհին:

Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված