Հայերեն


Սերժ Սարգսյանը՝ ռազմական գործողությունների վերսկսման մասին

Քաղաքականություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախքան Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցը հարցազրույց է տվել «Ֆրանս Պրես» գործակալությանը:

«Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է անում միջազգային ուժերին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար՝ մեղադրելով իր ազգի ոխերիմ թշնամուն ռազմական «շանտաժի» մեջ»,- գրում է գործակալությունը:

«Իմ կարծիքով, միևնույն է, վտանգը մշտապես առկա է, և առկա է լինելու այնքան ժամանակ, որքան ժամանակ Ադրբեջանը չհամոզվի, որ, իրոք, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել էր Սարգսյանը:

«Մտավախությունը, որ տասնամյակներ շարունակ տևող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը նորից կարող է սրվել, է՛լ ավելի է սաստկացել՝ անցած ապրիլին ամբողջ շփման գծի երկայնքով անկանոն կրակոցներ իրականացնելուց հետո, որը 1994 թվականի զինադադարից ի վեր ամենավտանգավոր բռնությունն էր:

Մոսկվայի միջնորդությամբ իրականացված հրադադարը հանդարտեցրեց արյունահեղությունը մի քանի օրով, բայց Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի երկարաժամկետ միջնորդներն այդ դեպքերից ի վեր պայքարում են, որպեսզի վերականգնեն ընդհատված խաղաղ գործընթացը»,-գրում է «Ֆրանս Պրես»-ը:

Ըստ «Ֆրանս Պրես»-ի՝ Սարգսյանը, ով մարտի 8-ին հանդիպելու է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին, փաստել է, որ Իլհամ Ալիևը ձախողում է յուրաքանչյուր առաջընթաց՝ պատերազմ սկսելու սպառնալիքներ ներկայացնելով:

«Բայց ես ասում եմ, դա փոխզիջում չէ, դա շանտաժ է: Ասում է՝ չէ, սա փոխզիջում է: Իրենց փոխզիջումը այն է, որ եթե մենք ընդունենք իրենց բոլոր պահանջները, ապա իրենք ռազմական գործողություններ չեն վերսկսի Լեռնային Ղարաբաղի դեմ,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Սարգսյանը կոչ է անում Փարիզին, Մոսկվային և Վաշինգտոնին «ցույց տալ, կամ գոնե թվարկել այն հետևանքները կողմերից մեկի համար, ով կնախաձեռնի ռազմական գործողություն, և սա շատ ավելի կարող է սթափեցնել»,- նշվում է հարցազրույցում:

«Ֆրանս Պրես»-ը նշում է, որ էներգակիրներով հարուստ Ադրբեջանը բազմիցս սպառնացել է ետ վերցնել այդ տարածաշրջանը ուժի միջոցով, բայց Հայաստանը խոստացել է ջախջախել թշնամու յուրաքանչյուր ռազմական գործողություն:

«Պատերազմը ավարտվել է 1994 թվականի անկայուն հրադադարով, բայց երկու կողմերը երբևէ չեն ստորագրել խաղաղության պայմանագիր և Սարգսյանը զգուշացրել է, որ նոր պատերազմի մտավախությունը սրվում է»- գրում է «Ֆրանս Պրես»-ը:

«Մեր հանրության մեջ կարծիք կա, որ ռազմական գործողությունների վերսկսումն ընդամենը ժամանակի հարց է. միգուցե՝ շաբաթների, միգուցե՝ ամիսների: Թեև Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության նախարարը մշտապես պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ հենց վաղը ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,- ասել է Սարգսյանը:

«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել: Թեև, երբ գործ ունես անկանխատեսելի հարևանի հետ, ապա ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Գործակալության բնորոշմամբ՝ ցանկացած նոր պատերազմ Արցախում կարող է հանգեցնել տարածաշրջանային հսկաներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի թշնամությանը Կովկասյան տարածաշրջանում, որը պատմականորեն եղել է նրանց աշխարհաքաղաքականության մրցակցության ասպարեզը:

ՀՀ Նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ Անկարան ղարաբաղյան հիմնախնդրում աջակցում է իր դաշնակից Ադրբեջանին:

«Երևանի և Անկարայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, քանզի 1993 թվականին Թուրքիան թրքախոս Ադրբեջանին աջակցելու համար փակեց իր սահմանը Հայաստանի հետ:

Թուրքիային զայրացնում է նաև այն փաստը, որ Երևանը պնդում է, որ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ կատարված զանգվածային սպանությունները պետք է ճանաչվի որպես ցեղասպանություն»,- հիշեցնում է «Ֆրանս Պրես»-ը:

«Ես կարծում եմ՝ այս փուլում հայ-թուրքական հարաբերությունները մտել են փակուղի,-ասել է Սարգսյանը,- հայտնի դարձավ, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերություններով և այլևս դա չեն թաքցնում: Եվ բանը հասել է նրան, որ թուրքերի բոլոր հայտարարություններն արդեն իրական հայտարարություններ են, միակողմանի հայտարարություններ են՝ ի սատարումն Ադրբեջանի»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների արժողությամբ զենք մատակարարելուն՝ ասելով.

«Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է»:

«Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին, չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ»,- նշում է գործակալությունը:

Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համարՀնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակՆյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԱրդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանTesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանԳոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՈւժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցԶրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԱմեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան Իշխանությունը մաքրում է ցեղասպան թուրքի անունը. Էդմոն ՄարուքյանԵթե այս իշխանությունը մնա, թոշակի անցնելու տարիքը բարձրանալու է․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի 1000 խոշորագույն հարկատուները․ ովքեր են առաջատարները Խոստացված պայքարը կոռուպցիայի դեմ տապալվեց, գազի գինն էլ չնվազեց․ Արմեն ՄանվելյանԱյս իշխանությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեկ դրամ է գնահատում․ Արեգ ՍավգուլյանԵրկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունը Ամբողջ հայ ազգը գիտի, որ դուք ընկալելիության հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ունեք. Ալիկ ԱլեքսանյանԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ Թուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը ԵՄ-ն ստիպված կլինի նոր վարկ վերցնել Ուկրաինայի համար 2027 թվականին. WSJ Վարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայի՝ շարունակելով ցեղաuպանական արշավը, որը սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ․ Նյու Յորքի քաղաքապետ Աճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Պատշգամբի էլեկտրակայան. Pii Energy-ն ներկայացրել է տան էներգետիկ համակարգը՝ 1.2 կՎտ հզորությամբ միացվող արևային վահանակներով Ռուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Ի՞նչ ուղերձ է փորձում փոխանցել մեր ժողովրդին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը. Էդմոն ՄարուքյանԱյս իշխանությունը տապալված է, նրանց նպատակը չիրականացավ․ Մենուա ՍողոմոնյանԸմբշամարտի ԵԱ․ այսօր մրցագորգ դուրս կգան Հայաստանի չորս ազատ ոճային ըմբիշներ Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան Մեր ամեն մի եթերը հանրահավաք է. Էդմոն ՄարուքյանՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՄեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք. Գ. ԾառուկյանՊետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ ՀՀ-ին կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ամենադիտված