Հայերեն


«Սարոս մեր ուժն ու հպարտությունն է, մեր գանձը». Սարիբեկ Մկրտչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ Սարոն շատ աշխույժ էր, ակտիվ, ուրախ ու հումորով, խելացի, ընկերասեր, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Փոքր տարիքում անկարգություն համարյա չի արել»,- հուզմունքը ժպիտով հաղթահարելով՝ ասում է տիկին Լիլիթը՝ Սարոյի մայրիկը: Վերհիշում է՝ մանկապարտեզում դաստիարակը որդուն առաջարկում էր սեղանի վրա դհոլ նվագել, որպեսզի իրենք լսեն:

«Վեց տարեկանից դհոլի է հաճախել, ապրում էր երաժշտությամբ: Եղբայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է, և գեներով փոխանցվեց երաժշտության հանդեպ սերը: Սովորել է Նիկոլ Աղբալ յանի անվան դպրոցում: Ակտիվ ու աշխույժ աշակերտ էր, ամեն տեղ Սարոն պետք է ներկա լիներ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, օտար լեզուները, ավելի հասուն տարիքում՝ պատմությունը: Ապրում էր այդ առարկայով: Դասը սովորում էր, գիրքն ինձ տալիս ու սկսում պատմել: Հետո ասում էր՝ մա՛մ, տեսնո՞ւմ ես, թե ինչեր ենք ունեցել, ինչեր ենք կորցրել: Սրտի այնպիսի ցավով էր խոսում դրա մասին դեռ դպրոցական տարիքից: Լավ էր սովորում դպրոցում: Սկսեց նաև զուգահեռ համակարգչային դասերի հաճախել: Իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: Կես տարի էր մնացել, որ պետք է ավարտեր ուսումը, զորակոչվեց զինվորական ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը:

Ծրագրավորումը և երաժշտությունը զուգահեռ «քայլելու» էին Սարոյի կյանքում: «Նախքան բանակ գնալն ընկերոջ հետ իր փոքրիկ ձայնագրման ստուդիան էր բացել: Արդեն փոքր քայլերով սկսել էին աշխատել մեծ նպատակներին հասնելու համար: Անսահման աշխատասեր էր, նպատակասլաց: Նախքան բանակ զորակոչվելը նաև վարորդական իրավունք էր ստացել»: 2019 թ. հունվարի 26-ին Սարոն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Սանասարում (Կուբաթլու): «Այնտեղ իր երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ, մեկ ամիս հետո զանգեց ու տեղեկացրեց, որ իրեն տեղափոխում են Կապան: Շատ կապված էր Երևանի ու իր ընկերների հետ: Էրեբունիում ենք ապրում, միշտ ասում էր՝ ես արեշցի Սարոն եմ: Երբ պետք է նոր մեկներ ծառայության, զգում էի, որ ձգտում է մնալ, ասում էր՝ իմ քաղաքը, իմ ընկերները: Բայց ծառայությանը վերաբերվեց որպես պարտականություն, որը պետք է յուրաքանչյուր տղա իր կյանքում կատարի: Չի խուսափել ծառայությունից: Սարոն 2018 թ. դեկտեմբերին գերազանց հանձնեց թմբուկի քննությունը, պետք է «музвзвод»-ում ծառայեր, թմբկահար լիներ:

Ի դեպ, Զինուժի ռեպորտաժներից մեկում պատմել են իր մասին: Սարոս նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում: Արդեն վիճակահանության օրը ներս էր մտել ու ասել, որ որպես երաժիշտ է եկել, նշել էին, որ գիտեն, բայց «музвзвод» չունեն: Մի քիչ կոտրվել էր: Հայրիկը հետը զրուցեց, հուսադրեց՝ ասելով, որ կարևորը՝ խաղաղ է ամեն ինչ, հանգիստ կծառայի: Երբ տեղափոխեցին Կապան, մի տեսակ ավելի հանգիստ էինք: Ծառայության ժամանակ այնքան էր հմտացել, որ վեց ամիս անց կրտսեր սերժանտի կոչում ստացավ»: Սարոն հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար: «Շատ հանգիստ ու լավ ծառայում էր, երբեք չի տրտնջացել»: Քիչ-քիչ տեղափոխվում ենք պատերազմական օրեր: «Օգոստոսի վերջն էր, Սարոն զանգեց: Համարյա մեկ տարի կլիներ, ինչ իրեն չէինք տեսել, նաև համավարակի պատճառով: Ասաց՝ մա՛մ, պոպոքի մուրաբա եմ ուզում: Միշտ տատիկն է պատրաստում մուրաբան, նա էլ այդ տարի Հայաստանում չէր: Սարոյին ասացի՝ խանութից կգնեմ, կուղարկեմ:

«Չէ, մա՛մ, ես քո սարքածն եմ ուզում»: Գնեցինք, պատրաստեցինք մուրաբան և այլ իրերի հետ ուղարկեցինք իրեն: Այդ ժամանակ նաև ասաց, որ գնալու են Ջրական զորավարժությունների: Ամեն գարնանը և աշնանը մեկական ամիս Կապանից գնում էին Ջրական զորավարժությունների: Սեպտեմբերի 7-ին ճանապարհ ընկան: «Մա՛մ, մեկ ամիս կմնանք, հոկտեմբերի 7-ին հետ կգամ: Հոկտեմբերի 23-ին էլ իր 20-ամյակն էր: Իրենց գնալուց 20 օր հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Տղաները լինում են Հոռովլու գյուղում, որն Արաքսի աջ ափին է: Հենց առաջին օրը մեքենան թիրախավորում են, հարվածում, սակայն, բարեբախտաբար, ներսում զինվորներ չեն լինում: Չորս օր տղաները պայքարում են: Որքան ճիշտ է լինում իրենց հաշվարկը: Ընկերներն են պատմում՝ «մեծ հավանականությամբ, մերոնք նաև ռազմաբազայի են հարվածել»: Պատմում են, թե ինչպես են կռվել: Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Սարոս զանգեց: Բնականաբար, առաջին հարցերս էին, թե ինչ է կատարվում:

Մի րոպե դադար առավ՝ մա՛մ, ի՞նչ է եղել որ: Հարցնում եմ՝ ինչո՞ւ ես կամաց խոսում, արձագանքում է՝ վերմակի տակից եմ խոսում, տղերքը քնած են: Սեպտեմբերի 30-ին կրկին թեժ մարտի մեջ են լինում: Ինը հոգով մի մեքենա են նստում, որ տեղափոխվեն, բայց երեկոյան ԱԹՍ-ն ֆիքսում է մեքենան: Ողջ մնացած տղաներից մեկը եկել է մեր տուն, պատմեց՝ Սարոյին ասացի, որ իմ կողքին նստի, պատասխանեց՝ ես իմ գրադի վրա կնստեմ: Զինուժի պատրաստած տեսանյութում էլ է ասում՝ գրադն իմ ընկերն է դարձել, ես առանց իրեն իմ կյանքը չեմ պատկերացնում»: Սարոն և ընկերները զոհվում են սեպտեմբերի 30-ին: «Այդ օրն անընդհատ իրեն էի զանգում, բայց իմ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Հոկտեմբերի 2-ի գիշերը ես վերջինն էի, ով իմացավ Սարոյի զոհվելու մասին»: Սարոն շուտ է տուն «վերադառնում», կարծես թե դա կարող է սփոփանք լինել: Այո, սփոփանք է, չէ՞ որ ծնողներ կան, որոնք դեռ սպասում են իրենց որդիներին:

2021 թ. հունվարին Սարոյի հրամանատարն այցելում է իր զինվորի ընտանիքին, տեղեկացնում, որ Կապանի զորամասում անմահացած տղաների հիշատակին խաչքար են տեղադրելու, հույս հայտնում, որ ծնողները ևս կմեկնեն զորամաս: Մայրիկն ասում է՝ «չգիտեմ, թե որտեղից, բայց մեր մեջ ուժ գտանք ու գնացինք»: Սարոն երկու քույրիկ ունի: Ընտանիքը գտել է ապրելու բանաձևը՝ ապրել հանուն աղջիկների: «20 տարի պահածս Սարոս 20 վայրկյանում ձեռքիցս գնաց: Անտանելի ցավ է: Հայրիկների մեջքը կոտրված է, մայրիկների թևերը՝ կտրված: Մտածում էի, որ չեմ ապրի Սարոյից հետո: Բայց հետո անընդհատ նայում էի աղջիկներիս, ասում՝ ես որ չլինեմ, բա իրենց ո՞վ է պահելու: Եռաբլուրից վերադառնում էինք տուն, ու ներսումս մի հարց էր պտտվում՝ ես որ չլինեմ, իմ երեխայի «տունն» ո՞վ է մաքուր պահելու, նրա անունն ապրեցնելու: Մեռնելու իրավունք չունենք, պետք է ապրենք հանուն Սարոյի, ապրել՝ մտածելով, որ Սարոն կա: Երևի թե հենց դա է ուժ տվել, որ կարողանանք այս ճանապարհն անցնել: Գլուխներս չենք կախում, ինչո՞ւ կախեմ, երբ նման հզոր տղա ունեմ: Իմ Սարոն մեր ուժն ու հպարտությունն է, մեր լույսն ու հույսն է, մեր գանձը: Պահեր են լինում, երբ շատ նեղված եմ լինում, կարծես մի տեղից ուժ եմ ստանում, մտածում եմ՝ Սարոս է»:

Յուրաքանչյուր զրույցի ավարտին կարմիր թելի պես մի միտք է շրջանառվում բոլոր զրույցներում՝ «ինչպիսի տղաներ զոհվեցին այս պատերազմում, շատերը, բարեբախտաբար, վերադարձան, բայց կյանքները գլխիվայր փոխված»: Տարիներ անց տղաները ծաղկեցնելու էին մեր երկիրը, սերունդ էին ունենալու, տիկին Լիլիթը նշում է՝ Սարոյիս ասում էի՝ որքան սիրուն երեխաներ ես ունենալու: Իսկ հիմա Սարոյի մասին անցորդներին պատմում են նրա շենքի բակում տեղադրված խաչքարն ու ցայտաղբյուրը:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Սարիբեկ Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան
Ամենադիտված