Հայերեն


Միջադեպ Բիշքեկում՝ վարչապետների հավաքին

Բաց մի թողեք

ԼՐԱԳԻՐ / Բիշքեկում Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը սկանդալային հայտարարություն է արել: Նա ԵՏՄ երկրներին կոչ է արել ռուսական գազի գնի հաշվարկներում «չտանջվել». եթե անդամ մի շարք երկրներ չմտնեին Միություն, գազ կգնեին եվրոպական գներով: «Այստեղ ոչ ոք ոչ ոքի ուժով չի պահում», ասել է նա:
Սա Բիշքեկի հանդիպման «մեխն» էր: Այլ խոսքով, Մեդվեդեւը հայտարարել է, որ ԵՏՄ-ն ստեղծվել ու պահվում է շանտաժի միջոցով: Այլ գործիք չկա եւ չի կարող լինել. Մոսկվան առաջարկելու բան չունի՝ տեխնոլոգիաներ, հաղորդակցություններ, ներդրումներ եւ այլն: Ավելին, Ռուսաստանն ինքն ունի այդ ամենի կարիքը:
Եվ ԵՏՄ մասնակիցներին իր «ծիրում» պահելու համար կիրառում է ոչ միայն էներգետիկ, այլեւ տարբեր բնույթի սպառնալիքներ: Հայաստանի դեպքում դա Ադրբեջանին զինելն է ու Ղարաբաղի դեմ հարձակումները հովանավորելը, Ղազախստանի ու Բելառուսի դեպքում՝ տարածքային հավակնությունները, եւ այսպես շարունակ:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մի առիթով ասել էր, որ ՌԴ իշխանությունը միջազգային գործերում, պետությունների հետ հարաբերություններում իրեն պահում է «խուլիգանի պես»:
Մեդվեդեւի այս հայտարարությունն ըստ էության տեղավորվում է այդ գնահատականի մեջ: Ընդ որում, դա հնչում է մամուլի ներկայությամբ, եւ պատկերացնել կարելի է, թե ինչ զրույցներ են տեղի ունենում «փակ ռեժիմում»:
Հետաքրքիր է, որ Բիշքեկի հավաքի նախօրեին Սերժ Սարգսյանը Եվրանյուզին տված հարցազրույցում ասել էր, թե մի գիշերում ԵՏՄ մտնելու որոշման պատճառը եղել է գազի գինը: Փաստացի, Մեդվեդեւը հաստատել է Սերժ Սարգսյանի բացատրությունը, եւ երկուսով էլ խոստովանել են շանտաժի հանգամանքը:
Պետք է նշել, որ Հայաստանի դեպքում «խուլիգանությունը» միայն այդտեղ չի ավարտվում: Թեեւ Հայաստանը գազը սահմանին ստանում է իսկապես ցածր գնով, սահմանից այս կողմ այն գրեթե հավասարվում է միջազգային գներին, եւ հայաստանցի սպառողն այս տեսակետից որեւէ «եվրասիական պրեֆերենցիա» չի զգում:
Փոխարենը, ՀՀ նախկին ու ներկա վարչապետները հայտարարում են, որ ամեն ինչ պետք է անել, որ Գազպրոմի շահույթը չնվազի:
Բիշքեկի հավաքին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով վստահություն է հայտնել, որ մասնակիցները «դեռեւս լիարժեք չեն օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը»:
Կարեն Կարապետյանը հայտարարել է նաեւ, որ ԵՏՄ-ն ճիշտ հարթակ է, «Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ»:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված