Հայերեն


Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Գյուտ Խաչի տոնը

Հասարակություն

 

«Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»: (Գաղ. 6.14)

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված չորս տոն: Առաջինը Գյուտ Խաչի տոնն է: 327 թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայր Հեղինեն այցելում է Երուսաղեմ, որտեղ էլ հայտնաբերվում է Քրիստոսի Խաչը: Տոնվում է հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը: Հաջորդը Երևման Սուրբ Խաչի տոնն է. 351 թ. Երուսաղեմի երկնքում երևում է Տիրոջ Խաչի նշանը: Տոնվում է Սուրբ Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը: Երրորդը Վարագա Սուրբ Խաչն է (նշում է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին), որը հաստատել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը: 653 թ. Վարագա լեռան վրա ճգնող Թոդիկ և Հովել վանականներին աղոթքով հայտնվում է այն տեղը, որտեղ ժամանակին սուրբ Հռիփսիմեն պահել էր Տիրոջ խաչափայտի մասունքը: Տոնվում է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Վերջինը Խաչվերացն է. 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա և ազատագրում Սուրբ Խաչը: Տոնվում է սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի օրը:

Խաչի մեծարվելը քրիստոնեական Եկեղեցու կողմից հաճախ է զարմանքի և շատ հարցերի պատճառ դառնում, քանզի հենց խաչով են սպանել Քրիստոսին։ Ճիշտ է, մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում, սակայն Հիսուս Իր սիրո մեծությունը և խոնարհության աստիճանը ցույց տալու համար ընտրեց ամենաանարգ մահը համարվող ճանապարհը՝ աշխարհ գալով, չարչարվելով և խաչի վրա ինքնապատարգվելով․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3.16): Արդ, խաչը քրիստոնյայի համար պսակ է և բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը: Խաչի վրա մարմին առած Աստված կատարեց մարդու մեղքերի քավության գործը` նրա մեղքերի ազատման համար Պատարագ մատուցելով հենց Խաչի վրա: Մարդն ազատվեց մահվան դատապարտությունից, իսկ Խաչը դարձավ մեղքի և մահվան դեմ տարված հաղթանակի զենքը, հավիտենական կյանքը ժառանգելու ճանապարհը։ Եվ, համաձայն սուրբ Գրիգոր Տաթևացու, Խաչին է տրված հատուկ պատիվը և ոչ թե, օրինակ, մեխերին, որով Տիրոջը գամեցին, քանզի մահվան գործիքներից միայն խաչն է, որ նմանվում է խաչյալ և կամ Իր ձեռքերը մեզ համար տարածած, մեզ Իր գիրկը կանչող Քրիստոսին: Այսինքն` խաչն իր ձևով և պատկերով մեզ ներկայացնում է խաչյալ Քրիստոսին, իսկ մարդն էլ խաչաձև է, յուրաքանչյուր մարդ, ով իր կերպը ստացել է Քրիստոսից։ Ուստի, ինչպես և ասված է․ «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատացիներին 6.14): Խաչի խորհուրդը գիտակցողն ու այն իր սրտին դրոշմողը, իսկապես, չի էլ կարողանա պարծենալ որևէ այլ բանով, քան միայն Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով, որի ստորին մասը, համաձայն մի մեկնության, դժոխքն ավերեց, վերին մասը բացեց երկնքի դռները, աջակողմյան հատվածը շնորհներ բաշխեց մարդկանց, իսկ ձախակողմյանը` դատապարտեց մեղավորներին:

Արդ, պատկերացրեք, որքա՞ն էր ալեկոծվել ողջ քրիստոնեությունը, երբ կորել էր Տիրոջ Խաչը, քանզի Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե կայսրուհու մահից հետո հրեաները սպանել էին Հակոբոս Տյառնեղբորը և Քրիստոսի Խաչը մյուս խաչերի հետ թաղել էին Գողգոթայի մոտակայքում, վրան աղբ կուտակել ու այդ վայրն ամբողջությամբ աղբանոցի վերածել։

Պատմական այս առանցքում է ընկած Սուրբ Խաչի գտնվելու դրվագը, որը վերածվեց մեծ տոնախմբության քրիստոնյա ողջ աշխարհի համար, և որն այս տարի կտոնվի հոկտեմբերի 29-ին։

313 թ. Կոստանդիանոս Մեծ կայսեր Միլանի հրովարտակով քրիստոնեությունը ստացավ ազատորեն դավանվելու հնարավորություն: Կայսեր մայրը` Հեղինեն, 327 թ. եկավ Երուսաղեմ՝ Քրիստոսի Խաչը գտնելու նպատակով: Խաչափայտի տեղը հայտնի էր միայն Հուդա անունով մի հրեայի, ով իր նախնիների գրավոր ավանդություններից գիտեր խաչերի թաղման վայրը: Սակայն վերջինս ընդդիմացավ և միայն վեց օր ցամաքած ջրհորի հատակում քաղցած մնալուց հետո ցույց տվեց խաչերի թաղման տեղը: Երբ աղբի տակից գտնվեցին խաչերը, գտան նաև Պիղատոսի հրամանով Հիսուսի գլխավերևում ամրացված եռալեզու տախտակը, որը, սակայն, պոկված էր Խաչից, ինչի պատճառով էլ հնարավոր չէր տարբերել Տիրոջ խաչափայտը։ Եվ ինչպես Պատրոնիկե կայսրուհին էր խաչերին դիպած և միայն Տիրոջ Խաչի միջոցով հարություն առած մի մահացած աղջկա հետ կատարված հրաշքով տարբերել Քրիստոսի Խաչը, այնպես էլ Հեղինեին է հաջողվում գտնել սրբազան մասունքը․ խաչափայտի հպումից կենդանանում է մեռած մի պատանի, և հիվանդություններից բժշկվում մահամերձ մի կին: Այդ հրաշքների ազդեցությամբ շատերը քրիստոնեություն են ընդունում։ Դարձի է գալիս նաև վերոհիշյալ Հուդան, ով հետագայում նահատակվում է Քրիստոսի անվան համար: Հեղինե թագուհու կողմից 335 թ. Գողգոթայում կառուցվում է Սուրբ Հարություն տաճարը, որտեղ էլ կանգնեցվում է Քրիստոսի Խաչը` հանդիսավորապես փառավորվելով երկրորդ անգամ:

Աստված խոնարհվեց, երկնքից իջավ երկիր, կրեց զրկանքներ, չարչարվեց ու խաչվեց, որպեսզի փրկի մարդկանց, ընկած մարդուն նորից վեր հանի և վերստին աստվածապատկեր դարձնի։ Ու որպեսզի մարդը չսայթաքի և կարողանա վեր բարձրանալ, պետք է ամուր բռնի Տիրոջ ձեռքը, պետք է վերցնի իր խաչը և գնա Տիրոջ հետևից․ «Ով իր խաչը չի վերցնում ու Իմ հետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթեոս 10.38)։

Արդ, խաչքարերով, Խաչի նշաններով պատված մեր Հայոց աշխարհն էլ դարերի ընթացքում սրտի ողջ նվիրումով, սիրով, խոնարհությամբ ու հավատարմությամբ կրել և կրում է Քրիստոսից ընծայված իր խաչը: Եվ ուրեմն, զինված աղոթքով և անսպառ հավատքով, մեր Մայր Հայաստանի պես բյուր համբերությամբ պարուրված սրտով քայլենք Տիրոջ հետքերով, միշտ բարձր պահենք մեր խաչը և պայքարենք՝ վերադարձնելու համար մեր կորցրած տարածաշրջանները՝ Հայոց աշխարհի սրբազան մասունքները, գրում է qahana.am-ը:

«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում Վանաձորում
Ամենադիտված