Հայերեն


Ինչ-որ բան է եփվում Ղարաբաղի հարցով

Քաղաքականություն

ՀԱՅԵԼԻ / Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովն այսօր բանակցություններ են անցկացնելու, որի ընթացքում կքննարկեն առանցքային տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում արցախյան հակամարտության կարգավորման հարցը:
Մամեդյարովը Լավրովի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում օրեր առաջ նաև Նալբանդյանն էր Մոսկվայում բանակցություններ վարում Մամեդյարովի հետ:
«Ռուսաստանն ավելի քան 2 տասնամյակ է առանցքային միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մերձությունն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար կարևորագույն խնդիր է լուծել այս հակամարտությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նախարարությունում նաև ընդգծել են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է աջակցել կողմերին լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես նշել են գերատեսչությունում, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության հիման վրա: Ներկայում երկու երկրները ստորագրել են ավելի քան 80 միջպետական և միջկառավարական համաձայնագրեր:
Բացի մոսկովյան բանակցությունները` նաև Փարիզը, թերևս, անցնի գործի: Դեռ անցյալ տարվանից խոսվում էր, որ Փարիզը պատրաստ է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել, սակայն, այդ հանդիպումն այդպես չկազմակերպվեց:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ղեկավարի հրավերով մարտի 8-9-ը պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում: Այդ մասին հայտնի էր դարձել դեռ մեկ ամիս առաջ, երբ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ էր ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթին՝ ասելով, որ պատրաստվում է Հայաստանի նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Սարգսյան-Օլանդ հանդիպման օրակարգի հիմնական հարցերը կլինեն՝ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները, իհարկե` Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը և իհարկե ղարաբաղյան հիմնախնդիրը:
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանից հետո՝ մարտի 14-ին, Ֆրանսիա է մեկնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինիս Ֆրանսիա հրավիրելու պատճառը, ըստ էության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ձևական հավասարություն պահպանելն է, որովհետև Ֆրանսիան միջնորդ պետություն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, իսկ Հայաստանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները ակնհայտորեն ավելի խորն են ու բարեկամական, քան հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ալիևի այցը նվիրված է նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։
Սակայն, պարզ է, որ անկախ «առիթներից»` Ֆրանսիայի նախագահը կօգտագործի առիթը` Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար:
Նույն օրը՝ մարտի 14-ին, մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզում է լինելու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու։
Տպավորություն է ստեղծվում, որ առաջիկա օրերին կայանալիք այցը որոշակի ազդեցություն կունենան ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա:
Ռուսաստանը, Ֆրանսիան, թերևս, կրկին կփորձեն կողմերին բանակցությունների սեղանին նստեցնել և որևէ հանդիպում անցկացնել:
Նշենք նաև, որ մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ ԱՄՆ-ի նախագահի նոր վարչակազմը, հավանաբար, սկսում է «ներգրավել» ղարաբաղյան գործընթացում:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հագեցած օրակարգի բազմաթիվ հարցերի, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։ Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` Նալբանդյանը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները, շեշտվել է անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ ԱՄՆ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված