Հայերեն


«Հայաստանի քաղաքական էլիտան քայլեր է անում, որոնք վերջում Հայաստանին թողնելու են ճամփեզրին»

Քաղաքականություն

Ամեն օր փոփոխվող աշխարհում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն ասում է՝ գաղութային կարգավիճակ ունեցող պետությունները վեկտոր չեն կարող փոխել, կարող են միայն այդ գաղութային վիճակից ազատագրվել:

«Հայաստանը վաղուցվանից արդեն ամբողջովին գտնվում է Արևմուտքի կողմից արտաքին կառավարման ներքո բոլոր ոլորտներում: Ռուսաստանի տնտեսական ներդրումները Հայաստանում, ռազմաբազան և այլն ազդեցության լծակներ են, այսինքն՝ ՌԴ-ն Հայաստանում ունի ազդեցություն, իսկ Արևմուտքը Հայաստանում ունի իշխանություն:Տարբերությունը դա է: Հայաստանի՝ Ռուսաստանի օգտին ուղղված քայլերը նույնպես արվում են Արևմուտքի թույլտվությամբ: Նախկինում էլ Արևմուտքը թույլ էր տալիս, որ Հայաստանը կարողանա Ռուսաստանի հետ որոշակիորեն մանևրել: Քանի դեռ Ռուսաստանի հետ մեծ պատերազմի օրը չէր եկել, Արևմուտքը չէր դրդում Հայաստանին կտրուկ քայլեր իրականացնել Ռուսաստանի դեմ՝ կարծելով, որ այդ դեպքում Հայաստանը կարող է մտածել Արևմուտքի ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ: Թույլ էին տալիս, որ Հայաստանը հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ մինչև այն պահը, երբ մեծ պատերազմ էր լինելու, և այդ պայմաններում արդեն Հայաստանին և Արցախին մեծ հարված կհասցվեր»,- ասում է Այվազյանը:

Կարծիք է հայտնում, որ նույնիսկ 30 տարվա բանակցային գործընթացը եղել է Արևմուտքի վերահսկողության տակ: «Ինչո՞ւ 90-ականներին Արևմուտքը չստիպեց, որ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, կամ նման հայտարարություններ չարեց, նման կեցվածք չդրսևորեց: Այն ժամանակ Ռուսաստան պետությունը դեռ Արևմուտքի կողմից ոչնչացված չէր, հետևաբար իրենք հաշվում էին, որ ավելի լավ է կոնֆլիկտը չլուծված մնա, որպեսզի հարմար պահի կարողանան Ռուսաստանի սահմանների մոտ ևս մեկ պատերազմ բռնկել: Իրենք ԵԱՀԿ Մինսկի խմբով Հայաստանին պահեցին Արևմուտքի և երկքաղաքականության շրջանակներում: Դա էր Արևմուտքի նպատակը, որ Հայաստանը հանկարծ չսկսի անջատվել Արևմուտքից, և վերջինիս դիրքերն այստեղ չթուլանան:

Հիմա մեծ պատերազմը սկսվել է, և նախկին վիճակին այլևս վերադարձ չի լինելու, միայն այն դեպքում կվերադառնա, երբ միաբևեռ աշխարհը կփլուզվի, և տեղը կսկսի կառուցվել բազմաբևեռը: Հիմա Միացյալ Նահանգները և դաշնակիցները փորձում են Ռուսաստանի դեմ պատերազմում զոհաբերել Ռուսաստանի՝ հնարավորինս շատ դաշնակիցներին, բարեկամ պետություններին և հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար: Վեկտոր փոխելը ճիշտ չէ, քանի որ Հայաստանը վաղուց Արևմուտքում է, դեռևս նախորդ իշխանություններից սկսած՝ դեպի եվրոինտեգրում էր գնում, պարտավորությունների տակ էր մտնում, ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիր էր կնքում, Հայաստանում Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաներ էր հիմնադրում: Այնպես որ, Հայաստանը գաղութային կարգավիճակում է գտնվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում պետությունները մեկ ընտրություն ունեն. կա՛մ միանալ և իրենց ներդրումն ունենալ Ռուսաստանի և Չինաստանի կողմից կառուցվող միաբևեռ աշխարհի գործընթացին, կա՛մ դա չանել և կանգնել Արևմուտքի կողմից զոհաբերվելու վտանգի առջև: «Եթե այդ միաբևեռ աշխարհը կայանա, դրա կառուցողները հաշիվ են պահանջելու, այդ թվում՝ նաև Հայաստանից, եթե նա չմասնակցի այդ գործընթացին, ասելու են՝ երբ Արևմուտքի գերիշխանությունից ազատվելու նպատակով քայլեր էինք ձեռնարկում, նոր աշխարհ էինք ուզում կառուցել, դու ի՞նչ ներդրում ես ունեցել այդ հարցում: Հայաստանը, ներդրում չունենալու պարագայում, նոր աշխարհում իր հեղինակությամբ բավականին ցածր կլինի և որոշումների կայացման վրա մեծ ազդեցություն չի ունենա: Սա վերաբերում է Հայաստանին հավաքական առումով՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը: Այսօր ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չի հայտարարել, որ միաբևեռ աշխարհը, Արևմուտքի գերիշխանությունը սպառնալիք է, և իրենք կողմ են, որ կառուցվի բազմաբևեռ աշխարհ: Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական էլիտան քայլեր է անում, որոնք վերջում Հայաստանին թողնելու են ճամփեզրին»,-շեշտում է վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Իսրայելա-պաղեստինյան պատերազմը շարունակվում է, կարևոր է հասկանալ, թե այն ինչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա: «ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիայի դաշնակիցները փորձում են հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Արևմուտքն ուզում է վերախմբագրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ինչն իրենց թույլ կտա փոխել միջազգային իրավունքը և գունավոր հեղափոխությունների գործիքակազմն օրինականացնել, այսինքն՝ այլ պետությունների գործերին միջամտելը դարձնել օրինական: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները կարող են վերանայվել միայն հաջորդ համաշխարհային պատերազմի հետևանքով: Հարավային Կովկասում առայժմ չստացվեց պայթեցնել, հիմա փորձում են Մերձավոր Արևելքում անել, հետո փորձել կրակը տեղափոխել Հարավային Կովկաս, Միջին Ասիա և ավելի հեռու՝ Չինաստան, Թայվան և այլն: Համաշխարհային պատերազմ են հրահրում՝ տասնյակ պետությունների ներգրավելով դրանում:

Եթե Իրանին ներքաշեն այդ պատերազմի մեջ, դիրքերը կարող են թուլանալ, և կփորձեն այստեղ ինչ-որ հարցեր լուծել: Եթե միջազգային հանրության ուշադրությունը շեղված լինի Մերձավոր Արևելքի պատերազմի ուղղությամբ, ապա կարող են հարավային Կովկասում գործողություններ սկսել: Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանն անընդհատ շրջանառության մեջ են մտցնում իբր Հայաստանում զինված, տեռորիստական խմբավորումների առկայության մասին լուրեր: Փորձ է արվելու ցույց տալ, որ Հայաստանում գործում են տեռորիստական օջախներ, որոնք կարող են ահաբեկչական ակտեր իրականացնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Այսինքն, փորձում են առիթ հնարել՝ Հայաստանում իբր հակատեռորիստական օպերացիա իրականացնելու: Այս հիմքը հիմա նախապատրաստվում է, իսկ իշխանություններն էլ իրենց քայլերով նպաստում են այդ ամենին»,-ասում է մեր զրուցակիցը:

Թշնամու թիրախում հիմա Սյունիքն է: Այվազյանը կարծիք է հայտնում, որ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը: «Արևմուտքի նպատակը Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն վերացնելն է, որպեսզի Հարավային Կովկասում փոխվի ստրատեգիական բալանսը: Եթե երեք հանրապետություններից մեկը որպես պետություն վերանում է, ապա այն բալանսը, որ եղել է հարյուրամյակներով, խախտվում է: Ժողովրդական լեզվով ասած՝ այն «ոտատեղը», որ ունեն Իրանն ու Ռուսաստանը, այլևս գոյություն չի ունենում: Հետևաբար, թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը պետք է հույսներն ավելի շատ դնեն իսլամ դավանող պետությունների վրա, որպես քրիստոնյա ժողովուրդ հայերի վրա հույս դնել չեն կարող: Կարծում եմ, որ Արևմուտքի նպատակն ընդհանրապես հայկական պետությունը վերացնելն է: Առաջ մտածում էի, որ գուցե 10 հազար քառակուսի կիլոմետր կթողնեն, բայց հիմա գալիս եմ այն մտքին, որ ուզում են՝ Հայաստանը որպես պետություն չլինի: Ասենք, սնանկ ճանաչվի, այնքան մեծ արտաքին պարտք և օտրիբուցիա դնեն նրա վրա, որ ասի՝ կա՛մ պիտի հող տամ, կա՛մ սնանկ պետություն ճանաչվեմ, դառնամ ամբողջովին արտաքին կառավարման մարիոնետ պետություն, ինչ-որ ժամանակ հետո էլ որպես պետություն դադարի գոյություն ունենալ: Ռուսաստանն անում է առավելագույնը համաշխարհային պատերազմը կանխելու, իսկ նվազագույնն այն հետխորհրդային տարածք չհասցնելու համար»,-եզրափակում է Հայկ Այվազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին
Ամենադիտված