Հայերեն


«Դավիթ, գիտե՞ս, թե ոնց եմ սպասում քո գալուն, ամեն վայրկյանն ինձ համար մեկ տարի է». գնդացրորդ Դավիթ Զաքարյանն անմահացել է պատերազմի առաջին օրը

Հասարակություն

«Դավիթս միշտ տարբերվող է եղել: Սկզբունքային, իրեն առաջ նետող, նախաձեռնող, արդարություն հաստատող տեսակ էր: Մի պատմություն վերհիշեմ: Ինը տարեկանում քույրը Դավթին հարցրել էր՝ ի՞նչ է սերը, պատասխանել էր՝ սերն ամբողջություն է: Հայրենիքը, որում ամեն ինչ է տեղավորվում, հենց ամբողջական սերն էր Դավիթի համար: Դավիթս գրվածքներ ունի, փակվում էր իր սենյակում և ինչ-որ պատմվածքներ ու երգեր գրում: Դարակում գտել ենք այդ տետրը: 12-ամյա Դավիթս սիգարետի մասին պատմություն է գրել ու դրա մեջ կարծես պատերազմն է նկարագրում: Կան տողեր անարդարության, դավաճանության վերաբերյալ, այն մասին, ինչ այսօր տեսնում ենք»,- ասում է Դավթի մայրիկը՝ տիկին Լանան:

Դավիթի դպրոցում նրա ուսուցչի նախաձեռնությամբ դասասենյակ է անվանակոչվել: «Գերազանցիկության չէր ձգտում, հարվածային էր, ուսուցիչը միշտ ասում էր՝ Դավիթը լավ մարդ է: Երբեմն որպես մայր բարկանում էի՝ պիտի այսպիսին լինես, սա անես, ու չգիտեի, որ Դավթիս անվան տակ մեծ մարդ տեսակ է թաքնված, դա պատերազմից հետո եմ հասկացել: Դպրոցի տնօրենն ասում էր՝ Դավիթը փախչող տեսակ չէր: Իրոք, այդպես էր, կարող էր փախչել, իր մարմինը փրկել, բայց այնքան բարձրագույն հոգու տեսակ էր, որ պետք է մնար պատերազմի դաշտում իր արդարացի ու ազնիվ տեսակով: Ամեն ինչ ուզում էր փորձել, անգամ որպես մայր նեղսրտում էի, թե ինչու մի բանի վրա չի կենտրոնանում, հետո եմ հասկանում, որ փորփրող, փնտրտող տեսակ էր»,-նշում է զրուցակիցս:

Անսահման ընկերասեր Դավթին մայրիկը հաճախ է տուն «կանչել», սակայն որդին միշտ արձագանքել է՝ մա՛մ, մի հարց էլ կա, լուծեմ ու գամ: «Միշտ հարց լուծելու մեջ էր, տանը մնալ չէր սիրում, միշտ շտապում էր, փորձում ինչ-որ հարցեր կարգավորել: Միշտ կարծել է, որ ես փխրուն եմ և շատ հարցերում ինձ հետ չի կիսվել, ցավով եմ սա նշում, բայց գիտեր իր փխրուն մորը, որ անհանգստանալու էի: Հայրիկի հետ էր կիսվում, նա էլ ամեն ինչ իր ներսում էր պահում: Խոր ափսոսանք եմ զգում, որ իմ հզոր տղու տեսակի հետ ընկերություն չեմ արել: Այսօր հպարտ եմ իր տեսակով: Այո, մարդը պետք է հոգով ուժեղ լինի, ոչ թե մարմնով»: Դավիթը որոշել է բանակից վերադառնալուց հետո հստակ կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում: «Միշտ նշում էր, որ իրեն բիզնեսի ոլորտում է տեսնում: Նախքան ծառայության մեկնելը սննդի կետերից մեկում աշխատում էր որպես խոհարար, որ ֆինանսապես մեզանից անկախ լինի: Հայրիկին զրույցների ժամանակ ասել էր, որ բանակից վերադառնալուց հետո անպայման բարձրագույն կրթություն է ստանալու: Ռուսաց լեզուն և ինֆորմատիկան նրա հետաքրքրությունների շրջանակում էին»:

Տիկին Լանայի խոսքով, որդին սիրով է մեկնել ծառայության: «Ասում էր՝ շուտ գնամ, գամ ու անցնեմ իմ գործերին: Հիմա, երբ շատ դեպքեր վերլուծում եմ, տպավորություն ունեմ, որ ուզում էր ինձ իրենից հեռու պահել: Կարծում եմ, որ երբ մարդը զգում է, որ հեռանալու է այս աշխարհից, փորձում է նրանց, ովքեր իր հետ կապված են, մի քիչ հեռու վանել իրենից, որ հետո նրանք կարողանան ապրել: Շատ կապված էի Դավթին: Ասում էր՝ մա՛մ, ինչ լավ է, որ հեռու «ընկա», կսովորես ինձանից հեռու լինել»: 2019 թ.-ի հունվարի 10-ին Դավիթը զորակոչվել է պարտադիր զինծառայության Մատաղիս: Նրա ծառայությանը մնացել էր երեք ամիս, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: «Սիրում էր դիրքում ծառայությունը, երկու տարվա մեջ իր համար ամենակարևորը «պոստ» պահելն էր: Միշտ ասում էր, որ դա ամենասուրբ և կարևոր գործն է: Եռաբլուրում էլ իր այդ կարգախոսը գրել ենք՝ դիրք պահելը սուրբ գործ է: Երբ արձակուրդից գալիս էր, միշտ ասում էր՝ այնքան հպարտ եմ, որ ծառայում եմ Մատաղիսի դիրքերում: Վերջին արձակուրդի ժամանակ քրոջ հետ զրույցներից մեկի ժամանակ չգիտեմ էլ, թե ինչու, Դավիթս մի միտք է արտահայտել՝ ավելի լավ է զինվորը պատերազմի դաշտում զոհվի, քան գերի ընկնի:

Զինվորի վառ օրինակ էր, պարտականությունները, պարտաճանաչությունը շատ կարևոր էին իր համար: Համարձակ և ուժեղ տեսակ էր, գիտեր, թե ինչ է ուզում, հետաքրքիր է, բայց ավագ չլինելով՝ իր հետ ծառայող ընկերներից ևս ակնկալում էր կարգապահություն, պարտաճանաչություն»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դավիթս հեռախոս պահել չէր սիրում: Սկսեցինք զանգել ընկերներին, անպատասխան մնացին մեր զանգերը, այդ օրն իրենից որևէ տեղեկություն չստացանք: Նա պատերազմի հենց առաջին օրն է զոհվել: Սեպտեմբերի 25ից դիրքերում էր: Սեպտեմբերի 30-ին Դավիթիս 20-ամյակը պետք է լրանար, բայց նա այդպես էլ իր ծննդյան օրը չնշեց: Հետո իմացանք, որ պատերազմը սկսվելու օրն իր ընկերներին է առաջնորդել, օգնել, վիրավորներին վիրակապել, անգամ կատակել, հանգստացրել բոլորին, թե շուտով ամեն ինչ կավարտվի: Իր խառնաշփոթ տեսակի մեջ է եղել Դավիթը: Մեր վերջին զրույցը պատերազմի նախօրեին էր: Այդ տասը րոպեն այնքան երկար տևեց: Իրեն ասացի՝ Դավի՛թ, գիտե՞ս, թե ոնց եմ սպասում քո գալուն, ամեն վայրկյանն ինձ համար մեկ տարի է:

Այնքան ուրախ էր Դավիթս, այնքան ջերմ զրույց ստացվեց: Ասաց նաև, որ շատ շնորհակալագրեր ու պատվոգրեր ունի, որոնք զորացրվելուց իր հետ տուն կբերի, սակայն որևէ բան մեզ չհասավ»: Դավիթը տուն է «վերադարձել» զոհվելուց երկու ամիս անց: Մայրիկն ասում է, որ 2020 թ. օգոստոսին զգացել է, որ հնարավոր է որդուն կորցնի, բայց այդ պահին խորապես չի էլ հասկացել, թե իր հետ ինչ կատարվեց: «Դավիթի հետ կապված ամեն ինչը վերլուծելով՝ ներսումս խաղաղություն եմ գտնում: Ամեն մարդ մի առաքելություն ունի այս կյանքում, իր գործը կատարում է ու գնում: Իմ ներսում ուզում եմ այդ խաղաղությունը գտնել, որ Դավիթը եկել էր ինչ-որ գործ անելու, արեց և գնաց: Մեր տղաները եկել էին, որ մեզ համար լավ ճանապարհ հարթեին, ավաղ, նրանց դավաճանեցին, հույս ունեմ, որ մի օր արդարությունը կհաղթի: Մեր տղաները չէին ցանկանա, որ իրենց համար անընդհատ ողբանք ու լացենք:

Ճիշտ է, կորուստն անտանելի ծանր է: Հոգեպես չենք ապրում, բայց ֆիզիկապես շարունակում ենք ապրել, որ մեր տղաներին ապրեցնենք: Նրանք շարունակում են մեզ ուժ տալ վերևից: Հպարտանում եմ իմ Դավթի վեհ տեսակով, արժանապատիվ տղա է իմ Դավիթը: Դավիթի ձայնը երկու օր չլսելով՝ թուլանում էի, անկողին ընկնում: Սկզբում ասում էի՝ առանց Դավիթի նաև իր մայրը գոյություն չունի: Նույնիսկ իմ աղջկան էի անտեսել: Չէի կարողանում ապրել: Հետո հասկացա, որ կարող եմ ապրել այն դեպքում, երբ զգամ, որ Դավիթը կա, Դավիթը շարունակվում է: Ամիսներ անց եկա այն գիտակցման, որ որդուս տեսակը չպետք է գետնով տամ: Նա արժանի չէ, որ իր մայրը միշտ լացի, տնից դուրս չգա, իրեն կործանի: Դավիթը պայքարող տեսակ էր, ուժեղ: Նույնիսկ հիմա, երբ հուզվում եմ, լաց լինում, իրենից ներողություն եմ խնդրում, ասում՝ կներես քո մորը: Այսօր ցավոտ հպարտություն ունեմ, բայց իմ այս ցավն արժանապատվորեն պիտի տանեմ»:

Հ. Գ. - Գնդացրորդ Դավիթ Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 
ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ
Ամենադիտված