Հայերեն


Քաղաքագետը՝ նախընտրական վիճակի մասին

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը


– Պարոն Հակոբյան, այս բախումները, որ տեղի են ունենում
պատգամավորական թեկնածուների միջև, ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների
ընթացքի վրա:
– Ես չեմ կարծում, թե նախորդ ընտրություններն ավելի ստերիլ են եղել:
Եղել են բախումներ, դանակահարություններ և նման կարգի այլ բաներ: Իսկ
այս անգամ այս ամենի նախադրյալները ներդրված են հենց Ընտրական օրենսգրքի
մեջ` ռեյտինգային ընտրական համակարգում: Այս համակարգը նախատեսում է, որ
գլադիատորական մարտեր են տեղի ունենալու թեկնածուների միջև: Ընդ որում, ոչ
միայն տարբեր կուսակցությունների թեկնածուների միջև, այլ նաև հենց առաջին
հերթին նույն կուսակցության ներսում:Որովհետև ինչ էլ ուզում ես
պայմանավորվել, միևնույնն է, մրցակցությունը մնում է մրցակցություն: Եվ
նույն ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներն առաջին հերթին
հակառակորդներ են:Բանն այն է, որ ընտրական նման համակարգը կարող է
գործել, օրինակ, Շվեյցարիայի պես երկրում, որտեղ թե՛ քաղաքական դաշտում,
թե՛ միջանձնային հարաբերություններում բոլորովին այլ մշակույթ է գործում:
Եվ որտեղ մանդատը կյանքի գին չունի:Իսկ Հայաստանում նման համակարգ
ներդնելը, կարծում եմ, բնավ արդարացված չէ: Որովհետև դժվար չէր հաշվարկել,
որ եթե նույն ընտրատարածքում կամ նույն մարզում յուրաքանչյուր
կուսակցությունից մի քանի թեկնածու ես դնում, կլինեն նման կոնֆլիկտային
դեպքեր: Նամանավանդ եթե գիտես, թե ինչպիսի կոնտինգենտ ես պատգամավորության
թեկնածու առաջադրում: Եվ այսպիսի իրավիճակը, բնականաբար, լարում
կառաջացնի մթնոլորտի մեջ: Համակարգն էլ ճիշտ է դուրս գալիս այնքանով, որ
ամենքը լարված աշխատում են, աշխատում են և պայքարում են միմյանց դեմ, իսկ
վերջում հաղթում է տվյալ կուսակցությունը: Որովհետև յուրաքանչյուր ձայն
գնում է վերջինիս: Այս առումով վերջնական արդյունքի տեսակետից բավականին
աշխատող տեխնոլոգիա է: Իհարկե, կուսակցության համար:
– Իսկ գաղափարական պայքարի համար մի տեղ, մի հատված
այնուամենայնիվ մնո՞ւմ է այս ընտրություններում: Թե ամեն տեղ թելադրողը
ուժն է, ընտրակաշառքն է:
– Իհարկե, չեմ կարծում, որ ռեյտինգային ցուցակով ընտրապայքարի մեջ
մտնողների մոտ լինելու է գաղափարական պայքար: Բայց մյուս` համամասնական
համակարգի պարագայում գաղափարական պայքար կլինի: Ես կարծում եմ, որ կան
քաղաքական ուժեր, որ վարում են գաղափարական պայքար: Թեկուզ այն ուժերը,
որոնք փորձում են իրենց դիրքավորել սեփական աշխարհաքաղաքական հայացքների
համաձայն: Օրինակ, կան մեկ–երկու արևմտամետ ուժեր: Ընդգծված արևմտամետ է
«Ազատ դեմոկրատների» ցուցակը: Այս մարդկանց գաղափարական անկյունաքարը հենց
դա է` ԵՏՄ–ից դուրս գալ ու Եվրամիության անդամ դառնալ: Նույնն էլ կարելի է ասել «Ելք»–ի մասին: Այս ուժն էլ ունի իր աշխարհաքաղաքական գերակա ուղղությունը:Կամ Կոնգրես–ՀԺԿ դաշինքի խաղաղասիրական մոտեցումները նույնպես գաղափարախոսություն է:Իսկ
մյուս քաղաքական ուժերի մոտ, չեմ կարծում, որ այս ընտրությունների հիմքում
լայն առումով գաղափարախոսությունն է դրված: Հատկապես նրանց մոտ, ովքեր
նախընտրել են դաշինքային ձևաչափը, առավելապես խնդիր է եղել իրականացնել
մինիմում ծրագիրը, այսինքն` հաղթահարել անցողիկ շեմը և մտնել խորհրդարան:
Որովհետև միայն սեփական ռեսուրսներով դա չէին կարող անել:
– Իսկ ընտրողի համար ո՞րը նախընտրելի կլինի. առավել կգնա
ռեյտինգայի՞ն ցուցակով առաջադրվող պատգամավորի հետևից, թե՞
նախապատվությունը կտա գաղափարներին:
– Ցավոք ցրտի, վախենում եմ, որ ավելի շատ գնան ռեյտինգայինի հետևից:
Չնայած, իհարկե, կան մարդիկ, որոնց համար կարևորը կլինեն գաղափարները:
Մանավանդ նրանց, ովքեր նախապատվությունը տալիս են արևմտյան կամ լիբերալ
արժեքներին: Կամ կլինեն նաև ՀԱԿ–ի գաղափարների կողմնակիցներ:Բայց չեմ կարծում, որ մեր երկրում գաղափարախոսությունը նախընտրող մարդիկ շատ լինեն:Ընդհանուր
առմամբ նախապատվությունը տրվելու է ռեյտինգայինին: Իսկ ձայն տալ
ռեյտինգային թեկնածուին, նշանակում է մեխանիկորեն ձայն տալ տվյալ
կուսակցությանը: Խաղի կանոններ են սահմանվել, որոնք թույլ են տալիս անել
որոշակի մանիպուլյացիաներ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված