Հայերեն


Բաքվում ուշադիր հետևում են վարչապետի այցին

Բաց մի թողեք

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է
Ղրղըզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս
այցը կլիներ հերթական և առանձնապես աչքի չէր ընկնի, եթե չլիներ մի քանի օր
առաջ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում տեղի
ունեցած միջադեպը:Արդեն քանի օր է՝ Ադրբեջանում չեն լռում
խոսակցություններն այն մասին, թե ինչու Ղրղզստանը հրաժարվեց միանալ օրերս
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած ՏՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ
հայտարարությանը: Հիշեցնենք, որ հայտարարության տեքստում նշված էր, որ
«ՏՀԿ–ի տարածքում չլուծված հակամարտությունների առկայությունը,
մասնավորապես հայ–ադրբեջանականը, խոչընդոտում են տնտեսական զարգացմանը»,
ինչպես նաև կոչ էր արվում «միավորել ջանքերը այդ հակամարտությունների
կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների,
մասնավորապես երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության
հիման վրա»: Բիշքեկում այդ կետերն անվանել էին «քաղաքական», ինչը Բաքվում
զայրույթ էր առաջացրել: Այս առնչությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի
ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ այդ բանաձևի նախագծում
Ադրբեջանի համար կարևոր է եղել անդամ երկրների դիրքորոշումը ԼՂ
հակամարտության վերաբերյալ, և որ իրենց զարմացրել է Ղրղըզստանի այդ քայլը:
«Ղրղզստանի այս քայլն անհասկանալի է: Մենք միշտ համագործակցել ենք այս
երկրի հետ: Այդ բանաձևի մեջ ոչ մի արտասովոր բան չի եղել, դրանում
արտացոլվել են ՄԱԿ–ի սկզբունքները»,– ասել էր նա: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ
պաշտոնական ներկայացուցիչը հարց էր բարձրացրել, թե ում ջրաղացին է Բիշքեկը
ջուր լցնում:Դրանից հետո ադրբեջանական մամուլում մեկը մյուսի հետևից
«վերլուծական» նյութեր են տպագրվում Ղրղըզստանի ներքին սոցիալ–տնտեսական,
քաղաքական վատ վիճակի, դրանում անձամբ նախագահ Ատամբաևի «ներդրման» մասին:
Այդ ամենի մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ Ղրղըզստանը խախտել է
«թյուրքական համերաշխության սկզբունքները», ըստ որոնց, օրինակ, Թյուրքական
պետությունների միության ձևաչափում ընդունված բանաձևը պարտադիր է բոլոր
մասնակիցների համար, անգամ եթե դրանք մտնում են քաղաքական, տնտեսական կամ
ռազմական այլ դաշինքների մեջ, որոնք կազմված են այլ սկզբունքներով: Ինչ
վերաբերում է Բիշքեկին, ապա ըստ Ադրբեջանի՝ այդ երկիրը պետք է հանդես գար
որպես «թյուրքական տրոյական ձի» Եվրասիական տնտեսական միությունում կամ
ՀԱՊԿ–ում: Բայց փաստորեն Ղրղըզստանը հրաժարվել է: Կոնկրետ քննարկվող դեպքի
առնչությամբ այդ երկրի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ նշվում է. «ՏՀԿ–ն
կոչված է լուծելու, նախևառաջ, տնտեսական բնույթի հարցեր: Ընդ որում,
Ղրղըզստանը չի խոչընդոտել հռչակագրի ընդունմանը, այլ ձեռնպահ է մնացել դրա
քաղաքական կետերին հավանություն տալուց»:Ղրղըզական դիրքորոշումը
մեկնաբանել է ղրղըզ քաղաքագետ Մարս Սարիևը. «Մենք ՀԱՊԿ անդամ ենք, որի մեջ
մտնում է նաև Հայաստանը: Բիշքեկում անհանգստացած են ահաբեկիչների,
գրոհայինների՝ Ղրղըզստան ներթափանցելու վտանգից: Մեր երկրում այդ հարցում
ապավինում են ՀԱՊԿ–ից դաշնակիցների օգնությանը»:Սակայն քաղաքագետ
Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ խնդիրը միայն դա չէ: «Եթե խորամուխ լինենք
հարցի մեջ, պարզ կդառնա, որ Ղրղըզստանի ու Թյուրքական պետությունների
միության միջև վաղուց արդեն ճգնաժամ է հասունացել»,– կարծում է Տարասովը:
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VI գագաթաժողովի
անցկացումը, որը պետք է կայանար 2016–ի վերջին, անորոշ ժամանակով հետաձգվել
է այն դեպքում, երբ դրա անցկացման նախաձեռնողը հենց Ղրղըզստանի նախագահն
էր: Ըստ Տարասովի՝ Թուրքիան, կարելի է ասել, կորցրել է թյուրքական
պետությունների առաջնորդի դերը և տարբերակներ է քննարկում ԵՏՄ–ի հետ
համագործակցության վերաբերյալ: Եթե նախկինում Անկարան հուսալիորեն
ապահովում էր Ադրբեջանի թիկունքը, ապա այժմ նա մտահոգված է տարածաշրջանում
ոչ միայն Քրդստանի առաջացմամբ, այլև իր ներքաղաքական կայունության
պահպանմամբ: «Ուստի Ղրղըզստանի՝ Ռուսաստանի, Հայաստանի ու ԵՏՄ ու ՀԱՊԿ
անդամ մյուս պետությունների հետ կոալիցիոն քաղաքական համակարգում
ներգրավվելը կարելի է համարել բնական և օրինաչափ քայլ»,– նշում է
քաղաքագետը:Ու Ադրբեջանից սպառնալիքները չեն ուշացել: Այդ երկրի
մամուլը գրել է. «Դե ինչ, եթե Բիշքեկը պատերազմ է ուզում, կստանա: Բաքվում
լրջորեն մտահոգված են Ղրղըզստանի ներկա իշխանությունների
մտադրություններից: Չէ՞ որ իրական ընկերներն ու թյուրք–եղբայրներն այդպես
չեն վարվում»:Ու հիմա, այս ամենի համայնապատկերում հետաքրքիր կլինի, թե
մեր վարչապետի՝ Բիշքեկ այցի ընթացքում արդյոք անդրադարձ կլինի տեղի
ունեցածին և Ադրբեջանում ինչ նոր հետևություններ կանեն դրանից:
 
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված