Հայերեն


Մեկնարկը տրվեց

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 5–ին սկսվեց այն, ինչին վերջին մի քանի ամիսների ընթացքում
շունչները պահած սպասում էր հայաստանյան հասարակությունը։ Խոսքը պաշտոնական
մեկնարկի մասին է։ Ճիշտ է, մինչ պաշտոնական մեկնարկը, որոշ քաղաքական
ուժեր, հիմնականում իշխող ՀՀԿ–ն, արդեն խախտել էին ազնիվ խաղի կանոնները։ Կարծում
ենք, հետայսու նրանք այդքանով չեն բավարարվի և կշարունակեն նույն
մարտավարությունը՝ օգտագործելով բոլոր վարչական ռեսուրսները։ Նախընտրական
հոլովակներում նրանք արդեն իսկ օգտագործում են երևույթներ, որոնք կապ
չունեն ՀՀԿ–ի հետ։ Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լևոն
Արոնյան։ Ի դեպ, նրանք մարդիկ են, որոնք իրենց հաջողությունների համար
բացարձակ պարտական չեն Հայաստանին, ոչ էլ՝ իշխող ՀՀԿ–ին։ Ասել կուզե, ՀՀԿ–ն
վախենում է իր դեմքով ներկայանալ, քանի որ հասարակությունը կուշտ է արդեն
այդ դեմքերից։ Այդ մասին անգամ չեն ժխտում իրենք՝ ՀՀԿ–ականները։
Կարծում ենք, հետայսու ևս, նրանք օգտագործելու են հիմնականում պետական
ռեսուրսը՝ զինվորականներ, պատմություն, անվտանգություն և այլն, որոնք
բացարձակ կապ չունեն այդ կուսակցության հետ։ Մեղմ ասած, սա պոպուլիզմ է։«Ծառուկյան
դաշինքը» հստակ և հասկանալի քարոզարշավի է գնում իր ծրագրային 15 կետերով։
Քարոզարշավի առաջին իսկ օրը ցույց տվեց, որ այդ դաշինքում, հատկապես
ռեյտինգային մասով կան բավականին կրեատիվ թեկնածուներ, որոնք գնում են
հետաքրքիր քաղաքական մոդելի հանդիպումների՝ ավելի շատ բնորոշող արևմտյան
ընտրական տեխնոլոգիաներին։ Սա կարող է գունավորում մտցնել ներկայի
քաղաքական ներկապնակում։ «Ազատ դեմոկրատները» թերևս իրենց
քարոզչությունը կկազմակերպեն Հրանտ Բագրատյանի տնտեսագիտական տեսլականների,
արևմտյան կողմնորոշման շուրջ, չեն զլանա նաև մասնակիորեն իրենց վերագրել
«էլեկտրիկ Երևանը»։ Կհաջողվի՞, ցույց կտա ժամանակը։Ոչ մի նոր խոսք չեն
ասում Դաշնակցականները։ Նրանք շարունակում են երգել հին երգը, որը վաղուց
արդեն լսել ենք բոլորս։ Ավելին՝ դաշնակցականներից պրագմատիկ քայլեր կամ
հետաքրքիր քարոզչական հնարքներ սպասել անհրաժեշտ չէ։ Այդ կուսակցությունը
վաղուց արդեն սպառել է իրեն գաղափարապես և ֆիզիկապես։ Նրանց գոյությունը
ԱԺ–ում պահում են ելնելով երկու նկատառումից, որ իբրև տեսեք, Հայաստանի
խորհրդարանում ևս կա սոցիալիստ–ազգայնականների թև, իսկ երկրորդը բոլորին
պարզ է։ Կաշի քերթողների և աչք հանողների համքարությունը, վերածնված
ՕԵԿ–ը, ևս շառաչուն տեսքով աչքի չընկավ։ Մի տեսակ տպավորություն է
ստեղծվում, որ նրանց առաջնորդն արդեն հոգնել է նույն խաղը խաղալուց և ինքն
էլ իր ասածներին չի հավատում։ Այս նախընտրական շրջանում, հայտ ներկայացրած
բոլոր քաղաքական ուժերից, ամենաբարդը լինելու է հենց նրանց համար։ Ծրագրի
մի մասը անհասկանալիորեն համընկնում է մինչ այդ արդեն հրապարակված մյուս
ուժերի ծրագրերին, իսկ մյուս մասից էլ, անգամ կարդացող մարդիկ վաղուց
հոգնել են։«Ելք» դաշինքը իր քարոզչական մեկնարկն սկսեց պաշտոնական
սկզբից արդեն վայրկյաններ անց՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Այս թիմը
փորձելու է քարոզչության ընթացքում հատկապես շահել երիտասարդ դեմքերի
շնորհիվ։ Առաջին փուլում, նրանք իրենց շեշտը դրել են մեդիատիրույթի և
հատկապես սոցիալական ցանցերի վրա։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ
հայաստանյան իրականությունն այլ է։Հետաքրքիր դիսկուրս է առաջարկել
ՀԱԿ–ը, իր խաղաղության ծրագրով։ Դեռ քարոզարշավը չսկսած, էֆեկտն արդեն
զգացնել տալիս էր։ Էլեկտորատ կապահովի այդ ծրագիրը, թե ոչ, կիմանանք միայն
ապրիլի երեքին, բայց այն հանգամանքը, որ բոլոր քաղաքական ուժերը, անկախ
իրենց կամքից, անում են ՀԱԿ–ի ծրագրի գովազդը կամ հակագովազդը, դա արդեն
փաստ է։ Տպավորություն է ստեղծվում, որ այս դաշինքն անգամ կարող է
քարոզարշավին չմասնակցել, միևնույն է, մյուսները խոսելու են իր ծրագրի
մասին։Բարդ է լինելու ՕՐՕ–ի համար։ Այս թիմն ունի կազմակերպչական
հնարավորություններ, սակայն կան խանգարող հանգամանքներ։ Ստացվել է այնպես,
որ ամբողջ քարոզչության ընթացքում նրանք պարտավոր են լինելու արդարացնել
Օսկանյանի և Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածը և թույլ տված
սխալները։ Իսկ դա չի կարող չխանգարել ծրագրեր ներկայացնելուց։Դե, իսկ
մեր հին ու բարի կոմունիստներն, իհարկե, անհույս են։ Եթե ի սկզբանե
բացառենք որևէ ուժի խորհրդարանում հայտնվելը, ապա պետք է շեշտենք հենց
կոմունիստներին։ Թերևս նրանք ավելի արդիական կլինեն, եթե սեփական մտքերի
փոխարեն, այս քարոզարշավի ընթացքում օգտագործեն Լենինի` նավաստիներին
ուղղված կոչը։
 
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված