Հայերեն


«Անիի գլխին շան լափ են թափել ու զգուշացրել…». հրապարակվել է «Analitik.am»-ի տնօրենի գործով ձայնագրությունը

Հասարակություն

1IN.am / Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական քննությունը:

Անի Հովհաննիսյանը երկու դրվագով մեղադրվում է գումարներ շորթելու համար:

Առաջին դրվագով մեղսագրված է, որ Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, նաև՝ նոր վարկաբեկիչ հրապարակումներ անելու սպառնալիքով խոշոր չափի՝ 1 միլիոն դրամի շորթում է կատարել: Նա 2016 թվականի փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ը «Analitik.am» կայքում պարբերաբար հրապարակել է ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի վնասակարության, Ադրբեջանի կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ նյութեր:

Ապա իր կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կ.-ին օգտագործելու միջոցով, «իր իրական մտադրությունը քողարկելով»՝ հանձնարարել է իբր՝ հիշյալ բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը լուսաբանելու և գովազդելու համար բանկի հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը «պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ ներկայացվող գումարային պահանջը»:

Անի Հովհաննիսյանի կայքի առաջարկները բանկի կողմից մերժվել են:

Այդ մասին իմանալով՝ Անի Հովհաննիսյանը մինչև ապրիլի 30-ը շարունակել է կայքում «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին վնաս պատճառող, բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 31 կետով:

Երկրորդ դրվագով Անի Հովհաննիսյանին մեղսագրված է, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 6-ին, 2015 թվականի հունվարի 30-ին, 2016 թվականի ապրիլի 5-ին «Analitik.am» կայքում հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ու նրա կնոջն արատավորող , նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, մասնավորապես՝ «ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար», «ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է առնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը, «Տիրոջը կորցրած ջայլամները», «Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին» վերնագրերով նյութերում:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը սպառնացել է Տիգրան Ուրիխանյանին, նրա ընտանիքի անդամներին արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակել և կատարել է շորթում՝ ըստ մեղադրանքի՝ պահանջելով այդ բանը չանելու համար իրեն ամսական վճարել 300 հազար դրամ:

Տիգրան Ուրիխանյանը պահանջվող գումարը Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար լիազորել է «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին: Իսկ Անի Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի՝ օգտագործել է «Անալիտիկ» ՍՊԸ-ի մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գ.-ին, ով տեղյակ չէր Անի Հովհաննիսյանի մտադրության մասին ու հանցանքը կատարել է անզգուշությամբ: Վարդիթեր Գ.-ն Անի Հովհաննիսյանի կողմից ուղարկվել է Սարգիս Հարությունյանի հետ հանդիպելու, 300 հազար դրամը վերցնելու և իրեն փոխանցելու:

Մայիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում Վարդիթեր Գ.-ն «Coffi story» սրճարանում հանդիպել է Սարգիս Հարությունյանին, որտեղ վերջինս 300 հազար դրամը՝ 15 հատ 20 հազարանոցներով հանձնել է Վարդիթերին՝ դնելով նրա նոթատետրի մեջ:

Վարդիթեր Գ.-ն հիշյալ սրճարանից իր նոթատետրով ու վերցրած գումարով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է շորթմամբ ստացված ամբողջ գումարը՝ 300 հազար դրամը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը շարունակեց գործում առկա փաստաթղթերի, փորձագիտական եզրակացությունների հետազոտումը:

Նիստին չէր ներկայացել ՎՏԲ բանկի ներկայացուցիչը, չէր ներկայացել տուժող ճանաչված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, բայց ներկայացել էր պատգամավորի ներկայացուցչուհին՝ փաստաբան Կ. Պողոսյանը:

Մեղադրող Արմեն Շահբազյանի ու ամբաստանյալի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջև անհամաձայնություն եղավ ապացույցներից մեկի հետազոտման հետ կապված: Խոսքը լազերային սկավառակի մասին էր, որը ապացույց ճանաչված չէր, բայց մեղադրանքի կողմն ապացույց է ճանաչել այդ սկավառակի զննության արձանագրությունը:

Ըստ պաշտպանի՝ արձանագրությունը ենթակա չէր հրապարակման, քանի որ խոսք է գնում անթույլատրելի ապացույցի մասին՝ խնդրո առարկա լազերային սկավառակի ձեռքբերման աղբյուրը հայտնի չէ:

Մեղադրողը պնդեց, որ արձանագրությունը հրապարակվի:

Դատարանը որոշեց հրապարակել արձանագրությունը՝ կողմերին զգուշացնելով, որ ապացույցների թույլատրելիությունը դատարանը գնահատելու է խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելու ժամանակ: Բացի այդ, արձանագրության հրապարակման պարագայում պաշտպանական կողմը հնարավորություն կունենա տվյալ ապացույցի թույլատրելիությունը վիճարկելու ոչ միայն ձեռքբերման աղբյուրի, այլև բովանդակային առումներով:

Խոսքը գնում էր հետևյալ լազերային սկավառակի մասին: Անի Հովհաննիսյանի գործի քննության ընթացքում անհայտ անձի կողմից ՀՔԾ դիմումների արկղ է գցվել մի ծրար՝ «Վանոյի Արտակ» գրառմամբ: Ծրարում եղել է ձայնագրություններ պարունակող սկավառակ: Անհայտ աղբյուրից, անհայտ ծագման այդ սկավառակը մակագրվել է Անի Հովհաննիսյանի գործը քննող քննիչին: Վերջինս նախ ծանոթացել է սկավառակի բովանդակությանը, ապա սկավառակն ուղարկել է փորձաքննության:

Դատարանը հրապարակեց հիշյալ սկավառակի բովանդակությանը վերաբերող արձանագրությունը:

Ձայնագրության տևողությունը 52 րոպե 53 վայրկյան է: Զրուցում են 3 տղամարդիկ՝ Վանոյի Արտակը՝ Արտակ Գալստյանը, Անի Հովհաննիսյանի եղբայր Գոռը ու անձը չպարզված մի տղամարդ: Հիշեցնենք, որ ներկայումս Արտակ Գալստյանը նույնպես կալանքի տակ է, մեկ այլ քրեական գործով նա մեղադրվում է Անի Հովհաննիսյանի եղբորից կաշառքի դրդչության փորձի համար… Այն գործով նույնպես խնդրո առարկա ձայնագրությունը մեղադրանքի ապացույցների թվում է…

Ձայնագրված խոսակցությունը տեղի է ունեցել Անի Հովհաննիսյանի ձերբակալության 72 ժամը լրանալու նախորդ օրը Վանոյի Արտակի աշխատավայրում:

Վերջինս Անի Հովհաննիսյանի եղբորն առաջարկել է, որ Անիի նկատմամբ իր միջնորդությամբ հնարավոր կլինի գրավի կիրառման հասնել՝ 10 հազար դոլար կաշառք տալով: Արտակը «զիջումների» է գնացել և առաջարկել է, որ Գոռը միայն 5 հազար դոլարը տա ու՝ «մնացածի հետ գործ չունի»:

Այդ գումարը, ըստ Արտակի, «կողմնորոշիչ» է, այն կարող էր նաև 7 հազար դոլար լինել, բայց 5 հազար դոլարը նվազագույն չափն է, գոնե այդքան պիտի իր ձեռքին լինի, որ «գնա ու խոսի»:

Ըստ արձանագրության՝ Արտակն ասել է, թե այդ գումարն արդեն իսկ իր մոտ պիտի լիներ. «Կաշառքը ապառիկ չի լինում», եթե ինքը գնա խոսելու, մոտը գումար պիտի լինի, ու ինքը գումար պիտի տա: Եթե գումար չտա, ապա այդ գումարը կմնա իր վրա, իսկ Հայաստանում ոչ ոք չի հավատա, որ ինքը գումար չունի…

Արտակի «խոստումն» այն էր, որ իր «բարեխոսության» արդյունքում Անի Հովհաննիսյանի մեղադրանքը պետք է որակվեր շորթման՝ 182 հոդվածի թեթև՝ առաջին մասով, խափանման միջոց կալանավորումը պիտի փոխարինվեր գրավով, Անին պիտի տուն գնար:

Ըստ արձանագրության՝ Անիի եղբայր Գոռը հարցրել է Արտակին՝ Անին ի՞նչ է անում: Արտակն էլ պատասխանել է, թե Անին «կոտրված է» ու խնդրում է, որ Գոռը «մի բան անի»:

Խոսակցության ժամանակ Արտակը իր կարծիքն է հայտնել՝ որ Անին «շորթող է», ինքն էլ նրան հազար անգամ «զգուշացրել է», որ նման բան չանի…

Ըստ արձանագրության՝ խոսակցության ժամանակ Արտակն ասել է, թե իմացել է, որ Անին «ՎՏԲ» բանկից շորթում է կատարում, նույնիսկ 3 միլիոն դրամի մասին է խոսք եղել, բայց ինքը հրաժարվել է, ինչից Անին «շոկի մեջ է ընկել»: Արտակն ասել է, թե Անիի «գլխին շան լափ է թափել»: Անին հանդիպել և փող է ուզել նույնիսկ… «ՌԴ դեսպանից»:

Ըստ արձանագրության՝ Արտակն ասել է, թե Անիին երկու անգամ հանել է Կենտրոնի քննչականից, Անին նույնիսկ 100 դրամ չի ծախսել:

Արտակն ասել է, թե Հովհաննես Ե.-ին կալանքից ազատելու ժամանակ ինքը հատուկ Անիին հետը տարել է կալանավայր՝ «Կլոր», որ Անին «սթափվի ու հասկանա, որ իր վերջն էլ է էնտեղ…»:

Արտակն ասել է, թե Անիին զգուշացրել էր՝ Տիգրան Ուրիխանյանի հետ գործ չունենալ…

Արտակը Անիի եղբորն ասել է նաև, որ 150-200 հազար դոլարով կարող էր գնալ «նախագահական» ու Անիին ընդհանրապես ազատել… Բայց ինքն ընդամենը 5 հազար դոլար է ասում, դա մի գումար է, որը կարող էր օգնել, եթե ԳԱԻ-ն խմած վարորդի բռներ, բայց «Անիին խմած չեն բռնել», այլ՝ շորթման համար…

Այս արձանագրության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Լ. Սիմոնյանը հայտարարեց, որ հրապարակվածը պետք է անթույլատրելի ապացույց ճանաչվի, այն ձեռք է բերվել չբացահայտված աղբյուրից, առկա չէ դատարանի որոշում՝ ձայնագրության կատարումը թույլատրելու վերաբերյալ: Ձայնագրության մեջ մի անձ՝ Արտակը, իր տեսակետն է հայտնում կալանքի տակ գտնվող մեկ այլ անձի վերաբերյալ: Լ. Սիմոնյանը շեշտեց, որ քրեական գործի քննությամբ ապացույց ձեռք չի բերվել, որ Անին հանդիպել է Ռուսաստանի դեսպանին կամ երբևէ Կենտրոնի քննչականում նրա վերաբերյալ գործ է քննվել, ու նրան ինչ-որ մեկը «հանել է»:

Պաշտպանը նշեց նաև, որ գործով տվյալ հայտնի չէ, որ Անին զանգել է «ՎՏԲ» բանկ ու ֆինանսական համագործակցության առաջարկ է արել կամ գումար է պահանջել:

Ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը ևս հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, թե ստացվում է՝ յուրաքանչյուր մարդու բամբասանք, խոսակցություն կարելի է ձայնագրել ու ներկայացնել որպես մեղադրանքի ապացույց: Կամ՝ ենթադրենք՝ մարդը դժբախտության մեջ է, հարազատները դիմել են ինչ-որ մեկին, ու այդ «ինչ-որ մեկը» իր ինչ-ինչ նպատակներից, միգուցե՝ շահադիտական նպատակներից ելնելով՝ կարող է «տեսակետ հայտնել», դա կարող է ձայնագրվել ու դրվել մեղադրանքի հիմքում…

Նիստի ընթացքում Անի Հովհաննիսյանի տատիկի նյարդերը հերթական անգամ չդիմացան, ու նա նիստն ընդհատեց՝ նախագահողին խնդրելով. «Անիին տվեք, ես տուն տանեմ, տնային կալանքի տակ պահեմ, էլ ներվերս չեն հերիքում, խեղճ պապն էլ չի դիմանում…»:

Անի Հովհաննիսյանի համակարգիչը վարույթն իրականացնող մարմնի կողմից առգրավվել էր, ենթարկվել համակարգչատեխնիկական փորձաքննության, որի արժեքը կազմել է 68 հազար 750 դրամ:

Հրապարակվեցին փորձաքննության եզրակացության հետևությունները, ինչից հետո ամբաստանյալի շահերի պաշտպանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Անիի ձերբակալումից հետո համակարգիչը 2016 թվականի մայիսի 6-ին, մինչև ժամը 16-ն անց 29 րոպե այլ անձի կողմից օգտագործվել է, որոշակի «միջամտության է ենթարկվել»: «Ալյանս» կուսակցությանը ծառայություններ մատուցելու պայմանագիրը, որի ֆայլը հայտնաբերվել է համակարգչում, ավելի շուտ է ստեղծվել ու ներբեռնվել համակարգիչ, քան Վարդիթեր Գ.-ի բերման ենթարկումը: Համակարգչի մեջ Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ ֆայլեր չեն հայտնաբերվել:

Հետազոտվեց «Analitik.am» կայքի զննության արձանագրությունը՝ Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ հրապարակված նյութեր հայտնաբերելու նպատակով: Կայքից արտատպվել են նյութեր՝ ընդհանուրը՝ 18 թերթից բաղկացած: Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ չորս հրապարակում է առանձնացվել:

Ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ հրապարակումներից մեկը արտատպված է ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից: Երկու հրապարակումները պատասխան են Ուրիխանյանի կնոջ կողմից վերահսկվող «Xnews.am» կայքից, որտեղ վարկաբեկիչ հրապարակումներ էին արվել «Analitik.am»-ի վերաբերյալ. «Սրանք պատասխաններ են իրենց վարկաբեկիչ հոդվածների…»:

Չորրորդ հրապարակումն այն մասին է, որ Տիգրան Ուրիխանյանին հրավիրել է մամուլի ասուլիսի, նա պատասխանել է, թե չի գա՝ մինչև առնվազն երեք լրատվամիջոցի ներկայությունը չապահովվի…

Դատարանը հետազոտեց քրեական գործի՝ մինչև 14-րդ հատորում ամփոփված փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Նիստի ավարտին տուժող ճանաչված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցչուհին փորձեց հրապարակել Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, որը սկսվում էր հետևյալ նախադասությամբ. «Շահարկելով նախընտրական շրջանը՝ Անի Հովհաննիսյանը դատաքննությունը վերածել է շոուի…»:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը ընդդիմացան՝ հայտարարությունը գնահատելով որպես քաղաքական հայտարարություն: Պաշտպանը հիշատակեց. «Տիգրան Ուրիխանյանի օգնական կոչվածն էլ իմ հասցեին է արտահայտվել…»:

Նախագահողը հայտարարեց, որ նիստն ավարտված է:

Հաջորդ նիստին՝ մարտի 10-ին, դատարանը կշարունակի քրեական գործի ավարտական հատորներում եղած փաստաթղթերի հետազոտումը, ինչպես նաև կհետազոտվեն ապացույց ճանաչված էլեկտրոնային կրիչները:

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս են
Ամենադիտված