Հայերեն


Փաշինյանը Բիշքեկ չգնաց, Ալիևը՝ Գրանադա, բայց երկուսն էլ կգնան Բրյուսե՞լ, թե՞... Մոսկվա

Հասարակություն

Վերջին օրերի ու նաև ընթացիկ զարգացումները հետաքրքրական են թե՛ առանձինառանձին, թե՛ ընդհանրության մեջ դիտարկելիս: Պարզապես իրականությունն է չափից ավելի ողբերգական և աղետային, որքան էլ արտաքուստ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության համար ոչ մի ողբերգական բան չի եղել, առավել ևս՝ ամենևին էլ աղետ չէ Արցախի կործանումը՝ որպես իրենց պաշտոնավարման «առաջին հնգամյակի» շառաչուն և ծանրագույն հետևանք: Վերադառնանք զարգացումներին: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, մեկնեց Գրանադա (հոկտեմբերի 5-ին): Ենթադրվում էր, թե այնտեղ հնգակողմ հայտարարություն կընդունվի, բայց հայտարարությունը եղավ քառակողմ՝ առանց Ալիևի:

Այդ հայտարարությունը հռչակվեց նրանով, որ Փաշինյանը ևս մեկ անգամ, այս դեպքում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ստորագրած թղթով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, այդ թվում՝ «անկլավները», այդ թվում՝ Արցախը, մնացածն էլ՝ ինքը գիտե: Սա, բնականաբար, մեծ վրդովմունքով ընդունվեց, գոնե՝ սոցցանցային ու լրատվա-վերլուծական հարթակներում: Այնպես, որ շատերն ուշադրություն էլ չդարձրեցին, որ նույն քառակողմ հայտարարության մեջ խոսվում է հետևյալի մասին, օրինակ. «Նրանք (ստորագրողներն, էլի) համաձայնել են Հայաստանին հավել յալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»:

Փաշինյանը նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ հանդիպեց, ու մի համատեղ հայտարարություն էլ այդ հանդիպումից հետո եղավ: Էլի կան ձևակերպումներ, որ հետագայում Հայաստանի որևէ իշխանություն կարող է օգտագործել: Կարող է: Հիմա, երբ այս իշխանությունը կործանել է Արցախը, և կործանման ահռելի սպառնալիքն ուղղակիորեն կախված է Հայաստանի պետականության գլխին, ինչպես ասվում է, շատերի աչքին ոչինչ չի գալիս: Բայց... հետո... մեկ էլ տեսար... Շարունակենք. նախօրեին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը: Այն խիստ ծավալուն է՝ լրագրային հրապարակման մեջ ներկայացնելու համար, բայց, վստահաբար, շատերը հասցրել են որոշակիորեն ծանոթանալ: Նշենք, որ բանաձևը, ընդհանուր առմամբ, կարելի է հայանպաստ համարել, ավելի ստույգ՝ օբյեկտիվ, քանի որ մի շարք պահանջներ են դրվում Ադրբեջանի առաջ, որքան էլ որ դրանք, այսպես ասենք, պատժամիջոցային կամ հարկադրական բնույթ չունեն:

Հասկանալի է, իհարկե, որ եվրոպական կամ նույնիսկ միջազգային կառույցներում, այսպես ասած, «հետողորմյա» հայանպաստ ձևակերպումները կամ բանաձևերը, հենց, օրինակ՝ ԵԽԽՎ նշված բանաձևը ընդունելու վրա Փաշինյանի իշխանության ազդեցությունը կա՛մ չնչին է, կա՛մ խիստ նվազագույն: Պարզ է նաև, որ Արցախի շրջափակման վրա աչք փակելու, Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո «քաղաքակիրթ Արևմուտքն» իր տարածաշրջանային շահերից ելնելով փորձում է Հայաստանին «մխիթարել» նմանօրինակ «թղթե շերեփներով»: Անգամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին են երբեմն-երբեմն առանձին հայտարարություններ հնչում:

Մինչդեռ, իրատեսներին ակնհայտ է, որ նախ՝ Ալիևի հանցավոր, ահաբեկչական, հակամարդկային ու հակահայ ռեժիմը ամենևին էլ «վատ չի զգում» նման բանաձևերից: Ինչևէ, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հուսով է, որ օրերս Բրյուսելում հնարավոր կլինի կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում: Այսպես ասած՝ հանդիպեցնել նրանց: Ռուսաստանի մասին: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների: Փաշինյանը վերջին հարցազրույցում ջանք չէր խնայում՝ ցույց տալու համար (չեղած լսարանի՞ն, Լավրովի՞ն, ո՞ւմ), թե ինչ լավ, ինչ ջերմ հարաբերություններ ունի, օրինակ՝ Պուտինի հետ: Այդ հարաբերությունները, պարզվեց, այնքան «ջերմ» են, որ Փաշինյանը այս օրերին որոշեց Բիշքեկ չմեկնել՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Դրանից առագորեն որոշեց օգտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ցուցադրական սրտնեղելով, թե, ինչ է, շատ կարևոր գործե՞ր ուներ, որ չի եկել: Ապա սկսեց շողոքորթել Ռուսաստանի նախագահ Պուտինին, բարձր գնահատել Ռուսաստանի դերը և այդպես շարունակ:

Ի դեպ, եթե Փաշինյանը հարցազրույցում նշեց, որ Ալիևի՝ Գրանադա չգալն ու հայտարարություն չստորագրելը թույլ է տալիս կասկածել, որ նա իրականում խաղաղություն է ուզում, ապա Ալիևն էլ «աբառոտկա ֆռաց» Փաշինյանի՝ Բիշքեկ չմեկնելու վրա՝ հակադարձելով ուղղակիորեն նույն ֆրազներով, որ նրա չգալը խոսում է այն մասին, որ խաղաղություն չի ուզում: Իսկ երեկ արդեն այս պատմության «թելերը» կամ «պարանները» Բիշքեկում որոշեց ձգել Վլադիմիր Պուտինն անձամբ: Հասկանալի է, Պուտինը «կպավ» Արևմուտքին, որը «ձգտում է խաթարել Ռուսաստանի և դաշնակից-գործընկերների հարաբերությունները», ապա հայտարարեց. «Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին (հարաբերությունների կարգավորման)։

Մասնավորապես, ՌԴ-ն պատրաստ է բանակցություններ կազմակերպել Մոսկվայում, եթե անհրաժեշտ լինի՝ ցանկացած ձևաչափով, սկզբի համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ փորձագետների մակարդակով: Եվ իհարկե, մենք կօգնենք, որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Կրկնում եմ՝ ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար»: Ստացվում է, որ Ալիևը Գրանադա չգնաց, Փաշինյանը՝ Բիշքեկ: Բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսով ավելի շուտ Մոսկվայում հանդիպեն, քան թե Բրյուսելում: Դժվար է միարժեքորեն պնդել, բայց... շատ հնարավոր է: Ավելի ճիշտ՝ նման է դրան...

ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված