Հայերեն


«Իմ ուժի աղբյուրը Դավիթն է. տղաները գնացին, որ մեր հայ ժողովրդին մի քիչ վեհություն բերեն». Դավիթ Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել» չորս ամիս անց

Քաղաքականություն

«Դավիթն աննկարագրելի աշխույժ, շարժուն, հետաքրքրասեր և փորձարկումներ անող երեխա էր: Կոտրված հեռախոսը հենց այնպես դեն չէր նետում, մինչև վերջին մասնիկը քանդում էր, ուսումնասիրում: Ավելի փոքր տարիքում նույնը խաղալիքների հետ էր տեղի ունենում՝ քանդում էր և կառուցվածքն ուսումնասիրում: Մանկուց իր համար կոնստրուկտորներ էի գնում, որ դրանցով զբաղվեր»,- մտովի որդու մանկության օրեր է տեղափոխվում տիկին Սիլվան:

Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում, լեզուների հանդեպ հետաքրքրությունը նկատելի էր, սակայն Դավիթն իր ողջ ուշադրությունը փոխանցել էր ջութակին: «Հայրը ջութակահար է, նա ևս ցանկություն հայտնեց ջութակահար լինել: Երբ փոքր էր, և հայրիկը նվագում էր, Դավիթը խնդրում էր թղթի վրա ջութակ նկարել, իսկ հետո թղթե ջութակով և աղեղով, հայրիկի կողքին կանգնած, նվագելու իմիտացիա էր անում: Աբովյան քաղաքում էինք ապրում, Դավիթն ընդունվեց երաժշտական դպրոց, մեկ տարի այնտեղ սովորեց, ուսուցիչներն իրեն շատ էին սիրում: Նա բացառիկ լսողություն ուներ: Երևան տեղափոխվելուց հետո ընդունվեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, քննության ժամանակ նրան միանգամից երրորդ դասարան էին ընդունել: Դա ինձ մտահոգեց, բայց ասել էին՝ այնքան լավ է նվագում, որ իմաստ չունի մեկ տարի կորցնել: Բայց երկրորդ դասարանում բավականին մեծ ծավալի նյութեր էին անցնում և, իմ կարծիքով, նրան մի փոքր դժվար էր ինտեգրվել մաքուր երրորդ դասարանին»,-նշում է զրուցակիցս:

Դավթի ապագան կարող էր ջութակը լինել, սակայն դեռահասության տարիքում նա «թողեց» գործիքը: «Բայց սիրում էր ջութակը և մինչև բանակ գնալն էլ լսում էր: Կան նաև մի քանի տեսանյութեր, որտեղ նա ջութակ է նվագում»: Եկավ մասնագիտական ընտրության պահը: «Դավիթը շատ էր սիրում տեխնիկան, երաժշտությունը և ճանապարհորդելը: Բուսաբանական այգու մոտ ենք բնակվում, այգու ամեն քար ու թուփն անգիր գիտեր, բոլոր սկյուռիկների ու ծիտիկների բնակվելու վայրերը, որ ծաղիկը երբ է ծաղկում և այլն: Երբ մասնագիտական ընտրության պահն էր, որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի «Տուրիզմ և սերվիս» բաժինը: Ինձ միշտ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, ձեզ ամբողջ Հայաստանը ման եմ տալու, ամեն քար ու թուփ պետք է ճանաչենք, տնտղենք: Մեկ տարի նախապատրաստական բաժնում սովորեց: 2020 թվականն էր, կորոնավիրուսի տարին, կեսից դասերը հեռավար էին, անգամ ընդունելության քննությունը հեռավար հանձնեց: Թագավարակի պատճառով արգելքներ էին դրված, բայց չէի կարողանում իրեն տանը պահել, շատ շարժուն էր: Վախեր ունեի՝ Դավի՛թ ջան, շատ դուրս մի՛ արի, մի՛ շփվիր, բայց Դավիթն էներգիայի կծիկ էր»,-վերհիշում է մայրիկը:

Դավիթը բանակ է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին, երդմնակալության արարողությունը սեպտեմբերի 15-ին էր: Ծառայությունն անցնում էր Վայքում: «Դավիթն ինձ հետ երբևէ չի խոսել հայրենասիրական իր զգացումներից: Հուլիսյան դեպքերից հետո անհանգստությունս շատ էր: Այդ օրերին անընդհատ իրեն գրկում էի՝ Դավի՛թ ջան, ընդունվել ես համալսարան, գուցե սովորես, ավարտես, հետո զորակոչվես ծառայության: «Մա՛մ, պետք է հիմա գնամ, պարտքս տամ հայրենիքիս, վերադառնամ ու իմ նախագծերին անցնեմ: Աշխարհին պիտի Հայաստանի ու Երևանի մասին պատմենք, որ նրանք բացահայտեն մեր երկիրը: Իրեն Մարկ Տրումանի «Աշխարհի 100 հրաշալիքները» գիրքն էի նվիրել, կարդում էր, գրառումներ կատարում, մի օր էլ բարկացած մոտեցավ՝ մա՛մ, այս ամբողջ գրքում Հայաստանի մասին ոչինչ գրված չէ: Պատճառաբանեցի, որ գուցե հեղինակը Հայաստանում չի եղել: Տղայիս արձագանքն էր՝ ամեն ինչ պետք է անեմ, որ էլ նման սխալ գրքեր չգրվեն, երբ աշխարհի լավագույն 100 վայրերը նշեն, դրանց մեջ Հայաստանն էլ լինի: Բանակ գնալուց առաջ դասղեկին, ընկերներին ասել էր՝ գնալու եմ, կռվելու եմ, եթե պետք լինի, կյանքս կտամ հայրենիքիս համար: Բոլոր այս դեպքերից հետո դասղեկն ու ընկերները պատմեցին»:

Դավիթը գուցե կանխազգացում է ունեցել հուլիսյան դեպքերից հետո: «Մի օր կանգնած էր տան երկու սենյակի բացվածքում, վերև նայեց՝ «մա՛մ, շատ մարդ է մեռնելու, ես բանակից չեմ գալու...»: Սարսափելի վախեցա ու գրկեցի իրեն, իսկ ինքը ծիծաղելով, թե՝ մա՛մ, կատակեցի, մի՛ անհանգստացիր: Բայց կարծում եմ, որ ինչ-որ բան է զգացել»: Ծառայության օրերին Դավիթը պարտադիր զանգահարում էր տուն: «Հարմարվեց Վայքում, սիրով ծառայում էր, շատ էր համակրում իր ուսումնական վաշտի հրամանատարին: Շատ ռացիոնալ մարդ եմ, երբևէ ինտուիցիայիս չեմ հետևել, բայց հետագայում հասկացա, որ ինչ-որ զգացողություն ունեցել եմ այդ օրերին: Երբ սկսվեց պատերազմը, կարծես մի խելագար վիճակի մեջ հայտնվեցի: Առաջին երկու օրը չէինք խոսում պատերազմի մասին, կենցաղային զրույցներ էինք ունենում: Սեպտեմբերի 29-ին եղբայրս կամավորագրվեց, երեկոյան Դավթի հետ զրույցում ասացի՝ Դա՛վ ջան, քեռին գնաց: «Մամ, գիտե՞ս, որ պատերազմ է», արձագանքս էր՝ «վայ, բալե՛ս, ես էլ մտածում եմ, թե դու չգիտես»»:

Հոկտեմբերի 5-ին Դավիթն Արցախում էր: «Այդ օրը զանգեց՝ մեզ բերել են երկրորդ գիծ: Բայց Ջրականում որևէ գիծ չկար, ամբողջ տարածքով պատերազմ էր: Հոկտեմբերի 5-ից 7-ը մարտեր են եղել, հոկտեմբերի 7-ին եղել է ճակատագրական պահը: Դավիթը և նրանց զորամասից ևս 26-27 հոգի չորս ամիս անհետ կորած էին: Առ այսօր էլ տղաներ կան, որ դեռ անհետ կորած են համարվում: Վերջին զանգը հոկտեմբերի 5-ին էր, հեռախոսահամարները, որոոնցով Դավիթն ինձ զանգել էր, չէին պատասխանում: Ուլնեցի կենտրոն էինք գնում, բայց մեր որդու անունը ցուցակներից որևէ մեկում չկար: Սա մեզ հույս էր տալիս: Հոկտեմբերի 31-ին իմացանք, որ Դավիթն անհետ կորած է: Այդ օրն իր ուսման վարձը պետք է վճարեի, քայլում էի դեպի համալսարան, ճանապարհին զանգում է Դավթի հրամանատարը, ասում՝ գերի չենք տվել, բոլոր վիրավորներին մեզ հետ բերել ենք, և փոխանցում է իր տեղակալի հեռախոսահամարը: Նա էլ ասաց՝ այդ տարածքը մե՛կ իրենք են վերցնում, մե՛կ մենք, չենք կարողանում գնալ և մարմինները վերցնել»: Ծնողները շարունակում են փնտրել որդուն:

«Երկու ցուցակ կար, մեկում գրված էր, որ Դավիթը զոհված է, մյուսում՝ անհետ կորած»: Բայց Դավիթը զոհվել էր: «Երբ Դավոս դեռ չէր գտնվել, ասում էի՝ պատրաստ եմ քեզ ամբողջ կյանքս սպասել, միայն թե գաս: Սարսափում էի այլ մտքից: Չորս ամիս մղձավանջների մեջ էի, որ իմ տղան վիրավոր է, հիվանդ է, տառապում է, իմ երազներում անընդհատ «մամ» էր կանչում: Իմ ուժի աղբյուրը Դավիթն է, իհարկե, նաև իմ աղջիկը։ Իսկական հերոսի քույրիկ է: Մեկ տարուց ավելի աշխատում էի ինքս ինձ վրա, որ իմ վիշտը դարձնեմ ուժի աղբյուր, որ Դավթի նկարին նայելիս ուժ ստանամ: Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է: Երբ ինձ վատ եմ զգում, մոտենում եմ իր նկարին ու ասում՝ Դա՛վ ջան, ինձ ուժ տուր, և ստանում եմ այդ ուժն իրենից: Կարողացել էի ոտքի կանգնել, բայց նախորդ սեպտեմբերը շատ ծանր հարված եղավ, հրաշալի տղաներ կորցրեցինք, Դավիթի հրամանատարը՝ Նահապետ Մարգարյանը, ևս զոհվեց: Երբ Դավիթը կորած էր համարվում, Նահապետն ամբողջ ընթացքում զանգահարում էր մեզ, հուսադրում:

Երիտասարդ էր, բայց հայրական խնամքով էր վերաբերում իր զինվորներին: Մեկ այլ հարված էր Արցախի հետ տեղի ունեցածը: Այսպես էի մտածում՝ տղաներն իրենց կյանքը տվեցին, թող Արցախը լավ լինի, Արցախի հարցը լուծվի, ես էլ զգամ, որ այդ հարցում իմ տղան էլ իր ներդրումն ունի: Հիմա, երբ ամեն ինչ այսպես եղավ, մտածում եմ՝ տղաները գնացին, որ մեր հայ ժողովրդին մի քիչ վեհություն բերեն: Դավթի խոսքերն են՝ մամա՛, դու պիտի լինես վեհ: Բայց չենք հուսահատվում, հայ ժողովուրդը պետք է հառնի ցանկացած պարագայում»:

Հ. Գ. - Դավիթ Դավթյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրաԳեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն ՎելիցյանԶինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները միաժամանակ կժամանեն Իսլամաբադ. Al Hadath Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք ՉալաբյանԱմենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա ՏոնոյանՌազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ» «TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ» Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ» Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
Ամենադիտված