Հայերեն


Կրասնեցի տղամարդը ընկերոջ քրոջը ծեծել ու բռնաբարել է՝ պահանջելով $3500

Հասարակություն

1IN.am. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Շ.-ի գործի դատական քննությունը:

49-ամյա Արթուրը մեղադրվում էր ավազակային հարձակման և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 34-139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 20-ի սահմաններում նա մուտք է գործել Ճամբարակի բնակչուհի Ելենա Ա.-ի (անունը փոխված է) բնակարան:

3500 դոլար հափշտակելու դիտավորությամբ Արթուրը Ելենայի առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ելենայի գլխին, մարմնի մյուս մասերին, պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ելենան պնդել է, որ փող չունի, չի կարող նրան փող տալ: Արթուր Շ.-ն չի հավատացել, անձամբ տանտիրուհու անկողնում և սենյակի մնացած մասերում գումար է փնտրել ու ոչինչ չի գտել:

Այդ ժամանակ Արթուր Շ.-ն որոշել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել Ելենայի նկատմամբ: Նա իջեցրել է շալվարը ու փորձել է Ելենային ստիպել, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Ելենան չի ենթարկվել:

Արթուրը հարվածել է նրա գլխին, փորձել է բռնի ուժով կատարել իր ցանկացածը, բայց դա նրան չի հաջողվել, քանի որ Ելենան դիմադրել ու թույլ չի տվել:

Ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Շ.-ն հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Համաձայն այդ ցուցմունքների՝ Արթուրը Ելենային ճանաչել է մոտ 30 տարի՝ նա եղել է Ելենայի եղբոր ընկերը: Ելենայի եղբոր մահից հետո Արթուրը Ելենայի հետ շփվել է՝ բարևել, որպիսություն է հարցրել: Ելենայի հետ նա սեռական կյանքով չի ապրել, մտերիմ շփման մեջ չի եղել:

Նախավերջին անգամ, ըստ Արթուրի, ինքը Ելենայի տուն է գնացել 2016 թվականի սեպտեմբերի սկզբին: Ելենան իրեն խոստացել է, որ մյուս իր այցելության ժամանակ օղի կհյուրասիրի:

Սեպտեմբերի 12-ին ինքը տանը հաց է կերել, երկու բաժակ օղի է խմել ու դուրս է եկել մաքուր օդ շնչելու: Ելենայենց շենքի մոտով անցնելիս հիշել է Ելենայի խոստումը՝ օղի հյուրասիրելու վերաբերյալ: Ինքը տեղյակ էր, որ Ելենան մենակ է ապրում:

Գնացել է նրա տուն, թակել է դուռը: Իմանալով, որ ինքն է, Ելենան բացել է դուռը, իրեն ներս է հրավիրել: Նա իրեն սուրճ է հյուրասիրել: Սուրճը խմելուց հետո ինքը Ելենային հիշեցրել է օղու մասին: Բայց նա ասել է, թե օղի չի գնել ու չի կարող հյուրասիրել: Ինքը շնորհակալություն է հայտնել, գնացել է դռան մոտ, որ դուրս գա:

Այդ ժամանակ շքամուտքում ձայներ է լսել, Ելենային խնդրել է դուռը չբացել, որ չտեսնեն՝ ինքը նրա տանից է դուրս գալիս:

Ելենան իրեն չի լսել, դուռը բացել է: Ինքն էլ զայրացել, մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին:

Ելենան հարցրել է՝ ինչո՞ւ խփեցիր: Ինքն ասել է՝ ինձ չլսելու համար: Նորից է խնդրել, որ նա դուռը չբացի: Ինքն իր ձեռքով փակել է դուռը, բանալին հանել է փականից:

Քանի որ իր հարվածից Ելենայի աչքը ցավում էր, հնարավոր է՝ կապտեր, ինքը ցանկացել է օգնել նրան՝ թրջոց դնել: Բայց Ելենան ասել է, թե ուզում է տանից դուրս գալ: Ինքը վախեցել է, որ նա ոստիկանություն կդիմի, միաժամանակ շատ է ամաչել իր արարքի համար, այդ պատճառով էլ փականի միջից հանել է բանալին ու դրել է հյուրասենյակում գտնվող բազկաթոռի վրա:

Ինքը Ելենային տարել է հյուրասենյակ, թրջոց է դրել աչքին, «փաղաքշել է»: Ելենան ասել է, թե ուզում է հիվանդանոց գնալ, աչքը ցավում է: Ինքն առաջարկել է առավոտյան գնալ, նույնիսկ խոստացել է անձամբ նրան տանել բժշկի:

Ելենան փորձել է բանալին վերցնել բազկաթոռի վրայից: Ինքը չի թողել, քանի որ տեսել է՝ նա լուրջ վնասվածք չունի, եթե վնասվածքը լուրջ լիներ, ինքը անձամբ նրան կտեղափոխեր հիվանդանոց:

Դրանից հետո ինքը պառկել ու ննջել է Ելենայի տանը: Այդ ընթացքում Ելենան պատշգամբի պատուհանից դուրս է թռել:

Ինքը քնած էր, երբ մի քանի ժամ անց Ելենայի տուն են եկել ոստիկաններն ու իրեն բաժին են տարել: Ելենան արդեն այնտեղ էր:

Արթուրը նախաքննական ցուցմունքում պնդել է, թե Ելենային մեկ անգամ է հարվածել, նրա նկատմամբ սեռական ոտնձգություն չի կատարել: Ելենայի մնացած վնասվածքների մասին ոչինչ չգիտի, դրանք ինքը չի պատճառել: Ինքը չի իմացել, որ Ելենան ցանկանում էր բնակարան վաճառել:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալ Արթուր Շ.-ն ասել է, թե նախաքննական ցուցմունքում մի բան ճիշտ չէր ասել՝ ինքը ոչ թե մեկ անգամ հարվածել է Ելենային, այլ հրել է նրան, Ելենայի ձեռքը դիպել է դեմքին, վնասվածքն այդպես է պատճառվել:

Ամբաստանյալը միաժամանակ ասել է, որ ինքը մեղսագրված արարքները չի կատարել, բայց որ «գրել-բերել են», ուրեմն՝ մեղավոր է: Նա խնդրել է իր նկատմամբ մեղմ վերաբերվել:

Տուժող Ելենան հայտնել է, որ մենակ է ապրում: Աշխատում է որպես մաքրուհի: Ինքը Արթուր Շ.-ի հետ ոչ մի հարաբերություն չի ունեցել, նա եղել է իր մահացած եղբոր ընկերը:

Ըստ Ելենայի՝ գործով վկաներից Սանամը (անունը փոխված է)՝ իր հարևանուհին, իրեն սպառնացել է, որ դատարան չներկայանա ու ցուցմունք չտա, որպեսզի Արթուրը պատասխանատվության չենթարկվի:

Տուժողն ասել է, թե Սանամի սպառնալիքից վախենալով՝ չի ցանկանում՝ Արթուրը քրեական պատասխանատվության ենթարկվի: Բայց եթե իրեն ոչ ոք չսպառանար, ինքը կցանկանար, որ Արթուրը դատապարտվի արածների համար:

Տուժողը նշել է, որ դեպքի օրվա երեկոյան ինքը ցանկացել է տանից դուրս գալ ու խանութ գնալ՝ հաց գնելու: Երբ ցանկացել է դուռը դրսից փակել բանալիով, Արթուրը հայտնվել է իր թիկունքում, բռնել է իր ձեռքից, հրելով իրեն նորից ներս է տարել ու հասցրել է իր տան զուգարան: Նա իրենից գումար է պահանջել, սպառնացել է, որ փող չտալու դեպքում կսպանի իրեն:

Ինքը նրան ասել է. «Եղբորս ընկերն ես, քեզ ի՞նչ եմ արել, որ տենց բան ես անում»: Բայց Արթուրն իր գլուխը մտցրել է զուգարանակոնքի մեջ ու սկսել է հարվածել:

Ըստ Ելենայի՝ Արթուրն ասել է, թե հարևանուհի Սանամից է իմացել, որ ինքը բնակարանը վաճառել է 3500 դոլարով, նա այդ գումարն է պահանջել: Ինքը փորձել է հասկացնել, որ բնակարանը չի վաճառել ու գումար չունի: Իրականում ինքը ցանկություն ունեցել է բնակարանը վաճառելու, այդ մասին մի քանի ծանոթների, այդ թվում՝ Սանամին, իրոք, ասել էր:

Տուժողը նշել է, թե չի տեսել՝ Արթուրն ինչպես է ներսից փակել իր բնակարանի մուտքի դուռը: Հիշում է, որ ինքը բանալին ման էր գալիս ու չէր գտնում: Ոստիկանության բաժնում են իր բնակարանի բանալին տվել իրեն:

Մինչև իրեն զուգարան մտցնելը Արթուրը իրեն հարվածներ է հասցրել: Երբ գլուխը մտցրել է զուգարանակոնքի մեջ, շարունակել է խփել գլխի հետևի հատվածին ու գումար է պահանջել: Նա ոտքով հարվածել է իր ոտքին: Այդ ընթացքում նա դողում էր, նրա շարժումներից ինքը ենթադրել է, որ նա խմած կլինի:

Մինչև այս դեպքը Արթուրն իրեն տեսնելիս բարևել-անցել է: Ինքը զարմացել է դեպքի օրվա նրա վարքագծից: Իր բերանից արյուն է եկել, ինքը խնդրել է, որ նա չծեծի իրեն: Արյունը տեսնելով՝ Արթուրը մի տեսակ հանդարտվել է: Ինքն իր մոր արյունով երդվել է, որ գումար չունի: Արթուրը հայհոյել է իրեն ու մորը: Իր մազերից բռնած՝ իրեն միջանցքի պատերին խփելով տարել է հյուրասենյակ: Անկողնու մեջ է գումար փնտրել: Ոչինչ չի գտել: Հետո նա արձակել է գոտին, իջեցրել է շալվարը ու պահանջել է, որ ինքը «հանգստացնի» նրան: Ինքը հրաժարվել է, նա փորձել է իրեն բռնությամբ ստիպել: Ինքը դիմադրել ու ասել է, թե ինքն այդ մարդը չի , որ նման բան անի: Ինքը ձեռքերով հրել է Արթուրին, իսկ նա իրեն ասել է. «Ումի՞ց ես պակաս, սովորի»: Ինքը խնդրել է, որ նա թույլ տա գնալ լվացվելու՝ դեմքի արյունը լվանալու: Նա շարունակել է գումար փնտրել, իսկ ինքը գնացել է պատշգամբ, պատուհանից դուրս է թռել, լվացքի պարանը նույնիսկ պոկվել է այդ ժամանակ: Ինքը մեջքի վրա ընկել է գետնին, բայց ընկնելուց չի վնասվել: Ոտաբոբիկ ու մերկ փախել է, որովհետև Արթուրը հանել էր իր շորերը… Գնացել է հիվանդանոց, բժիշկները զանգել են ոստիկանություն: Ինքը բժիշկներին ասել է, որ իրեն տանջել են, բայց չեն բռնաբարել:

Ելենայի հարևանուհի Սանամը պաշտպանել է Արթուրին, նրան անվանել է «լավ մարդ, լավ հարևան, մեծատառով տղամարդ»: Սանամը հայտնել է, որ իր «դուռ-դռան» հարևանուհի Ելենայի հետ ինքը վատ հարաբերությունների մեջ է: Եթե Ելենայի տանը աղմուկ լիներ, ինքը կլսեր, բայց ոչինչ չի լսել: Արթուրն իրենց շենքում չի եղել, իր կարծիքով՝ նա անմեղ է:

Սանամը հայտնել է նաև, որ դեպքի օրն ինքը… տանը չի եղել, բայց կարծում է, որ Ելենան «Արթուրի առումով» սուտ է ասել, Արթուրը Ելենայի տանը չի եղել: Ինքը յոթ տարի ապրում է այդ շենքում, ոչ մի անգամ Արթուրին չի տեսել: Սանամը նշել է, թե ինքը տեղյակ չէ, որ ոստիկանները Արթուրին Ելենայի տանից են տարել բաժին, ինքը նման բան չի տեսել… Երբեք չի տեսել, որ Արթուրը խմած լինի…

Սանամը չի ընդունել, որ Ելենայից իմացել էր բնակարանը 3500 դոլարով վաճառելու ցանկության մասին…

Դատարանը վկա Սանամի ցուցմունքը գնահատել է որպես անարժանահավատ՝ ակնհայտ համարելով, որ Սանամը փորձում է ամբաստանյալին առնել իր պաշտպանության տակ, այնպիսի ցուցմունք տալ, որ նա ազատվի քրեական պատասխանատվությունից:

Արթուր Շ.-ի մեղքը դատարանը հաստատված է գնահատել ոչ միայն տուժողի ցուցմունքներով, այլև մի քանի փորձաքննությունների եզրակացություններով, մյուս վկաների ցուցմունքներով ու գործով ձեռք բերված այլ ապացույցներով:

Արթուր Շ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 34-139 հոդվածի 1-ին մասով, և վերջնական պատիժ է սահմանվել 6 տարի 6 ամիս ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հոկտեմբերի 21-ից:

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում
Ամենադիտված