Հայերեն


Պետք է վաղուց հասկացած լինեինք, որ որևէ փաստաթուղթ որևէ խնդրի երաշխիք չի տալիս

Քաղաքականություն

Հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում պետք է հանդիպեին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը: Իշխանությունն այս հանդիպումը մեկ քայլ առաջ էր որակում և մեծ հույսեր էր կապում դրա հետ, բայց հանդիպումից մեկ օր առաջ պարզ դարձավ, որ Ալիևը չի մասնակցելու հանդիպմանը՝ պատճառաբանելով «Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշմամբ»: Արդյունքում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Մակրոնի, Շոլցի և Միշելի միջև:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն ասում է՝ մեր թշնամիներն իրենց նպատակներին հասնելուց հետո Գրանադայում հերթական անգամ ասացին, որ իրենց պետք չէ որևէ բան ո՛չ ստորագրել, ո՛չ էլ պարտավորություն ստանձնել, դրա համար էլ չեն մեկնել: «Բացի դրանից, այդ առիթն էլ հետո կօգտագործեն այլ ձևով: Օրինակ՝ Ռուսաստանին կասեն՝ տեսաք՝ չգնացինք, որ չստացվի, թե արևմտյան դաշտում ենք ինչոր բան ստորագրել, մի օր կարող է ամենը բերենք ռուսական դաշտ ու նորից ինչ-որ բանի հետևից գնանք: Դա չլինի, մեկ ուրիշ բան կանեն: Այսօր մեր թշնամիները շատ լավ սովորել են խաղալ և՛ եվրոպացիների, և՛ ռուսական կողմի հետ, իսկ մենք ամեն հաջորդ փուլում մեր հերթական պարտությունն ենք կրում, որովհետև պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել, միայն նոր կորուստների կարող է տանել»,- ասում է Պողոսյանը:

Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հռչակագիր ընդունվեց, որով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվեց որպես զանգվածային տեղահանություն, կողմերը կոչեր արեցին, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման և այլ հարցերի հետ կապված: Պողոսյանի խոսքով, հանդիպումն այն մասին էր, ինչ գրված է հրապարակված տեքստում:

«Մարդիկ բացատրեցին, որ այն, ինչ ուզում էին, եկան ու հասան դրան, հիմա էլ ստորագրում են: Նշաձողի իջեցումը նշանակում էր, որ Արցախի հարց ընդհանրապես գոյություն չունենա, համարում էին, որ լավ կլինի՝ Հայաստանի իշխանություններն այդ օրվա դրությամբ դա կազմակերպեն, ինչը և արվեց: Դրա համար շատ ուրախալի ընդունում էին: Մոռացան խոսել այլ բաների մասին, բացատրեցին իրենց հիմնական մոտեցումը բոլոր կոնֆլիկտների հանդեպ, որտեղ մինչ այդ ինչ-որ մի բան էին խոստանում, խոստումների գաղափարն ավարտվում էր հետևյալով՝ դե, փախստականներ կլինեն, տիրություն կանենք, գումարներ կտրամադրենք, ծրագրեր կնախաձեռնենք, ինչ-որ բաներ կանենք, բայց այս խնդիրը վերջացավ: Իրենք իրենց գլխավոր շահերի հետևից են գնում, ինչի մասին ևս ասացին: Դա տարածաշրջանային կոմունիկացիաների կամ նոր միջանցքների խնդիրն է: Իրենց շահերը դրանք են, մնացածը թղթի վրա ձևակերպումներ են»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Թղթի վրա եղած ձևակերպումների և ընդունված հռչակագրերի մասին խոսելիս հետևյալ օրինակն է բերում: «Նույն այդ Եվրամիությունը, որն ամբողջովին ներկա էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչվում է ՍԵՊԱ: Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը: Ստորագրված փաստաթղթի այդ կետերից ո՞ր մեկն է կատարվել: Հիմա այս մի ստորագրված փաստաթուղթը մեզ ի՞նչ է տալու: Պետք է վաղուց հասկացած լինեինք, որ որևէ փաստաթուղթ որևէ խնդրի երաշխիք չի տալիս, ձևակերպումներն ամեն կողմն օգտագործում է իր ուժի չափով, իսկ հաշվի առնելով, որ մեր թշնամիները ավելի լավ են ամեն ինչին տիրապետում և ուրախ են, որ Հայաստանում պարտված իրավիճակ է, այդ ամենը միշտ օգտագործելու են դեպի իրենց ցանկությունները: Որ կետը հետաքրքիր լինի, Եվրամիությունն օգտագործելու է, որ կետը հետաքրքիր չլինի, չի օգտագործելու: Ռուսաստանը որ կետին ինչպես անհրաժեշտ համարի, այնպես է անդրադառնալու, որ կետը պետք է արհամարհի, արհամարհելու է՝ սեփական շահերից ելնելով: Ու այդպես՝ ցանկացած երկիր, այս պարագայում՝ բացի Հայաստանից»,-ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Ընդգծում է՝ ի սկզբանե ասել էր, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը լինելու է հերթական պարտությունը: «Այսօրվա դրությամբ արդեն իսկ սոցիալական ցանցերում եղել են պետական ինստիտուտների կողմից հրապարակված քարտեզներ, որտեղ անկլավների հետ կապված նշված է տարածքների մաթեմատիկական հաշվարկների պատասխանը, որտեղ ասել են, որ անկլավները կան, որևէ մի կերպ չի խոսվել Արծվաշենի հետ դրանց փոխանակման կամ այլ քայլերի մասին: Առհասարակ, Արծվաշենը որևէ կերպ նշված չէ հրապարակված քարտեզներում, բայց ադրբեջանական տարածքները, կարծես թե, կան: Հիմա մեկն, օրինակ՝ ասում է, որ այս հանդիպումն առաջընթաց էր, այն զգո՞ւմ ենք մեզ վրա: Զգացե՞լ ենք, որ ներդրումներ են կատարվելու, և լավ ենք ապրում, ԵՄ-ն ճանաչել է Արցախի Հանրապետությունը և գալիս է ազատագրի ու պաշտպանի այն, և այլն: Պետք է մշտապես արդյունքներից խոսել, ասում են՝ հաղթանակ էր, ո՞ւմ հանդեպ էր հաղթանակ, պյուռոսյան հաղթանակների շարքից պետք է դուրս գանք:

Հաղթանակը պետք է տեսնենք, զգանք, պետք է մատնանշվի այն, դեռ հաղթանակների գաղափար չեմ տեսել, ընդամենը մի փաստաթուղթ է ստորագրվել այն խմբի կողմից, որը ժամանակին ստորագրել է ՍԵՊԱ-ն, և ես տեսել եմ, թե ինչպես են ձայները կտրում, երբ ռազմական գործողություն է լինում, իսկ երբ էթնիկ զտում և ցեղասպանություն է տեղի ունենում, տեղի ունենալուց հետո գալիս ու ասում են՝ վա՜յ-վա՜յ: Դա տեսել եմ, այսինքն արդեն գիտենք, թե ինչպիսին է լինում նախկին ստորագրված փաստաթղթի արդյունքի վերաբերյալ իրենց վերաբերմունքը: Նորը ստորագրեցինք, ի՞նչ է լինելու, մեկ օր առա՞ջ են գալու վա՜յ-վա՜յ անելու, թե՞ այս պահից են սկսելու: Այդքանի մեջ Մակրոնի խոսքերը լսե՞լ ենք, որ «Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ չենք կիրառելու»: Լսել ենք, այդքանից հետո էլ ի՞նչ ենք ակնկալում»,-հավելում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նույն ճակատագիրն է ունենալու նաև Եվրախորհրդարանի անդամների ԵԽ լիագումար նիստում ընդունած բանաձևը, որով կոչ էին արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, մասնավորաբար վերանայել համագործակցությունը նրա հետ և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

Բայց ինչո՞ւ մերժել հանդիպմանը մասնակցելը, երբ գիտես, որ առավելությունը քո կողմն է: «Որովհետև համարում է, որ կարող է էլի հաղթանակներ գրանցել, ինչո՞ւ պետք է զսպի իրեն: Ախորժակն ուտելուց է բացվում: Սկսեց 2020 թ.-ից ու շարունակեց: Եթե իր ուզածին հասել է, ինչո՞ւ իրեն որևէ բանով պետք է սահմանափակի: «Զանգեզուրի միջանցք, Արևմտյան Ադրբեջան, հայ ազգը պետք է բանակ չունենա, 300 հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան միջազգային ոստիկանական ուժերի ներքո, ատոմակայանը պետք է փակվի» թեզեր է առաջ քաշում: Ինչո՞ւ պետք է գնա ինչ-որ բան ստորագրի և պակաս ստանա նրանից, ինչն արդեն ստացել է: Նոր ռազմագերիներ կամ քաղաքական գերիներ է ձերբակալել՝ Արցախի երեք նախագահներին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարին, ԱԱԾ տնօրենին, նախկին արտգործնախարարին:

2020 թ.-ից հետո կար մի տեսանյութ, որտեղ Ալիևը Էրդողանին և տիկնոջը Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներով պտտում է, վերջինը նրան հարց է տալիս՝ գերիներ ունե՞ք, դրական պատասխան ստանալով՝ ասում է՝ միանգամից չտաք, երբ ինչ-որ բանի կհասնեք, դանդաղ-դանդաղ կտաք: Մեր գերիները չվերադարձան, հակառակը՝ նոր մարդիկ գերեվարվեցին: Ալիևը այսպես է վարվում, որովհետև տեսնում է՝ ծեծված ես, պարտված ես, ասել է՝ պետք է ամեն ինչ անեմ, որ հայ ազգն ամբողջ կյանքն ապրի պարտվածի խարանով, դա ճակատին դաջված լինի: Հիմա ամեն ինչ անում է, որ առաջիկա հարյուրամյակի համար հայը նորից վախի մեջ ապրի, 1915 թ.-ին ցեղասպանություն արեցին, որ հայ ազգը ոտքի չկանգնի, հիմա էլ Ալիևն է իր բաժին ցեղասպանությունը, զտումները, սպանությունները ու ճնշումները կատարում, որ հայ ազգն էլի ոտքի չկանգնի և վախով ապրի: Ամբողջ քաղաքականությունն այդ է:

Ալիևի նպատակի մասին խոսելիս հիշեցնեմ: Հանրայինում ԱԺ գործող ղեկավարին նման հարց է տրվել, պատասխանել է՝ մեր թշնամիների նպատակն է վերացնել հայկական պետականությունը: Այդ նպատակին հասնելու համար մեզանից ավելի էին սերտել մեր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերը՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Այդ վերջին էջը շրջել ենք, գրում ենք, թե որ օրն ինչն ենք կորցնում, որ օրը ինչն ենք տալիս»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ընտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատար
Ամենադիտված