Հայերեն


«Human Rights Watch»-ը կոչ է անում Բաքվին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, հայերի զանգավածային տեղահանումից հետո, ուշադրության կենտրոնում են իրավունքների շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները դյուրացնելու գործում ներգրավված կառավարությունները պետք է Ադրբեջանի նախագահի կողմից հավաստիացում ստանան, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը պաշտպանվելու է, իսկ Բաքուն տեր է իր ստանձնած պարտավորություններին՝ հայտարարել է «Human Rights Watch» (HRW) միջազգային հեղինակավոր իրավապաշըտպան կազմակերպությունը:

Ըստ HRW-ի, շրջանի և նրա բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի ծրագիրը պետք է սահմանի, թե կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ինչպես են պաշտպանվելու մարդու, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Բաքուն նաև պետք է ողջունի իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևելու նպատակով միջազգային դիտորդական անկախ առաքելության ստեղծումը:

Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի գործընկերներ-երկրներին պնդել միջազգային դիտորդական առաքելության ստեղծման անհրաժեշտության վրա, նաև՝ հորդորել Ադրբեջանի իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնել Լեռնային Ղարաբաղ կարճատև, կամ երկարաժամկետ այցելություններ իրականացնելու իրավունքի իրացումը:

«Ադրբեջանի գործընկերները պետք է հստակ ուղերձ հղեն երկրի ղեկավարությանը, որ երբ խոսքը վերաբերում է վերադարձի իրավունքին, անընդունելի կլինեն դատարկ հռետորաբանությունը կամ կիսատ քայլերը»,- ասել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը՝ ընդգծելով անկախ դիտորդական առաքելության ստեղծման անհրաժեշտությունը՝ մտավախություններն ու կասկածը փարատելու համար:

«Human Rights Watch»-ը Հայաստանի սահմանին հարցազրույցների շարք է անցկացրել Լեռնային Ղարաբաղը թողած 14 անձանց և 7 ընտանիքների, նաև՝ մարդասիրական ոլորտի 12 աշխատակիցների, բժշկական անձնակազմի, հայաստանցի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի նախկին դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Ըստ HRW-ի, այս սեպտեմբերի 24-ից ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել Լեռնային Ղարաբաղից՝ մուտք գործելով Հայաստան, ինչի հետևանքով ներկայում շրջանը զրկվել է բնակչությունից: Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց թվում կան տարեցներ և հիվանդներ, որոնք կամ չեն ցանկացել, կամ չեն կարողացել փախչել։ Զանգվածային տեղահանմանը նախորդել էր սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական հարձակումները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով, որին հաջորդել է կրակի դադարեցումը և նախնական բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների ու Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների միջև։ Այնուհետև, անկլավի դե ֆակտո իշխանությունները համաձայնել են լուծարվել:

Կազմակերպությունը նշում է, երբ սեպտեմբերի 24-ին վերաբացվեց Լաչինի ճանապարհը, որը [տևական ժամանակ է] փակ էր շրջափակման պատճառով, մարդիկ ուղղակի սկսեցին փախչել։ Հարցվածները փոխանցել են, որ հարկադրված լքել են իրենց տները՝ վախի և խուճապի հետևանքով: Շատերն ասել են, թե Լեռնային Ղարաբաղի իննամսյա դե ֆակտո շրջափակումը և 2020 թվականի պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից ենթադրյալ վայրագությունները, ներառյալ՝ քաղաքացիական անձանց սպանություններն ու խոշտանգումները, մեծ վախ ու անվստահություն են առաջացրել:

Գորիսում հայաստանցի մի պաշտոնյա փոխանցել է, որ բազմաթիվ, հիմնականում՝ տարիքն առած մարդիկ մահացել են զանգվածային տեղահանման ժամանակ, թեև «Human Rights Watch»-ը ընդգծում է՝ չի կարող հաստատել այդ տեղեկության իսկությունը։

Կազմակերպությունը հիշեցնում է, Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղում պաշտպանվելու են մարդու իրավունքները, սակայն, ըստ «Human Rights Watch»-ի, նման խոստումներին դժվար է հավատալ՝ ամիսների ծանր դժվարությունների, տասնամյակներ տևած արյունալի հակամարտության, հատկապես ռազմական գործողությունների ժամանակ տեղ գտած ենթադրյալ հանցագործություններն անպատիժ թողնելու հետևանքով: Այս ամենից զատ, Ադրբեջանում մարդու իրավուքների պաշտպանության բնագավառում արձանագրվում է հետընթաց:

Հարցվածների մեծ մասը փոխանցել է, որ միջազգային անվտանգության առկայության պարագայում կարող է մտորել Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին՝ սեփական ունեցվածքը դուրս բերելու համար: «Human Rights Watch»-ը նշում է, Խանքենդիից (Ստեփանակերտ) մի մարդ ասել է, որ կարող է դիտարկել ընտանիքի հետ միասին երկար ժամանակով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը, «եթե Ադրբեջանը թույլ տա հայերին այնտեղ ապրել որպես համայնք՝ հայկական դպրոցներով, հայկական եկեղեցիով ու վարչական անձնակազմով»:

HRW-ի կարծիքով, Ալիևի հրաժարվելուց հետո՝ մասնակցել Գրանադայի բանակցություններին, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և բանակցություններում ներգրավված մյուս կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը՝ առանձնացնելու այն կոնկրետ քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է ձեռնարկի՝ [Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի] վերադարձի իրավունքը դյուրացնելու համար՝ լինի դա կարճաժամկետ այց (իրերը հավաքելու, անշարժ գույքը տնօրինելու, գերեզմաններ այցելելու համար), կամ երկարաժամկետ՝ նրանց համար, ովքեր ցանկանում են մշտապես վերադառնալ:

Ըստ «Human Rights Watch»-ի, այն մարդիկ, ովքեր այլևս չեն ցանկանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ մշտական բնակության, պետք է փոխհատուցում ստանան իրենց կորսված ունեցվածքի համար և պետք է կարողանան հավաքել այնտեղ մնացած իրերը, ինչպես նաև մուտք ունենալ ցանկացած բանկային հաշիվ, կամ հնարավորություն ունենալ նպաստ ստանալու, օրինակ՝ կենսաթոշակ: Ադրբեջանը նաև պետք է երաշավորի, որ տարհանվածների ունեցվածքը պաշտպանված կլինի թալանից կամ վնասվելուց։

Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, վերադարձողների համար Ադրբեջանը պետք է ապահովի հայալեզու կրթության հասանելիություն, կոնկրետ երաշխիքների միջոցով պաշտպանի մարդկանց քաղաքացիական, քաղաքական, կրոնական և մշակութային իրավունքները։ Հեռացած հայերին պետք է ներկայացվեն անհրաժեշտ տեղեկատվություն և հստակ ուղեցույցներ՝ Լեռնային Ղարաբաղում իրենց բնակությունը վերսկսելու, իրենց իրավունքները, այդ թվում՝ սեփականության և սոցիալական ապահովության իրավունքը պաշտպանելու համար: Ապագա պայմանավորվածությունները պետք է նախատեսեն էթնիկ հավասարակշռություն ոստիկանական և տեղական կառավարման համակարգում: Միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հետապնդել մարդկանց՝ 1990-ականների և 2020թ. պատերազմների ժամանակ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

«Վերջին մի քանի շաբաթները սարսափելի ժամանակաշրջան էին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար։ Ադրբեջանի գործընկերներն այժմ պետք է ապահովեն, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն այս տրավման ու կորուստը չվերածեն երկարաժամկետ անարդարության»,- եզրափակել է Ուիլյամսոնը։

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել
Ամենադիտված