Հայերեն


«Դու չես նստելու, փտելու ես…». վիճաբանություն՝ դաժան սպանության գործով դատական նիստին

Հասարակություն

1in.am. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի՝ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական քննության նախապատրաստական փուլը:

Ամբաստանյալի աթոռին են 23-ամյա Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, 28-ամյա Արթուր Զաքարյանը: Գործով ևս մեկ անձի ինքնությունը քննությամբ պարզել չի հաջողվել:

Մեղադրանքի համաձայն՝ վերոհիշյալ երիտասարդներն ու գործով չպարզված ևս մեկը՝ վեց հոգով, 2016 թվականի հունիսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում վիճաբանության մեջ են մտել նույն խճուղով իր մայրիկի՝ Էմմա Աբրահամյանի հետ մեքենայով ընթացող տուժողի՝ Եղիշե Խաչատրյանի հետ:

Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ վեց երիտասարդները «խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե. Խաչատրյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի, որովայնի շրջաններում և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար Ե. Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից… Միևնույն ժամանակ, խումբը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի՝ Ե. Խաչատրյանի մայրիկի՝ Էմմա Աբրահամյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով»:

Հինգ ամբաստանյալներին էլ առաջադրված է վերը շարադրված նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 10-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Նախորդ նիստին դատարանը լուծում չէր տվել մեղադրող Վարդգես Սարգսյանին պաշտպաններ Միհրան Պողոսյանի և Վաչագան Քոսյանի կողմից հայտնված բացարկի միջնորդություններին:

Նախագահողը դատական նիստի սկզբում հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա մերժեց միջնորդությունը:

Այնուհետև նախագահողը շատ ցածրաձայն մանրամասն ընթերցեց կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

Դատական նիստի սկզբից մոտ երկու ժամ անց նախագահողը ուշադրություն դարձրեց, որ լրագրող Գագիկ Շամշյանը տեսանկարահանում է նիստը, չնայած՝ նախորդ նիստին, անտեսելով, որ կողմերը չէին առարկում դատական նիստերը տեսանկարահանելու՝ լրագրողների հարցմանը, դատարանը որոշում էր կայացրել տեսանկարահանում թույլատրել միայն նիստերի առաջին տասը րոպեներին:

Նախագահողը նախ Շամշյանից պահանջեց ներկայանալ, ապա պահանջեց դադարեցնել տեսանկարահանումը:

Շամշյանն անհամաձայնություն հայտնեց իրեն «չճանաչած» դատավորին. «Բայց սա բաց դատ ա, մեծ հնչեղություն ունեցող դատ ա… Դատի սկզբից մի ժամ դուք իրավունքներ էիք կարդում, հանրությունը ձեր ընթերցո՞ւմը պիտի լսեր, առաջին տասը րոպեին հանրությանը հետաքրքրող ոչ մի բան չեղավ»:

Նախագահողը հիշեցրեց դատարանի կայացրած որոշումը՝ տեսանկարահանումը միայն տասը րոպեով թույլատրելու մասին, ու պահանջեց, որ Շամշյանը կատարի դատարանի որոշումը, այլապես նրա գործողությունները կդիտարկվեն որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Իսկ դա կարող էր հանգեցնել դատական սանկցիայի կիրառման:

Շամշյանը շարունակեց ընդդիմանալ. «Դո՛ւք պիտի շահագրգիռ լինեք, որ դատը լուսաբանվի, բաց լինի…»:

Նախագահողը նշեց, թե դատական նիստի «բնականոն ընթացքին» խանգարում են տեսանկարահանող սարքերի լուսարձակումներն ու չխկչխկոցը:

Շամշյանն իրեն չկորցրեց. «Չխկչխկը կանջատեմ»,- ասաց նա ու լեփ-լեցուն դահլիճը աշխուժացավ:

Նախագահողը պնդեց, թե դատարանի որոշումը չի քննարկվում, այն վերաբերում է բոլոր լրատվամիջոցներին:

Փաստաբան Միհրան Պողոսյանը միջամտեց ու ասաց, թե ինքը, նպատակ չունենալով խանգարելու նիստի բնականոն ընթացքը, նախորդ նիստին լրատվամիջոցների աշխատանքի վերաբերյալ հարցի լուծումը թողել էր դատարանի հայեցողությանը, ինքն ու իր պաշտպանյալը չէին առարկել տեսանկարահանումների կատարմանը. «Կողմերից որևէ մեկը չի առարկել, որ դատական նիստերի ամբողջ ընթացքը տեսանկարահանվի, բայց դատարանը առանց պատճառաբանության թույլատրեց միայն առաջին տասը րոպեի ընթացքում տեսանկարահանում կատարել… Այդ որոշման տրամաբանությունը չեմ հասկանում… Միգուցե դատարանը վերանայի՞ իր կայացրած որոշումը և թույլատրի դատական նիստերի տեսանկարահանումները՝ առանց ձայնային ու լուսային ազդանշանների… Լրագրողները ճիշտ են՝ դատական նիստերը պիտի լուսաբանվեն, այլապես հանրությունը զրկվում է դատական նիստերի իրադարձությունների մասին տեղյակ լինելու իրավունքից…»:

Լրագրողներին ազատ աշխատելու հնարավորություն տալու օգտին արտահայտվեցին նաև փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Վաչագան Քոսյանը:

Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը հայտարարեց, որ փաստաբանները նախորդ նիստի՛ն պիտի նման ելույթներ ունենային, երբ դատարանը կայացրեց լրագրողների աշխատանքները սահմանափակող որոշում: Իսկ հիմա նրանց խոսելը «դեմագոգիա է»:

Այս «դեմագոգիա» բառը բոլորովին հունից հանեց դահլիճում գտնվող քաղաքացիներին: Նրանցից մեկը տեղից վեր կացավ ու առաջնորդական ձայնով ներկաներին կոչ արեց դուրս գալ դատարանի դահլիճից՝ ի նշան բողոքի: «Առաջնորդի» կոչին տրվեց ներկաների մեծամասնությունը: Դժգոհության արտահայտություններով մարդիկ ոտքի ելան ու շարժվեցին դեպի ելքը: Իսկ նախագահող դատավորուհին, ում ուսերին, հնարավոր է, շատ ծանր կարող է լինել նման ծանր գործի քննության պարտականությունը, որպես ստեղծված իրավիճակի ելք՝ ընդմիջում հայտարարեց ու արագ հեռացավ դահլիճից…

Մի ժամանակ, երբ Արաբկիրի դատարանում քննվում էր Վոլոդյա Ավետիսյանի գործը, ու դահլիճը լեցուն էր լինում դժգոհ մարդկանցով, նախագահողը երբեմն նույնպիսի փախուստի էր դիմում՝ չկարողանալով իրավիճակը պահել դատական նիստին պատշաճ շրջանակներում:

Էլի աղմկոտ գործեր են քննվում ներկայումս, մասնավորապես՝ Մասիվի դատարանում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության, Կենտրոնի դատարանում՝ Նորք-Մարաշի զինված խմբի, Էրեբունու դատարանում՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործերը, որոնց դատական նիստերի ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է, ներկա են լինում ավելի մեծ թվով լրագրողներ, բայց նախագահող դատավորները լրագրողների աշխատանքին վերաբերվում են ամենայն հարգանոք ու այն սահմանափակելու որևէ որոշում չեն կայացնում…

Մինչև դատական նիստի վերսկսվելը դահլիճ եկավ Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, զրուցեց լրագրողների հետ ու հորդորեց, որ դատարանը արդեն որոշում է կայացրել, պետք է հարգել դատարանի որոշումը:

Երբ նախագահողը վերադարձավ դահլիճ, Գագիկ Շամշյանն արդեն գնացել էր, մյուս լրագրողները տեսանկարահանում չկատարեցին, հարցը չբարձրացվեց: Բայց դատարանի դահլիճն արդեն կիսադատարկ էր՝ քաղաքացիները դահլիճ չվերադարձան…

Ամբաստանյալ Յուրի Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Նադիրյանը հայտարարեց, որ տվյալ պահին նպատակահարմար չի համարում նախապես դատարանին ներկայացրած միջնորդության քննարկումը, քանի որ միջնորդության մեջ արծարծված հարցերին անդրադարձել է նախորդ նիստին՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն անելու ժամանակ: Միջնորդությունը վերաբերում է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև նրա խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու հարցերին: Փաստաբանն ասաց, թե խափանման միջոցի հարցին ինքը կանդրադառնա առաջիկա նիստերից մեկի ժամանակ:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա ասաց, թե գործով անցնում է պաշտպանության տակ գտնվող վկա՝ «Արմեն Սարգսյան» պայմանական անունով: Նա մեղադրական ցուցմունքներ է տվել իր պաշտպանյալի վերաբերյալ, սակայն ո՛չ ինքը, ո՛չ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում այդ ցուցմունքներին չեն ծանոթացել՝ վարույթն իրականացնող մարմինը դրանք պահում է առանձին և իրենց չի տրամադրել: Ներկայումս իրենց պաշտպանական տակտիկան ամբողջական կառուցելու համար անհրաժեշտ է, որ մինչև դատաքննությունը սկսվելը ծանոթանան պաշտպանության տակ գտնվող վկայի ցուցմունքներին, մանավանդ, որ դրանք դրված են մեղադրանքի հիմքում: Եթե այդ ցուցմունքները իրենց չտրամադրվեն, կխախտվեն իր պաշտպանյալի՝ արդար դատաքննության իրավունքը, դատաքննության ընթացքում կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքները: Փաստաբանը մատնանշեց վճռաբեկ դատարանի, Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները ու միջնորդեց, որ պաշտպանության տակ գտնվող վկա «Արմեն Սարգսյանի» ցուցմունքները տրամադրվեն իրեն ու իր պաշտպանյալին:

Փաստաբան Միհրան Պողոսյանը միացավ այս միջնորդությանը, ասաց, թե ինքն էլ է միջնորդում, որ պաշտպանության տակ գտնվող վկայի ցուցմունքները տրամադրվեն իրեն ու իր պաշտպանյալին:

Մեղադրողները, տուժողի իրավահաջորդ Փ. Մեյթիխանյանը, տուժողի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը առարկեցին այս միջնորդության դեմ՝ ասելով, թե դատարանը նման միջնորդություններ քննարկելու փուլում չէ, ներկա փուլում կարող էին արվել միջնորդություններ նոր ապացույցներ ներկայացնելու, գործին կցելու վերաբերյալ:

Տուժող Բադալյանը՝ տաքսու վարորդը, ով, ըստ մեղադրանքի՝ տուժել էր, երբ փորձել էր կարգի հրավիրել խուլիգանություն կատարող երիտասարդներին, նորից հայտարարեց. «Ես տուժող չեմ, բերում-կանչում եք, ես աշխատող մարդ եմ, ո՞վ որոշեց, որ տուժող եմ…»:

Փաստաբանները հայտարարեցին, որ պաշտպանության տակ գտնվող վկայի ցուցմունքները, որոնք վարույթն իրականացնող մարմինը գաղտնի է պահել, եթե մեղադրողների համար նոր ապացույց չեն, ապա իրենց համար նոր ապացույց են, և միջնորդությունը կատարված է ճիշտ փուլում:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ առանց այդ ցուցմունքներին ծանոթ լինելու չի կարող կառուցել պաշտպանական լիարժեք մարտավարություն, և դատարանը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել կողմերի համար. «Հակառակ դեպքում ստիպված կլինեմ նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն անել»,- եզրափակեց Լ. Սիմոնյանը:

Նախագահողը որոշեց, որ Լ. Սիմոնյանի միջնորդությունը ոչ ժամանակին է արված, դատարանը դեռ չի որոշել ապացույցների հետազոտման կարգը, դեռ պարզ չէ՝ «փակ վկան երբ է ներկայանալու դատարան»… Միջնորդության լուծումը հետաձգվեց՝ մինչև «պարզ լինի փակ վկայի հարցաքննության օրը…»:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն անմիջապես հայտարարեց, որ հաջորդ նիստին նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու, դա չի անում անմիջապես՝ նիստի «բնականոն ընթացքը չխաթարելու համար»:

Փաստաբան Վաչագան Քոսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ փորձարարություն անելու վերաբերյալ: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալ Խ. Կոսյանի և ամբաստանյալ Ա. Զաքարյանի այլուրեքությունը կարող է հաստատվել փորձարարությամբ, ինչը չի արել նախաքննական մարմինը: Փաստաբանը վկայակոչեց գործի նյութերից որոշակի հանգամանքներ ու ժամային անհամապատասխանություններ, որոնք, ինչպես նաև որոշ վկաների տված «սուտ ցուցմունքները» կարող էին վեր հանվել փորձարարության միջոցով: Քանի որ գործով ապացույցների հետազոտումը դեռ չի սկսվել, փաստաբանի ներկայացրած տվյալների հրապարակումից զերծ կմնանք:

Այս միջնորդության դեմ առարկեցին մեղադրողներն ու տուժող կողմը: Նրանք նշեցին, որ միջնորդությանը դատարանը կարող է անդրադառնալ գործով ապացույցների հետազոտումից հետո, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Ամբաստանյալ Խաչիկ Կոսյանը դժգոհեց. «Մենք էդքան նստե՞նք»: Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանն արձագանքեց. «Դու չես նստելու, փտելու ես»:

Ամբաստանյալ Կոսյանը զայրացավ. «Էդ միայն քեզ թվում ա, դե կտեսնես… Շառով մինչև հիմա ոչ ոք չի նստել…»:

Նախագահողը այս միջնորդությունը ևս գնահատեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն, որը ապացույցների վերլուծություն էր պարունակում: Միջնորդությունը թողնվեց առանց քննության:

Ամբաստանյալ Յուրի Հակոբյանի շահերի պաշտպան Արմեն Նադիրյանը հանդես եկավ հաջորդ միջնորդությամբ: Նա ասաց, թե նախաքննության ընթացքում հարցաքննվել են վկաներ, ովքեր տվել են իր պաշտպանյալին արդարացնող ցուցմունքներ: Նախաքննական մարմինը այս վկաներին չի դատակոչել, ինչով խոչընդոտել է, որ դատարանում քննությունը կատարվի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ: Փաստաբանը նշեց այդ վկաների անունները և միջնորդեց, որ դատարանը նրանց դատակոչի ցուցակի մեջ ավելացնի, հրավիրի դատարան ու հարցաքննի:

Փաստաբանը միջնորդեց նաև «ՂՏելեկոմ» ընկերությունից պահանջել իր պաշտպանյալի հեռախոսով դեպքի օրը կատարված զրոյական ելքային ու մուտքային զանգերի վերծանումները՝ժամային տվյալները և ալեհավաքների տեղակայումները պարզելու համար:

Մեղադրողները և տուժող կողմը առարկեցին միջնորդության դեմ՝ ասելով, որ այն ժամանակին չի կատարված:

Փաստաբան Լ. Սիմոնյանը հայտարարեց. «Եթե արդարության ջատագով եք, կարող եք ոչ թե առարկել, այլ կողմնակից լինել, որ էդ մարդիկ գան, ցուցմունքներ տան: Մեկ անձի ցուցմունքով մարդը մեղադրվում է ծանր հանցագործության համար, իսկ հինգ-վեց հոգի նրա այլուրեքությունը հաստատող ցուցմունքներ են տվել նախաքննության ժամանակ… Միգուցե անմեղ մարդ է՝ 8 ամսից ավելի կալանքի տակ է գտնվում…»:

Դատարանը որոշեց, որ միջնորդության առաջին մասին կանդրադառնա, երբ դատակոչված վկաների հարցաքննությունները ավարտվեն: Իսկ միջնորդության երկրորդ մասը՝ «ՂՏելեկոմից» ամբաստանյալի՝ դեպքի օրվա հեռախոսային զրոյական մուտքային ու ելքային զանգերի վերծանումները պահանջելու վերաբերյալ, բավարարվեց: Սա առաջին «բավարարումն» էր տևական ու աղմկոտ նիստի ընթացքում:

Այս «բավարարման» նոտայի վրա էլ նիստը ավարտվեց տուժողի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանի միջնորդությամբ:

Հաջորդ նիստին, ըստ երևույթին, նորից միջնորդություններ կհնչեն՝ մասնավորապես՝ նախագահողին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն, ինչի մասին հայտարարեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Այնպես որ՝ թե երբ կսկսվի բուն դատաքննությունը, դեռ պարզ չէ: Հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին:

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում
Ամենադիտված