Հայերեն


«Ձայններդ կտրեք ու անընդհատ մի նվնվացեք»

Հասարակություն

Ռոբերտ Մելքոնյանը գրում է․

Ես չեմ հասկանում ամռան շոգ կրակին կոստյումով, ճակատին զնաչոկ կպցրած, պետական կերակրատաշտից օգտվող, հայրենասիրության մասին մշտապես բարբաջող, իրենց Հայրենիքին ու ժողովրդին նվիրյալ ներկայացնողներին, կուսակցությունները գանձագողության հնարավորություն դարձնողներին, այդ նպատակով պաշտոն ստանալու համար կուսակցությունից կուսակցություն խցկվողներին:
Չեմ հասկանում այն ազատամարտիկներին, որոնք ահընդհատ՝ չգիտես ինչու, պատեհ կամ անպատեհ հայտարարում են, որ կռվել են ինձ համար, և փորձում են որոշումներ կայացնել իմ փոխարեն և ինձ համար: Եվ ես կրկին՝ չգիտես ինչու, պետք է նրանց հիշեցնեմ, որ նրանք կռվել են Հայրենիքի համար, կռվել են կամավոր, և Հայրենիքի համար մարտնչելը, կռվելը, պայքարելը, զրկանքներ կրելը, վիրավորվելը նրանց երբեք ու երբեք «նարուշիլովկայի» և այդ մասին անընդհատ հիշեցնելու իրավունք չի վերապահում:
Ես չեմ հասկանում քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք իշխանության հասնելու համար թաքնվում են արտագրած, էկլեկտիկ, հնարած,անհասկանալի ու ոչինչ չասող շաբլոն ինչ-որ գաղափարների հետևում և այդ պայքարի ընթացքում անընդհատ՝ կրկին չգիտեմ ինչու աչքս են կոխում, որ իրենք քաղհալածյալ ու տառապյալ են, և որ այդ ամենն անում են միայն ու միայն ինձ համար, հանուն ինձ: Չգիտես ինչու, որերորդ անգամ ես պետք է արդարանամ կամ երախտիքս հայտնեմ այդ «քաղտառապյալներին» կամ հիշեցնեմ, որ ես ձեզ չեմ խնդրել հանուն ինձ տառապել, որ դուք դա անում եք ձեր, ձեր իշխանական աթոռին սթրվելու, կերակրատաշտից օգտվելու և ձեր շրջապատին, հարազատներին բաժանելու համար: Հիշեցնեմ, որ եթե դուք Մահաթմա Գանդիի նման նվիրյալ, գաղափարական ու քաղաքական գործիչ եք, ապա ձայններդ կտրեք ու անընդհատ մի նվնվացեք ու մեզ պարզամիտի տեղ մի դրեք…
Մի խոսքով, եթե դա ինձ համար եք անում ապա հարցրեք ինձանից, տեսեք ես ուզում եմ այն, թե՞ ոչ…Իսկ եթե անում եք, որովհետև դա ձեր պարտքն է, նվիրումն ու կոչումը ապա երբեք մի շպրտեք իմ երեսին և մի հիշեցրեք ինձ համար քաղհալածյալ ու տառապյալ դառնալու մասին:
Չեմ հասկանում նաև դատապաշտպաններին, իրավապահներին, որոնք օրինապահության քողի տակ վերածվում են քաղաքական գործչի, քաղաքական շահամոլի, պատվեր կատարողի և օրենքը պահպանելու փոխարեն դառնում են պոպուլիստներ, շահարկողներ ու օրինախախտներ…
Չեմ հասկանում լրագրողներին, որոնք անաչառ ու օբյկտիվ լրատվության մասին թմբկահարելով, աջ ու ձախ դառնում են այս կամ այն ուժի, խմբի, անձի նվագարկիչն ու վերածվում քաղաքական, քաղաքացիական, հասարակական ակտիվիստի, պատվեր կատարողի ու շահագրգռյալի…Դառնում ավելի գրգռյալ ու կատաղած, որոշ դեպքերում ավելի անզուսպ ու ցինիկ, քան այդ ուժերի ԲՏՌ-ներն ու ակծիվիստները:
Դե այնպես չի, որ չեմ հասկանում, շատ լավ էլ հասկանում եմ…Բայց նաև այնումաենայնիվ չեմ հասկանում…
Մի խոսքով, չհասկանալու և շտկելու շատ բան կա…Բայց մեզ անող ու թմբկահարողներ չեն պետք, այլ գանդիներ, մայրթերեզաներ, մանդելաներ, մոնթեներ, գաղափարական անշահախնդիր նվիրյալներ և իրական հայրենասերներ, ու ոչ թե այդ մասին բարբաջողներ ու դրանից շահ սպասողներ…
Մի խոսքով չեմ հասկանում. Ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է…Հիմքն է սխալ կառուցվել։

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված