Հայերեն


«Չեմ պատրաստվում նմանների պատիվը բարձրացնել»․ Սամվել Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Կիրակոսյանին ու Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին նշել է, որ տեսնում է նաև Ռուսաստանի գործոնը ներքաղաքական այս գործընթացներում, իրենց ընդդիմություն հռչակած մի շարք ուժեր փորձում են ստանալ Ռուսաստանի աջակցությունը ընտրություններում. «Ռուսաստանի գործոնը ներքին քաղաքականության մեջ ինչ-որ առումով նոր դրսևորումներ է ստացել: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սամվել Բաբայանը, Թևանյանը՝ բոլոր այս գործիչներն այսօր զարմանալիորեն փորձում են Ռուսաստանի աջակցությունը: Այլ խոսքերով՝ Հայաստանի քաղաքական լանդշաֆտում են հայտնվել, այսպես ասած՝ ռուսամետ «չար թռչունները» (angry birds): Սա վիրավորանք է հայ ընտրողին, որը մերժել է իրական ընտրությունը, և որի ձայնը չի ազդում իր երկրի ապագայի վրա: Բայց մյուս կողմից՝ ռուսական այս գործոնը շատ մակերեսային է, լուսանցքային և իրականում չի աշխատելու»:

Ռիչարդ Կիրակոսյանը նաև իր կարծիքն է հայտնել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ ունեցած կապի մասին: «Կարծում եմ՝ Սամվել Բաբայանը թե՛ անձնապես և թե՛ քաղաքականապես վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Իր վերադարձը Մոսկվայի կամավոր արտաքսումից և իր կապը վիճահարույց քաղաքական դաշինքների հետ բարդացնում և միաժամանակ սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանն ու ապագային: Թեև կարծում եմ՝ դա ակնհայտ է ինչպես շարքային ընտրողի, այնպես էլ մեր ընթերցողների համար: Մարդիկ շատ լավ գիտեն և հասկանում են այս ամենը»,- նշել է քաղաքագետը։

Սամվել Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Ռիչարդ Կիրակոսյանին չի ճանաչում, և լավ կլիներ, որ եթե դիմացինն էլ իրեն չի ճանաչում՝ կարծիք չհայտներ։ «Եթե մարդը մարդուն կյանքում չի տեսել, մի բառ չի փոխանակել նրա հետ և նման արտահայտություն է անում, ես նրան ասելիք չունեմ։ Նա քաղաքագետ է, թե այլ բան, ես չգիտեմ։ Ես եթե կյանքում հինգ րոպե չեմ խոսել դիմացինի հետ, ինձ թույլ չեմ տա նրա մասին կարծիք հայտնել, իսկ թե դիմացինը նման բան է անում, ուրեն բուժման կարիք ունի»,- ասաց Բաբայանը՝ հավելելով. «Պարոն Բաբայանը միակ մարդն է, որ ոչ ռուս է, ոչ ջհուդ, ոչ էլ այլ բան։ Ես հայ եմ և կարող եմ պաշտպանել միայն Հայաստանի շահը, ուրիշ ոչ մի երկրի։ Եթե ռիչարդները պետք է Ամերիկայից գան, որ անգամ հայերեն խոսել չգիտեն ու Բաբայանի մասին կարծիք հայտնեն, ուրեմն Աստված իրենց հետ»։

Սամվել Բաբայանից հետաքրքրվեցիքն նաև՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Նրկոլ Փաշինյանից, թե՞ ոչ։ Հիեցնենք, որ նախօրեին Սամվել Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ քաղաքական ուժերն արդեն տոկոս են պայմանավորվել իշխանությունների հետ: «Եթե պարոնայք Սամվել Բաբայանը և Սեյրան Օհանյանը նկատի են ունեցել «Ելք» դաշինքը, կարծում եմ՝ միակ բանը, որ կարող եմ նրանց առաջարկել՝ ներողություն խնդրելն է»,-արձագանքել էր Փաշինյանը՝ հավելելով. «Ես ցանկացած նման հայտարարության հեղինակին պատրաստ եմ հրավիրել ուղիղ եթերում դեմ առ դեմ նստել և այդպիսի հայտարարություն անել: Ես համոզված եմ, որ Սեյրան Օհանյանը չի կարող իմ դիմաց նստել և նման հայտարարություն անել»:

Սամվել Բաբայանից հարցրեցինք՝ պատրաստվում է ներողութուն խնդրել և ուղիղ եթերում բանավիճել Փաշինյանի հետ։ «Չեմ պատրաստվում իրենց պատիվը բարձրացնել։ Այսքանը կարող եմ ասել»,- եզրափակեց Սամվել Բաբայանը։

«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված