Հայերեն


Ինչ պատիժ կտան Լիսկայի մտերիմներին․ միջադեպի հետքերով

Հասարակություն

Armlur-ը գրում է․

2015 թվականին Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հասավ իր հանգուցալուծմանը: Հիշեցնենք, որ 2015 մայիսի 2-ին մարզպետի մտերիմները ծեծի էին ենթարկել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին: Ի սկզբանե Զաքարյանների հարազատները կատարվածում մեղադրում էին մարզպետի որդուն, ինչի հետեւանքով Տիգրան Խաչատրյանը ազատազրկվեց, սակայն ավելի ուշ նրան ազատ արձակեցին, քրեական հետապնդումն էլ դադարեցրին: 2015 թվականին նշյալ ծեծի գործով նախաքննությունը ավարտվեց եւ նոյեմբերի 11-ին ուղարկվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի առաջ կանգնեցին Սուրիկ Խաչատրյանի մտերիմները` Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, վերջինիս եղբայր Սեյրան Խաչատրյանը, նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Մայիս Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործով մեղադրող դատախազը պահանջել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը ամբաստանյալներ Շահում Դավթյանին, մարզպետի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին` Աղլարին, նրա որդուն` Էյներ Խաչատրյանին ազատազրկման դատապարտեն 1,5 տարով, Մայիս Խաչատրյանին եւ Դերենիկ Հակոբյանին՝ 2,5 տարով, իսկ, ահա, Յուրի Մանուչարյանին` 5,5 տարով: Տեղեկացնենք, որ այս գործով դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 29-ին: Դատելով ստեղծված իրավիճակից՝ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց գործի կուժն ու կուլան կոտրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակից Յուրի Մանուչարյանի գլխին, քանի որ, ինչպես նկատում ենք, մեղադրող դատախազը մարզպետի ազգականների համար բավականին մեղմ պատիժ է ուզում, իսկ Մանուչարյանի համար` առավելագույն: Նշենք, որ այս գործով դատական նիստերն արդեն 9 ամիս է, ինչ ընթանում են, սակայն գործով տուժող Մուշեղ Զաքարյանն այդպես էլ չի ներկայացել դատական նիստերին: Գրել էինք, որ դատարանը ծանուցագիր էր ուղարկել Զաքարյանների տուն, սակայն նրանք հայտնել էին, որ Մուշեղը երկրում չէ եւ չի կարող ներկայանալ դատական նիստերին: Իսկ, ահա, Հարություն Զաքարյանը, որը միջադեպի արդյունքում վնասել էր աչքը, չնայած բազմաթիվ վիրահատություններին, այդպես էլ չկարողացավ վերականգնել աչքի տեսողությունը: Եւ հիմա ում ինչ պատիժ էլ տան, անհամարժեք է լինելու տուժողի ստացած վնասվածքին:

 

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված