Հայերեն


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք բացառում ենք ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը․ Արմեն Փամբուխչյան

Blog

Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի երևանցիներ, ուզում ենք անդրադառնալ վերջին օրերին համացանցում որոշ ուժերի կողմից տարածվող 2 թեզի
 
1. «ՔՊ նախընտրական շտաբում եղել են ցուցակներ»։
 
Այո, եղել են։ Դրանք ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրողների ցուցակներն են, որոնք տպված են police. am կայքից ( հղումը՝ https://shorturl.at/txNOY ) և հասանելի են բոլորին։ Այդ ցուցակները հրապարակվում են հենց նրա համար, որ ընտրողները և քաղաքական ուժերը ստուգեն ու ուսումնասիրեն դրանք, ինչը և անում են մեր ենթաշթաբները։ Ու երբ ընտրություններից 7 օր առաջ հրապարակվեն ընտրողների վերջնական ցուցակները, դրանք ևս ստուգվելու և ուսումնասիրվելու են մեր թիմի կողմից։
 
2. «Մանկապարտեզներից մարդ են բերել հանրահավաքին»։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք բացառում ենք ստիպողաբար, նյութապես շահագրգռելով կամ այլ ապօրինի եղանակով մեր հավաքներին մարդկանց մասնակցությունն ապահովելը։ Մենք դա համարել և համարում ենք արատավոր երևույթ քաղաքական պրոցեսներում, և եթե կամայական մեկը կամայական քաղաքական ուժի՝ այդ թվում մեր, հավաքին մարդկանց մասնակցություն ապահովելու համար կդիմի նման քայլերի, ապա թող պատրաստ լինի կրել դրա բոլոր քրեաիրավական հետևանքները։ ՈՒ մեր շտաբը հենց շահագրգիռ է լինելու որպեսզի այդ քրեաիրավական պատասխանատվությունը վրա հասնի։ Եթե հանդիպեք նման դեպքի անկախ նրանից թե ում կողմից է և ում օգտին հորդորում ենք դիմել իրավապահ մարմիններին, եթե ունեք կաշկանդվածություն, կարող եք դիմել մեր նախընտրական շտաբ և մենք ինքներս կդիմենք իրավապահներին։ Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե կարող է մեզ նման պիտակ կպցնել։
 
Բայց սրան զուգահեռ, ուզում ենք նաև նշել, որ միայն վերջին տարում մենք հիմնանորոգել ենք 24 մանկապարտեզ, խոստացել ենք հիմնանորոգել Երևանի առանց բացառության բոլոր մանկապարտեզները։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսել ենք այն մասին, որ պատրաստվում ենք շոշափելիորեն բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը ու այս ամենի մասին մոռանալ ևս չի կարելի։
Այնուամենայնիվ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ ցանկացած ապօրինի գործողության մասին մեզ հայտնի դարձած տեղեկատվությունը մենք անմիջապես փոխանցելու ենք իրավապահ մարմիններին, ինչը հորդորում ենք անել նաև մյուս քաղաքական ուժերին:
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյան

 

 

 

Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու
Ամենադիտված