Հայերեն


Առաջարկվում է արմատապես ձևափոխել համատիրությունների ինստիտուտը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համատիրություններից դժգոհությունները երբեք չեն նվազում. դրանց պատճառների մասին կան տարբեր մոտեցումներ: Իսկ կա՞ն հնարավորություններ՝ փոխել վիճակը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ քաղաքային իշխանությունների և բնակիչների շփումն ավելի օպերատիվ և արդյունավետ կդարձնեն կառավարչական հիմնարկները:

«Ցանկանում ենք, որ համատիրությունները ձևափոխվեն, վերանվանվեն կառավարչական հիմնարկների, ունենան շահույթ հետապնդելու հնարավորություն, ավելի մեծանան նրանց գործառույթները, օպերատիվ ու արագ արձագանքեն բակերի ու շենքերի բնակիչների խնդիրներին: Ընդ որում, կառավարչական ամեն հիմնարկ չպետք է տնօրինի 1500-ից ավելի բնակարան: Հիմնարկները պետք է սկսեն նոր գումարներ փնտրել: Շատ կարևոր է համատիրությունների տարածքում և բազմաբնակարան շենքերում զետեղված կոմերցիոն տարածքների հետ առանձին ֆինանսական հարաբերությունների ստեղծումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը:

Ընդգծում է՝ կարևոր է Երևանի համաչափ զարգացումը: «Կենտրոնում բակեր ունենք, որ մեկ տասնյակի հասնող գործող բիզնեսներ կան, ասենք, շենքերի առաջին հարկերում, իսկ օրինակ՝ Շենգավիթում, հնարավոր է, չորս բակում շրջես, և մեկ կոմերցիոն տարածք չլինի, որ կարողանաս գումար գանձել: Այս դեպքում մայրաքաղաքում կոմերցիոն տարածքներից հավաքագրված գումարից համաչափության սկզբունքով որոշակի գումար կտրամադրվի վարչական մյուս շրջանների խնդիրների լուծմանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ կառավարչական հիմնարկի դեպքում պարտադիր վճարները պետք է մի քիչ ավելանան, ինչը կարող է, օրինակ՝ թույլ տալ մեծ բակերում ունենալ մաքրությունն ապահովող աշխատակիցներ, որոնք կստանան կանաչապատման լիցենզիա և ազատ ժամերին կկարողանան, ասենք, կարգի բերել կանաչ տարածքները: «Ցանկանում ենք, որ լինի քաղաքապետարան, վարչական շրջաններ, թաղային համայնքներ: Ունենք մեծ ու ձևավորված թաղային համայնքներ՝ Սարի թաղ, Արեշ, Կոնդ և այլն: Կյանքի ենք կոչելու թաղային համայնքի գաղափարը: Մեր առաջարկած կոնցեպտում կառավարչական հիմնարկները պետք է շատ սերտ համագործակցեն թաղային համայնքների և դրանց ղեկավարների հետ»,-եզրափակում է Վիկտոր Մնացականյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելու
Ամենադիտված