Հայերեն


Նար-Դոսում կնոջ սիրեկանի կողմից դաժանաբար սպանված տաքսիստի վերջին խոսքը

Հասարակություն

1in.am. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Վահրամ Վ.-ի գործի դատական քննությունը:

Վահրամ Վ.-ն մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 1-ին, ժամը 14-ի սահմաններում Երևանի Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում Վահրամ Վ.-ն անձնական լարված հարաբերությունների պատճառով իջել է իր վարած «Նիվայից», մոտեցել է «Ֆորդ» մանիշի տաքսու ղեկին նստած Արսեն Խ.-ին: Բաց պատուհանից նա փայտե մահակով՝ «բիտայով» հարվածներ է հասցրել Արսենին, ապա դանակով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ սրտի շրջանին՝ պատճառելով սրտի, սրտապարկի վնասում:

Այնուհետև Վահրամը հեռացել է դեպքի վայրից:

Արսեն Խ.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ստացած վնասվածքներից մահացել է:

Վահրամը Արսենին ճանաչել է 2011 թվականից: Արսենը տաքսի-ծառայություն էր բացել, և Վահրամը այդ ծառայությունում աշխատել է որպես վարորդ: Տաքսի-ծառայությունում որպես հեռախոսավարուհի աշխատել է Արսենի կինը՝ Ալլան (անունը փոխված է):

Ալլան ու Արսենը ամուսնացել էին 2008 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում երեք անչափահաս երեխաներ ունեին՝ 7, 6 և 5 տարեկան:

Ամուսին ու երեք անչափահաս երեխաներ ունենալը Ալլային չի խանգարել ինտիմ հարաբերությունների մեջ մտնել որպես վարորդ իրենց տաքսի-ծառայությունում աշխատանքի ընդունված Վահրամ Վ.-ի հետ:

Վահրամը երկար չի աշխատել տաքսի-ծառայությունում: Նա ազատվել է աշխատանքից:

Վահրամը, իր հերթին, քաղաքացիական ամուսնության մեջ է մեկ այլ կնոջ՝ Լյուսյայի հետ (անունը փոխված է), նրանց խնամքին մեկ անչափահաս երեխա կա` 2014 թվականի ապրիլին ծնված: Վահրամը չի հասցրել իր երեխայի հայրությունը ճանաչել…

Արսեն Խ.-ն իմացել է կնոջ՝ Ալլայի, ու Վահրամի կապի մասին: Նա սկսել է հետապնդել Վահրամին՝ միաժամանակ կնոջից փաստացի ամուսնալուծվելով, բայց նրան պահելով իր կողքին:

Արսենի կինը՝ Ալլան, Վահրամի հետ նույնիսկ մեկնել է Մեղրի՝ ժամանակ անցկացնելու: Հետագայում ամուսինն իմացել է այդ մասին: Դրանից հետո Ալլան հաղորդում է տվել Մեղրիի ոստիկանությունում, իբր՝ Վահրամ Վ.-ն առևանգել էր իրեն, հասցրել Մեղրի ու այնտեղ բռնաբարել էր:

Այդ հաղորդումը ստուգվել ու չի հաստատվել:

Այնուհետև Ալլան մի անգամ էլ՝ արդեն Երևանում է հաղորդում ներկայացրել, թե Վահրամ Վ.-ն դանակահարել է իրեն: Քննությամբ պարզվել է, որ Վահրամը մատնանշված օրն ընկերոջ հետ գտնվել է բոլորովին այլ վայրերում, Ալլային չի հանդիպել, Ալլան ինքն էր իրեն դանակահարել, իսկ Վահրամի դեմ սուտ մեղադրական հաղորդում էր տվել, չի բացառվում՝ ամուսնու պահանջով: Սուտ մատնություն կատարելու համար Ալլան դատվել է:

2015 թվականի օգոստոսի 31-ին Արսեն Խ.-ն իր տաքսի-ծառայության գրասենյակում հանդիպել և դաժան ծեծի է ենթարկել Վահրամին: Երբ վերջինս եղել է անգիտակից վիճակում, Արսենը միզել է նրա վրա, ծեծն ու մնացած գործողությունները տեսանկարահանել է, ապա ունեցած նյութերով սկսել է վարկաբեկել Վահրամ Վ.-ին, հայտարարել է, թե «փչացրել է» նրան:

Ծեծված Վահրամին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երկու օր բուժվել է, բայց Արսենի դեմ բողոք չի ներկայացրել, Արսենը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Այս ամենի հետևանքով ծայրահեղ լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արսեն Խ.-ի հետ, Վահրամը մտածել է, որ Արսենը շարունակում է հետապնդել իրեն:

Դեպքի օրը Վահրամն իր վարած մեքենան՝ սև գույնի «Նիվան», որը օրավարձով վերցրել ու որպես տաքսի էր վարում, տարել է ընկերոջ մոտ՝ նորոգելու: Փողոցում նկատել է իրեն հետևող Արսեն Խ.-ին: Վերջինս փորձել է հեռանալ, բայց Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատման մասում Վահրամը մեքենայով փակել է Արսենի մեքենայի ճանապարհը, իր մեքենայի մեջ գտնվող «բիտան» վերցրել, իջել ու մոտեցել է Արսենի մեքենային: Վերջինս չի հասցրել դուրս գալ մեքենայից, նստած է եղել վարորդի տեղում, պատուհանը բաց է եղել: Նա փորձել է փակել պատուհանը, պաշտպանվել, բայց չի հասցրել:

Վահրամը նախ «բիտայով» է հարվածներ հասցրել Արսենին, ապա դանակի երկու հարված է հասցրել նրա սրտի շրջանում…

Դեպքի վայրում գտնվել է Վահրամի ընկերը, ով չի խանգարել Վահրամին…

Դեպքից հետո Վահրամը հանդիպել է փաստական կնոջը, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել է կատարածը…

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Ներկայացել էր վկա Սամվել Ռ.-ն, ով դեպքին ականատես էր եղել ու դանակահարված տուժողին իր մեքենայով անմիջապես հասցրել էր «Արամյան» բժշկական կենտրոն:

Վկան ամբաստանյալին չճանաչեց, ասաց, որ չի ճանաչում նաև տուժողի իրավահաջորդ Արմենակ Խ.-ին:

Վկան նշեց, որ դեպքի օրը ինքը քրոջ «Նիսան Մարչ» մեքենայով կանգնած էր Նար-Դոսի ու Վարդանանց փողոցների հատույթում՝ կարմիր լույսի տակ:

Հանկարծ մի սև «Նիվա» ազդանշան տալով ու խախտումներ անելով, այնպես որ՝ այդ պահին բոլորի ուշադրությունը սևեռվել էր այդ մեքենայի վրա, ձախ կողմից վազանցել է վկայի մեքենային ու կանգնել է նրա մեքենայի առաջ կանգնած բաց գույնի, «Ֆորդ» մակնիշի տաքսի մեքենայի առաջ՝ փակելով նրա ճանապարհը:

«Նիվայի» վարորդի տեղից իջել է չսափրված մի տղա, ում ձեռքին «դուբինկա» էր կամ փայտ: Նա մոտեցել է տաքսուն, հարվածել է տաքսու վարորդին: Վերջինս փորձել է պաշտպանվել, չնայած շոգ էր, նա փորձել է փակել պատուհանը… Մի պահ նրան հարվածողը պատուհանից կիսով չափ դեպի մեքենայի ներսն է մտել… Հետո նա «հանգիստ քայլերով» հեռացել է:

Անմիջապես բացվել է տաքսու ՝վարորդի կողմի դուռը, վարորդը «քիթ-բերանի վրա» գետնին է ընկել:

Ըստ վկայի՝ դեպքի վայրում 20-30 մարդ էր հավաքված, բայց երբ ինքը, նկատելով, որ տաքսու վարորդը արյունոտ վերք ունի, խնդրել է՝ օգնեն, այդ հաղթանդամ տղամարդուն կանգնած մեքենաներից մեկի մեջ դնեն ու տանեն հիվանդանոց, բոլորը հեռացել են. «20 վայրկյան հետո կողքիս մարդ չկար… Ընկածը ջանով տղա էր, ես չէի կարող նրան մենակ տեղափոխել իմ մեքենան, դրա համար նրան խնդրեցի՝ եթե ուժ կգտնես մեջդ, ինձ օգնի, որ կարողանամ քեզ իմ մեքենան դնել ու հիվանդանոց հասցնել: Էդ տղեն ուժ գտավ, ինձ օգնեց՝ ինչքան կարողացավ: Ես նրան ուղղակի գցեցի իմ մեքենայի հետևի նստատեղին… Հետո իմ մեքենան խախտումներով քշել եմ ու, իմ կարծիքով, երկուսուկես րոպեում հասել եմ «Արամյան» բժշկական կենտրոն: Էնտեղ նրան իջացրի պատգարակի վրա, տարան ներս… Մոտ մեկ ժամ անց զանգեցի բժշկական կենտրոն, ասին՝ էդ տղեն մահացել է… Երբ տանում էի հիվանդանոց, նրան հարցրի՝ քեզ խփողին ճանաչո՞ւմ ես: Ասաց՝ չէ: Ու անընդհատ կրկնում էր. «Վա՜խ, էրեխես, վա՜խ, էրեխես»:

Վկան, պատասխանելով կողմերի հարցերին, հիշեց, որ դեպքի վայրում «Նիվայից» երկու կամ երեք հոգի էին իջել: Նա նորից պնդեց, թե դանակ չի տեսել տաքսու վարորդին հարվածողի ձեռքին: Բայց որ տաքսու վարորդը դանակահարված է՝ հասկացել է նրա վնասվածքի բնույթից ու հոսող արյունից. «Իմ մեքենայի հետևի սիդելնու վրա մոտ հինգ լիտր արյուն էր լցվել՝ մինչև էդ տղուն հասցրի հիվանդանոց… Բացի դրանից՝ էդ տղեն էլ ասավ, որ իրեն դանակով են խփել՝ սրտին են խփել… Ես հասկացա, որ վայրկյան չունեմ, պիտի շուտ հասցնեմ հիվանդանոց: Բայց էդ տղեն ընթացքի ժամանակ ուզում էր դուրս նետվի իմ մեքենայից, ես մի ձեռքով ղեկն էի պահում, մյուս ձեռքով՝ նրան, նա մտածում էր երևի՝ եթե դուրս գցի իրեն՝ կփրկվի: Մի պահ էլ ասավ՝ աչքերիս առաջը սևացել ա, բան չեմ տեսնում… Ասի՝ մի 30 վայրկյան էլ համբերի, հիվանդանոց հասցնեմ, սաղ կմնաս… Ասում էր՝ ես մեռնելու եմ, հաստատ մեռնելու եմ… Որտեղի՞ց գիտեր՝ ի՞նչ իմանամ… Տարա հիվանդանոց, բայց նա մեռավ… Իրա ճակատագիրն էր երևի՝ պիտի գնար… Ասում էր՝ վա՜խ, էրեխես, վա՜խ էրեխես…»:

Դատարանը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա նշել էր, թե տաքսու առաջը կտրած սև «Նիվայից» երկու հոգի էին իջել՝ 25-27 տարեկան տղաներ, երկուսի ձեռքին էլ փայտեր կային, երկուսն էլ մոտեցել ու հարվածել էին տաքսու վարորդին… Վերջինս փորձել էր պաշտպանվել… Իսկ երբ հարվածողները հեռանում էին, ինքը նրանցից մեկի ձեռքին տեսել է արյունոտ դանակ…

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց՝ եթե այն ժամանակ ասել է, թե դանակ է տեսել հեռացողի ձեռքին, ուրեմն տեսել է: Այդ տղան իր մեջ տպավորվել է չսափրված կերպարանքով…

Գործով ևս երկու վկաներ կան, մեկը հենց տուժողի կինն ու ամբաստանյալի նախկին սիրուհի Ալլան է, ով դատարան չի ներկայանում: Նրա՝ ծանուցված լինելու մասին դատարանը հավաստագիր չէր ստացել: Ալլայի հայրական տան հասցեն, որտեղ ներկայումս նա բնակվում է, դատարանը նույնիսկ ճշտել էր ընտրողների ցուցակով…

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդեց վկա Ալլային բերման ենթարկելու որոշում կայացնել, քանի որ նա նախաքննության ընթացքում էլ նույն վարքագիծն էր դրսևորում՝ խուսափում էր քննությունից: Բայց դատարանը որոշեց մեկ անգամ ևս ծանուցել երկու վկաներին, հավաստագիր ունենալու դեպքում, եթե նրանք դատարան չներկայանան, կայացնել բերման ենթարկելու որոշում:

Արդյունավետ դատական քննություն անցկացնելու նպատակով, լսելով կողմերի կարծիքները, դատարանը փոխեց ապացույցների հետազոտման կարգը, հետազոտեց գործում առկա փաստաթղթերը, փորձաքննությունների եզրակացություններն ու իրեղեն ապացույցները:

Քրեական գործը բաղկացած է 3 հատորից:

Վահրամ Վ.-ն ինքնակամ ոստիկանության Մարաշի բաժանմունք էր ներկայացել դեպքից մեկուկես ժամ հետո՝ ժամը 15-ն անց 30-ին: Նա խոստովանել էր կատարածը և ներկայացրել էր հանցագործության գործիք դանակը՝ արծաթագույն, 21,5 սմ ընդհանուր և 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի, գաղտնի փականով:

Դանակը, ինչպես նաև մյուս գործիքը՝ «բիտան», ճանաչվել էին իրեղեն ապացույց, կցված էին քրեական գործին: Դրանք դատարանում զննվեցին:

Քրեական գործում առկա էր այս ողբերգության բուն պատճառի՝ տուժող Արսեն Խ.-ի կնոջ՝ Ալլա Ա.-ի վերաբերյալ դատավճիռը՝ կայացված Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին:

25-ամյա Ալլան մեղադրվել է մի քանի դրվագով սուտ մատնություն կատարելու համար: Ըստ այդ դատական ակտի՝ 3 անչափահաս երեխաների մայր Ալլան նույնիսկ 7 օր կալանքի տակ էր եղել՝ 2015 թվականի հունիսի 2-ից մինչև հունիսի 9-ը: Այնուհետև նա գրավով ազատ էր արձակվել:

Ըստ դատական ակտի՝ Ալլա Ա.-ի ամուսնու ընտանիքին պատկանել է տաքսի ծառայություն, որի մեքենաների վարորդների կողմից թույլ տրված վարչական իրավախախտումների հետ կապված՝ Ալլան հաճախ գնացել է ճանապարհային ոստիկանություն և ստացել է անհրաժեշտ տեղեկատվություն: Նա ծանոթացել է ոստիկանության մի աշխատակցուհու հետ: 2014 թվականի ընթացքում Ալլան իր և ամուսնու՝ այս գործով տուժող Արսենի ծանոթներին ասել է, թե ընկերուհին աշխատում է ճանապարհային ոստիկանությունում, ինքը նրա միջոցով կարող է տուգանքները վճարել… կես գնով: Այդ պատրվակով Ալլա Ա.-ն ինչպես անձամբ, այնպես էլ ամուսնու միջոցով ծանոթ վարորդներից վերցրել է գումարներ՝ ընդհանուրը՝ մոտ 1 միլիոն դրամի չափով, և խարդախությամբ հափշտակել է այդ գումարները:

2014 թվականի հոկտեմբերի 8-ին Ալլան ոստիկանությունում ակնհայտ սուտ հաղորդում է տվել, իբր՝ ծանոթ վարորդներից վերցրած 1 միլիոն դրամը հանձնել է ճանապարհային ոստիկանության ծանոթ աշխատակցուհուն՝ Լ. Կ.-ին, ու վերջինս, տուգանքները չվճարելով, հափշտակել է այդ գումարը:

Քննությամբ պարզվել է, որ Ալլան սուտ մատնություն է կատարել, գումարները իրականում հափշտակել է ինքը…

Բացի այդ, Ալլան 2015 թվականի մարտի 13-ին, ժամը 16-ի սահմաններում, գտնվելով ամուսնու՝ Արսեն Խ.-ի մեքենայի մեջ, հերթական անգամ վիճաբանել է նրա հետ՝ այս գործով ամբաստանյալ Վահրամ Վ.-ի հետ ունեցած ինտիմ կապի պատճառով: Վիճաբանության ընթացքում, ըստ դատական ակտի, Ալլան մեքենայի մեջ, իր հետ վերցրած դանակով հարված է հասցրել իր իսկ կրծքավանդակի շրջանին, ստացել է ծանր վնասվածք: Նա դուրս է եկել ամուսնու մեքենայից: Պատահական մի մեքենա, նրան վնասվցս է եկել ամուսնու մեքենայից: Պատահական մի մեքենա, նրան վնասվցած տեսնելով, հասցրել է հիվանհասցրել իր իսկ կրծքավանդակի շրջանած տեսնելով, հասցրել է հիվանդանոց: Այնտեղ գնացած ոստիկանության աշխատողին Ալլան, ցանկանալով վրեժ լուծել նախկին սիրեկան Վահրամ Վ.-ից, ասել է, թե իրեն դանակով հարվածել է Վահրամ Վ.-ն: Վերջինիս կալանքի տակ են առել, երկու օր պահել են, բայց պարզվել է, որ նա Ալլայի դանակահարման ժամանակահատվածում այլուրեքություն ունի, նա չի դանակահարել: Ալլան ստիպված է եղել խոստովանել, որ ինքն է դանակով վնասել իրեն ու Վահրամ Վ.-ին ակնհայտ սուտ մեղադրել է՝ վրեժ լուծելու նպատակով…

Ալլա Ա.-ի արարքների հանրային վտանգավորությունը նկատի ունենալով՝ ընդհանուր իրավասության դատարանը, նշելով հանդերձ, որ նրա խնամքին երեք անչափահաս երեխաներ կան, նրան մեղավոր է ճանաչել երկու դրվագով սուտ մատնություն կատարելու համար և վերջին հաշվով դատապարտել է 1տարի 5 ամիս 23 օր իրական ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Ալլա Ա.-ի շահերի հանրային պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, նրան իրական ազատազրկման չդատապարտել, բայց վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը, 2015 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ դատավճիռը թողել է անփոփոխ:

Կրե՞լ, թե՞ չի կրել Ալլան դատավճռով սահմանված պատիժը, տվյալ դեպքում՝ Վահրամ Վ.-ի գործի քննության շրջանակներում, էական չէ: Բայց էական է, որ վերաքննիչ դատարանի որոշումից կես տարի հետո՝ 2016 թվականի հունիսի 1-ին օրը ցերեկով, բանուկ փողոցի մեջտեղում Ալլայի նախկին սիրեկան Վահրամ Վ.-ն դանակահարել ու սպանել է նրա փաստացի ամուսնուն՝ Արսեն Խ.-ին՝ իր արարքը բացատրելով հետապնդումներից ազատվելու ցանկությամբ… Իրոք որ՝ «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու…»:

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը, եթե նրանք ներկայանան: Ամբաստանյալը կհարցաքննվի դատաքննության ավարտական փուլում:

Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս են
Ամենադիտված