Հայերեն


Նորատուսում իրավիճակը լարված է

Հասարակություն

ARMTIMES.com -ում կարդում ենք․

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի հունվարի 7-ին տեղի ունեցած սպանությունից հետո Նորատուս գյուղում ստեղծված լարվածությունը հասել է գագաթնակետին. այս պահին շուրջ 1000 նորատուսցիներ գյուղապետի տան մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով նրա հրաժարականը:

Հիշեցնենք, որ Հայկ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվում է 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին է: Հարությունյանների ընտանիքը, ինչպես տեղեկացրել ենք, այս սպանությունից հետո լքել էր գյուղը՝ վենդետայի վտանգից խուսափելու նպատակով: Գյուղապետ Մուրադ Հարությունյանն էլ աշխատանքի չէր գնում: Նրա համարն անհասանելի էր, գյուղապետարանի քաղաքային հեռախոսահամարները չէին գործում:

Գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանը հունվարի 26-ին մեզ հետ զրույցում ասել էր, որ Մուրադ Հարությունյանը հունվարի 9-ից մինչեւ փետրվարի առաջին տասնօրյակը արձակուրդում է, նրան փոխարինում է ինքը:

Եվ ահա, պարզվում է, որ գյուղապետը փետրվարի առաջին տասնօրյակում աշխատանքի չի վերադարձել, ինչից դժգոհ են նաեւ նորատուսցիները: Վերջիններս պնդում են, որ գյուղապետի բացակայությունն ազդում է իրենց առօրյայի ու գյուղի մթնոլորտի վրա: Նորատուս համայնքի ավագանու անդամ Նարեկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղապետի տան մոտ հավաքված նորատուսցիների պահանջը մեկն է՝ հրաժարական:

«Սպանությունից հետո գյուղապետն աշխատանքի չի գալիս: Արդեն երկրորդ ամիսն է՝ գյուղացիները տարատեակ դիմումներ են գրում նրան, պատասխան չի տալիս: Երբ հարցնում ենք, թե որն է պատճառը, ասում են՝ արձակուրդում է, տեղում չի, դիմում չի ընդունվում: Տեղակալը փոխարինում է նրան, ավագանու մի նիստ է անցկացրել, բայց ասում է՝ մոտս կնիք չկա»,- ասաց Գրիգորյանը:

Վերջինս փորձել է գյուղապետարանից պարզել արձակուրդի պատճառը, ստանալ արձակուրդի վերաբերյալ դիմումի կրկնօրինակը, սակայն ապարդյուն: Գյուղապետարանի աշխատակիցները դիմումի տրամադրումը ձգձգել են:

Ավագանու անդամից տեղեկացանք նաեւ, որ գյուղապետի տանը մարդիկ կան, ոստիկաններն այս պահին բանակցություններ են վարում գյուղացիների պահանջի հարցով:

Մեր հարցին, թե արդյո՞ք Նորատուսում վախի մթնոլորտ կա, հնարավո՞ր է գյուղապետը վախենում է վենդետայի վտանգից՝ Գրիգորյանը պատասխանեց.

«Վախի մթնոլորտը կա միայն ժողովրդի հանեպ, ժողովրդի առաջ պատասխան տալու հանդեպ: 3 ամիս չեն գալիս աշխատանքի, ապօրինի զենք են պահում, որի հետեւանքով  սպանություն եղավ, համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որ լուծում չեն ստանում: Այս ամենի համար են վախենում ժողովրդից»:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին սպանվել է հունվարի 7‐ին, Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում: Նրա սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մեր թղթակցին ասել էր, որ իր պաշտպանյալին կալանավորելուց հետո միջնորդել է քննիչին, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ չտեղափոխեն: Բանն այն է, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Նորատուսցի Ալիկը կալանավորվել է 2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործի շրջանակներում եւ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ‐ում:

 

Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված