Հայերեն


Որքա՞ն աշխատավարձ են ստանում մարզերում աշխատողները

Տնտեսություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի 

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ 2023 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետությում միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 268,000 դրամ։ 2018 թվականից բնակչության աշխատավարձային եկամուտները աճել են 35.4 տոկոսով։

257.jpg (36 KB)

Գաղտնիք չէ, որ Հայաստանում աշխատավարձը հատկապես բարձր է մայրաքաղաքում։ Փորձենք պարզել, թե ինչքանով է հանրապետության միջինը նկարագրում մարզային իրավիճակը։

Մեր երկրում 2021 թվականի տվյալներով գրեթե բոլոր մարզերում աշխատավարձային եկամուտը ցածր է միջինից։ Միակ մարզը, որտեղ այս ցուցանիշը զգալի բարձր է ոչ միայն հանրապետության, այլև մայրաքաղաքի միջինից (224 815 դրամ), Սյունիքի մարզն է, որտեղ մասնավոր հատվածում միջին ամսական աշխատավարձը կազմում է 388 656 դրամ։ Սյունիքում տնտեսության ավելի քան 80 տոկոսը հիմնված է հանքարդյունաբերության վրա, իսկ խոշորագույն գործատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, հետևաբար այս ցուցանիշը կարելի է մեկնաբանել ԶՊՄԿ-ում առաջարկվող բարձր աշխատավարձերով։

Որոշակի առումով բարվոք վիճակ է նաև Արարատի մարզում, որտեղ աշխատավարձային եկամուտների ցուցանիշը ցածր է հանրապետականից 11․6 տոկոսով։ Իսկ ամենացածր միջին աշխատավարձը Շիրակի մարզում է՝ 123066 դրամ։

259.jpg (50 KB) 

Դիտարկենք իրավիճակն հայաստանյան աշխատաշուկայում ըստ առանձին մարզերի։

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզում 2021 թվականի տվյալներով զբաղվածության մակարդակը 59.2 տոկոս է։ Զբաղված է տղամարդկանց  68.8, իսկ կանանց՝ 50.1 տոկոսը։

Գործազրկության մակարդակը 6.7 տոկոս է։ Ընդ որում, գործազուրկ է տղամարդկանց 9.7, իսկ կանանց ընդամենը 2.6 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը 125741 դրամ է, ինչը հանրապետության միջինից (204048 դրամ) ցածր է 78307 դրամով կամ 38.3 տոկոսով։

Արագածոտնում զբաղվածների հիմնական մասն աշխատում է պետական հատվածում, աշխատավարձը պետական և ոչ պետական հատվածներում գրեթե չի տարբերվում։

Արարատի մարզ

2021 թվականի տվյալներով Արարատի մարզում զբաղված է աշխատանքային ռեսուրսների 47.8 տոկոսը, որոնցից 59.4 տոկոսը տղամարդիկ են, իսկ 37.5 տոկոսը՝ կանայք։

Գործազրկության մակարդակը 10.0 տոկոս է։ Գործազուրկ է տղամարդկանց 11.7, իսկ կանանց 7.3 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը 180321 դրամ է, ինչը հանրապետության միջինից ցածր է 23727 դրամով կամ 11.6 տոկոսով։

Արարատում զբաղվածների հիմնական մասն աշխատում է ոչ պետական հատվածում, աշխատավարձը պետական հատվածում 37 տոկոսով ցածր է ոչ պետական հատվածից։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում 2021 թվականի տվյալներով զբաղվածության մակարդակը 71.3 տոկոս է, որոնցից 81.6 տոկոսը տղամարդիկ են, կանանց՝ 63.1։

Գործազրկության մակարդակը 10.6 տոկոս է։ Մարզում գործազուրկ է տղամարդկանց 7.3, իսկ կանանց 13.7 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը կազմում է 141190 դրամ, ինչը հնարապետության միջինից ցածր է 62858 դրամով կամ 30․8 տոկոսով։

Արմավիրում զբաղվածների հիմնական մասն աշխատում է պետական հատվածում, աշխատավարձը պետական հատվածում 29․8 տոկոսով բարձր է ոչ պետականից։

Գեղարքունիքի մարզ

2021 թվականի տվյալներով Գեղարքունիքի մարզում զբաղված է աշխատանքային ռեսուրսների 44.4 տոկոսը։ Զբաղված է տղամարդկանց  62.1, իսկ կանանց՝ 28.9 տոկոսը։

Գործազրկության մակարդակը 5.7 տոկոս է։ Ընդ որում, գործազուրկ է տղամարդկանց 6.1, իսկ կանանց 4.8 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը 125167 դրամ է, ինչը հնարապետության միջինից (204048) ցածր է 78881 դրամով կամ 38․6 տոկոսով։ Գեղարքունիքում զբաղվածների հիմնական մասն աշխատում է պետական հատվածում, աշխատավարձը պետական հատվածում 23.4 տոկոսով բարձր է ոչ պետական հատվածից։

Լոռու մարզ

Լոռու մարզում 2021 թվականի տվյալներով զբաղվածության մակարդակը 45.9 տոկոս է։ Զբաղված է տղամարկանց  57.5, իսկ կանանց՝ 36.5 տոկոսը։

Գործազրկության մակարդակը 18.8 տոկոս է։ Ընդ որում, գործազուրկ է տղամարդկանց 18.3, իսկ կանանց 19.5 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը 139825 դրամ է, ինչը հնարապետության միջինից (204048) ցածր է 64223 դրամով կամ 31․4 տոկոսով։ Աշխատավարձը պետական հատվածում 5 տոկոսով ավելի բարձր է, քան ոչ պետական հատվածում։

Լոռիում զբաղվածների հիմնական մասը՝ չնչին տարբերություններով, աշխատում է ոչ պետական հատվածում, աշխատավարձը պետական հատվածում 5 տոկոսով ցածր է ոչ պետական հատվածից։

Կոտայքի մարզ

2021 թվականի տվյալներով Կոտայքի մարզում զբաղված է աշխատանքային ռեսուրսների 47.8 տոկոսը ։ Որոցից 59.3 տոկոսը տղամարդիկ են, 37.7 տոկոսը՝ կանայք։

Գործազրկության մակարդակը 18.1 տոկոս է։ Գործազուրկ է տղամարդկանց 17.0, իսկ կանանց 19.4 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը կազմում է 154056 դրամ, ինչը հնարապետության միջինից ցածր է 49992 դրամով կամ 24․5 տոկոսով։

Կոտայքում զբաղվածների զգալի մասը աշխատում է ոչ պետական հատվածում, աշխատավարձը պետական հատվածում 8․5 տոկոսով ցածր է ոչ պետականից։

Շիրակի մարզ

Շիրակի մարզում 2021 թվականի տվյալներով զբաղվածության մակարդակը 44.2 տոկոս է։ Զբաղված է տղամարդկանց 49.2, իսկ կանանց՝ 39.8 տոկոսը։

Գործազրկության մակարդակը 15.4 տոկոս է։ Ընդ որում, գործազուրկ է տղամարդկանց 20.8, իսկ կանանց 8.7 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը 123066 դրամ է, ինչը հնարապետության միջինից (204048) ցածր է 80982 դրամով կամ 39.6 տոկոսով։

Շիրակում զբաղվածների զգալի մասը աշխատում է պետական հատվածում, աշխատավարձը պետական հատվածում 17.9 տոկոսով բարձր է ոչ պետականից։

Սյունիքի մարզ

2021 թվականի տվյալներով Սյունիքի մարզում զբաղված է աշխատանքային ռեսուրսների 65.7 տոկոսը, որոնցում 80.3 տոկոսը տղամարդիկ են, 52.9 տոկոսը՝ կանայք։

Գործազրկության մակարդակը 9.8 տոկոս է։ Ընդ որում, գործազուրկ է տղամարդկանց 5.6, իսկ կանանց 14.7 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը կազմում է 293 155 դրամ, ինչը հնարապետության միջինից բարձր է 80982 դրամով կամ 30․4 տոկոսով։ Աշխատավարձը պետական հատվածում 64․7 տոկոսով ավելի ցածր է, քան ոչ պետական հատվածում։

Սյունիքում զբաղվածների հիմնական մասը աշխատում է ոչ պետական հատվածում։

Վայոց Ձորի մարզ

Վայոց Ձորի մարզում 2021 թվականի տվյալներով զբաղվածության մակարդակը 49.1 տոկոս է։ Զբաղված է տղամարդկանց 57.4, իսկ կանանց՝ 41.6 տոկոսը։

Գործազրկության մակարդակը 14.0 տոկոս է։ Ընդ որում, գործազուրկ է տղամարդկանց 16.9, իսկ կանանց 10.1 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը 140988 դրամ է, ինչը հանրապետության միջինից (204048) ցածր է 63060 դրամով կամ 30․9 տոկոսով։ Աշխատավարձը պետական հատվածում 11․9 տոկոսով ավելի ցածր է ոչ պետական հատվածից։

Վայոց Ձորում զբաղվածների հիմնական մասը աշխատում է ոչ պետական հատվածում։

Տավուշի մարզ

2021 թվականի տվյալներով Տավուշի մարզում զբաղված է աշխատանքային ռեսուրսների 41.7 տոկոսը, որոնցից 48.9 տոկոսը տղամարդիկ են, 34.5 տոկոսը՝ կանայք։

Գործազրկության մակարդակը 16.7 տոկոս է։ Գործազուրկ է տղամարդկանց 16.6, իսկ կանանց 16.9 տոկոսը։

Նույն թվականի տվյալներով՝ մարզում միջին ամսական աշխատավարձը կազմում է 125896 դրամ, ինչը հանրապետության միջինից ցածր է 78152 դրամով կամ 38․3 տոկոսով։ Աշխատավարձը պետական հատվածում 3․9 տոկոսով ավելի ցածր է ոչ պետական հատվածից։

Տավուշում զբաղվածների հիմնական մասը աշխատում է պետական հատվածում։

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված