Հայերեն


«Ինձ պետք է, որ նկարներս խոսեն մարդկանց հետ»․ տեղի ունեցավ նկարչուհի Արմի Հարությունյանի անհատական ցուցահանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

 

«Փյունիկ» զարգացման կենտրոնի ցուցասրահում օրերս տեղի ունեցավ նկարչուհի Արմի Հարությունյանի հերթական ցուցահանդեսը։ Խորագիրն այս անգամ հենց հեղինակի անունով էր, որտեղ Արմին ներկայացրել էր վերջին յոթից-ութ տարիների աշխատանքները։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արմի Հարությունյանը նշեց, որ այս անգամ իր նկարների ցուցադրությունը  ամբողջի միաձուլումն էր․

«Այս անգամվա խորագիրը հենց իմ անունով է՝ Արմի, որովհետև էստեղ ամբողջ կյանքիս տարիների հավաքածուն է, նկարներս պատմում են իմ հերոսների մասին, որոնք կանայք են՝ իրենց անհատական հույզերով ու ապրումներով»,-նշեց նա։

Արմի Հարությունյանը իր ձեռքբերումներից է համարում Դուբայում տեղի ունացած ցուցադրությունը․ հասարակությունը ընկալել ու ջերմ է ընդունել նկարչուհու արվեստը․

«Ինչու եմ առանձնացնում հենց Դուբայը, որովհետև, երբ գնում ենք արդեն Եվրոպա կամ Ամերիկա, այնտեղ հասարակությունը բաց է, ազատ է, ամեն բան կարող ես տեսնել ցուցասրահներում, իսկ Դուբայում կան օրենքներ, որոշակի սահմանափակումներ, սակայն, ի ուրախություն ինձ, իմ գործերը այնտեղ տեղ են գտել։

Ես կարծում եմ, որ կինը, մարդը էմոցիա է ստանում դիմացինից, իմ նկարների պարագայում կանայք էմոցիա են ստանում իրենց կողակից տղամարդկանցից։ Ինձ պետք է, որ իմ նկարները խոսեն մարդկանց հետ, որովհետև դրանցից յուրաքանչյուրը իր գույնը, իր երանգն ու միկիկան ունի, անգամ եթե նկարը միագույն է՝ դա չի խանգարում, որ միագույնությամբ հանդերձ դիմացինին էմոցիա փոխանցի, ուրախացնի»,-ասաց Արմի Հարությունյանը։

Նշենք, որ մինչ օրս նկարչուհին ունեցել է անհատական 17 ցուցադրություն։

Նշենք նաև, որ աշխարհահռչակ արտ քննադատ Բեռնհարդ Բելերը անդրադարձել է նկարչուհու աշխատանքներին, խոսել նրա արվեստի մասին և իր հիացմունքն արտահայտել աշխատանքների վերաբերյալ․ 

«Արմիի գեղարվեստական ջանքերն արտացոլում են նրա՝ որպես նկարչուհու յուրահատուկ հայացքը, իր ստեղծագործական ինքնաարտահայտման շնորհիվ Արմին կարողանում է ոգեշնչել հանդիսատեսին։ Նրա նկարները գրավում են իրենց համարձակությամբ, զգայականությամբ։ Նա կարողանում է վրձնի հարվածով փոխանցել խորը հույզեր․ դրանք ասես յուրահատուկ ուղերձ են հանդիսատեսին, որպեսզի դիտողը նկատի սեփական ներաշխարհը»,-իր խոսքում ասել է Բեռնհարդ Բելերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

    
 

 

Գոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված