Հայերեն


Երևանը ողողված է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի լուսանկարներով

Հասարակություն

168․am-ը գրում է․

 

Մայրաքաղաք Երևանի փողոցները, անցումները, սյուներն ու գովազդային վահանակները ողողված են քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի լուսանկարներով, գրաֆիտիներով, նրա ազատության պահանջներով, Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին իրազեկող այլ տպագիր նյութերով:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ իր բնակարանից Քննչական կոմիտե (ՔԿ) են տեղափոխել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Դեռևս հունիսի 6-ին մամուլը գրել էր Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին:

Ինքը՝ Արմեն Աշոտյանը, այդ առիթով նշել էր՝ ակնհայտ քաղաքական աստառով հերթական գործն են ուզում «կարել» իր վրա:

Հիշեցնենք նաև, որ 168.am-ը դեռևս 2022թ. նոյեմբերի 22-ին էր գրել Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին: Այդ օրերին ձերբակալել էին ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին, և Արմեն Աշոտյանին նույն գործի շրջանակներում էլ փորձում էին մեկուսացնել՝ մեղադրելով, այդ թվում՝ նաև փողերի լվացման մեջ:

Այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահին, այնուամենայնիվ, որևէ կերպ չէր հաջողվել 100-ից ավելի անձանց հարցաքննելուց հետո անգամ ցանկալի ցուցմունքը ստանալ Արմեն Աշոտյանի դեմ:

Մեր հրապարակումից օրեր անց արգելափակեցին Արմեն Աշոտյանի ՍԵԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ), և վերջինս չկարողացավ մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին:

Ավելի ուշ Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրեցին ու խափանման միջոց ընտրեցին բացակայելու արգելքը:

Արմեն Աշոտյանը նախ ձերբակալվեց, ապա Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի կողմից երկու ամսով կալանավորվեց՝ իբր խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, մեղմ ասած, ծիծաղելի ձայնագրությունների հիման վրա, որոնցում ո՛չ Արմեն Աշոտյանի ձայնը կար, ոչ էլ նրա կողմից կատարված ենթադրյալ խախտման վերաբերյալ որևէ ապացույց:

«Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող չի եղել. Նրան կալանավորել են Նիկոլի ցանկությամբ»,- ասել էր ՀՀԿ փոխնախագահի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Արմեն Աշոտյանը իր հնարավոր կալանավորման մասին հարցին ի պատասխան՝ հունիսի 12-ին Կոմիտասի անվան պանթեոնում հայտարարել էր՝ որտեղ էլ լինի, քաղաքական աքսորում թե կալանքում, շարունակելու է իր գործունեությունը:

ՀՀԿ փոխնախագահը հենց այդպես էլ անում է՝ Նիկոլ Փաշինյանի կեղծ, սուտ ու մանիպուլյատիվ հայտարարություններին պատասխանելով ոչ թե ուղիղ հեռարձակումներով, ինչպես անում էր ազատության մեջ, այլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված հոդվածներով:

Այսօր 168.am-ում հրապարակվել է նրա արդեն երկրորդ հոդվածը, որում մասնավորապես նշված է. «Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել: Սակայն պատմությունը գրում են հաղթողները, իսկ Նիկոլը մեր ժողովրդի գլխին աղետ և ամոթ բերած պարտության և պատերազմի պատճառ հանդիսացող կապիտուլյանտ է»:

Հարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԻսրայելը մտադիր է uպառազինության ոլորտում անկախանալ ԱՄՆ-ից. Նեթանյահու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) «Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա ԴանիելյանԻմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԿիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ին կոչ է արել գերազանցել ամբողջ աշխարհին ռшզմական ներnւժի զարգացման գործումՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՓաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանԲագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված