Հայերեն


Անի Ղազարյանը սափրել է գլուխը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Life

 

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում գլխավոր հերոսուհուն՝ Աննային, հասուն տարիքում մարմնավորած 26–ամյա դերասանուհի Անի Ղազարյանը երկար տարիներ է՝ աշխատում է թատրոնում, նկարահանվում ֆիլմերում։ Tert.am Life–ն Անիի հետ զրուցել է կարիերայի և ընտանիքի մասին։

 

–Անի, ինչպե՞ս եք սկսել Ձեր առաջին քայլերը դերասանական ոլորտում։

 

–2006թ-ին ընդունվեցի Թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ Երկրորդ կուրսում բեմադրեցինք «Բուրատինոյի արկածները» մանկական ներկայացումը, որտեղ մարմնավորում էի աղվես Ալիսային։ Այդ դերակատարումով աչքի ընկա և առաջարկ ստացա խաղալ Համազգային թատրոնում։ Այնտեղ ինձ միանգամից գլխավոր դեր վստահեցին: Այդ ժամանակ բեմադրվում էր Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսը, որտեղ մարմնավորեցի գլխավոր հերոսուհուն՝ Էլզային։ Հենց այդտեղից էլ սկսվեցին առաջին քայլերս։

 

–Երկար ժամանակ է՝ աշխատում եք թատրոնում, նկարահանվում եք կինոյում։ Ի վերջո, թատրո՞ն, թե՞ կինո։

 

–Ես չեմ կարող համեմատել թատրոնն ու կինոն։ Դրանք տարբեր աշխարհներ են ու երկուսն էլ շատ սիրելի ինձ համար։ Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ առանց կինո կկարողանամ, բայց առանց թատրոնի չեմ պատկերացնում ինձ։

 

–Վերջին շրջանում հեռուստասերիալներում չեք նկարահանվում։ Դա սկզբունքայի՞ն հարց է, թե՞ առաջարկները քիչ են, պահանջները` շատ։

 

–Սկզբունքային չէ, իհարկե: 2010-ին նկարահանվել եմ «Ու՞ր է իմ տղամարդը», 2013-ին՝ «Շտապ օգնություն 3D» սերիալներում։ Դրանցից հետո առաջարկներ, իհարկե, եղել են, բայց չեմ ցանկացել նկարահանվել։

 

-Ինչո՞ւ:

 

-Ինձ համար շատ կարևոր է սցենարը: Տվյալ առաջարկների մեջ չի եղել ինձ գրավող կամ հետաքրքրող սցենար։

 

 

–«Վարդապետի լռությունը» ֆիլմում Դուք հանուն դերի կտրեցիք Ձեր մազերը։ Կերպարային փոփոխության որոշումը հեշտությա՞մբ եք կայացրել։

 

–Այո, շատ հեշտությամբ։ Մազերիցս հրաժարվել եմ առանց մի վայրկյան մտածելու։ Դա իմ առաջին դերն էր կինոյում։ Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանից միանգամից գլխավոր դերի առաջարկ ստանալու դեպքում, կարծում եմ, շատերը կհամաձայնեին հրաժարվել իրենց մազերից: Ես իմ քայլի մեջ արտառոց ոչ մի բան չեմ տեսնում: Չէ՞ որ իմ մասնագիտությունն է այսպիսին` այսօր երկար վարսերով, վաղը՝ ճաղատ, այսօր գեր, վաղը՝ նիհար...

  

–Կա՞ն սկզբունքներ, որոնց դեմ չեք գնա։

 

–Մասնագիտությանս մեջ սկզբունքներ չունեմ: Պատրաստ եմ ցանկացած փոփոխության, եթե այդ կերպարային փոփոխությունը արդարացված է սցենարով: Դերի ընտրության հարցում սկզբունքային եմ ու ցանկացած փոփոխության կգնամ միայն մի պայմանով, եթե շատ սիրեմ դերս:

 

-Ի՞նչ դերեր չեք մարմնավորի:

 

–Չեմ կարող միանշանակ պատասխան տալ: Ամեն ինչ կախված է սցենարից։

  

 

 

–Ո՞րն է Ձեր ամենասիրելի դերը, որ երբևէ խաղացել եք։

 

–Թատրոնում «Լյու-բոֆ» ներկայացման մեջ մարմնավորածս մի քանի կերպարները, մասնավորապես՝ փոքրիկ աղջկա կերպարը: Այդ կերպար ստանալը բարդ էր՝ պետք է մանկական մաքրություն ու պարզություն ստանայի, չխաղայի, այլ ապրեի բեմում: Միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր էր, որովհետև աղջկաս էի խաղում: Նրանից վերցրել էի իր ժեստերը, հայացքները: Շատ ուրախ եմ, որ աշխատանքս գնահատվեց: Հենց այդ ներկայացումով 2015-ին արժանացա «Արտավազդ» մրցանակի՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի։ Կինոյում դեռ չունեմ ամենասիրելի դերս:

 

–Ձեր դուստրն արդեն 6 տարեկան է: Նմա՞ն  է Ձեզ։

 

–Կարծում եմ՝ շատ։ Դրսում ամաչկոտ, հեզ աղջնակ է, տանը՝ անասելի աշխույժ, էներգիայով լի: Ինձ նման զգացմունքային է՝ շուտ նեղանում է, հետո արագ մոռանում  եղածը, երբեմն  էլ, ինձ պես համառ է։

 

–Հաճա՞խ եք միասին ժամանակ անցկացնում։

 

–Վերջին շրջանում այո։ Հիմա անհամեմատ ազատ եմ ու փորձում եմ լրացնել բացականերս։)

 

 

–Երեխաների հարցերը միշտ հետաքրքիր են, ի՞նչ հարցեր է նա տալիս Ձեզ։

 

–Աշխարհաճանաչողական ։)  Դե, ասենք, մանկապարտեզում ինչ-որ բան են սովորում, իր համար մութ տեղեր են մնում, փորձում է իր հարցերի պատասխաններն ինձանից ստանալ։ Վերջերս, առավոտյան հարցրեց՝ Անի, տառերն ո՞վ էր գրել, անունի կեսն եմ հիշում Մեսրոկկ ... ։)

 

–Անի, երիտասարդ մայրիկ եք՝ 21 տարեկանում եք մայր դարձել: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։

 

–21 տարիս դեռ չէր լրացել, երբ ծնվեց աղջիկս: Մի քանի ամսական էր՝ վերադարձա աշխատանքիս: Իհարկե, առանց մայրիկիս օգնության չէի կարողանա աշխատել: Դժվարությունները տարբեր տեսակի են լինում: Չկա դրանք հաղթահարելու միանշանակ բնորոշում: Ուղղակի ես չեմ վախենում ապրել:

 

-Երջանի՞կ եք։

 

-Այո, ես ինձ համարում եմ շատ երջանիկ մարդ: Պետք է կարողանաս տեսնել, գնահատել ունեցածդ և շնորհակալ լինել ամեն բացվող օրվա համար:

 

 

 

 

Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված