Հայերեն


ՔԱՔ կուսակցությունն անակնկալներ է խոստանում

Քաղաքականություն

«ԼՐԱԳՐԻ» զրուցակիցն է Քաղաքացիական ակտիվ քայլ (ՔԱՔ) կուսակցության համահիմնադիր Արման Սուլեյմանյանը

 

Պարոն Սուլեյմանյան, արդեն հայտնի են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ցուցակները։ Քաղաքական ո՞ր ուժին է սատարելու Ձեր կուսակցությունը։

 

Ոչ մեկին չենք սատարելու, որովհետև եթե դրա նպատակահարմարությունը լիներ, դրա մասին վաղուց հայտարարած կլինեինք, որևէ ուժի միացած կլինեինք։ Նկատի ունեմ, որ մեր վիրտուալ քաղաքական ուժը իր ձևով պայքար է տանելու, մենք նախընտրական քարոզարշավ ենք կազմակերպելու, ծրագրեր ենք ներկայացնելու։

 

Այսինքն ձեր քաղաքական ուժն իր ներկայացուցիչների միջոցով տեղամասերում վերահսկելո՞ւ է ընտրական գործընթացը, մի փոքր չակերտները կբացե՞ք։

 

Հիմա, անկեղծ ասած, կուսակցության հիմնի, տեսահոլովակի վրա ենք աշխատում, ուզում ենք լավ հիմն գրել, իսկ ընդհանրապես մեր պայքարը ստեղծագործական ոլորտում է։ Աշխատելու ենք հեռուստատեսությամբ, համացանցում։

 

Ընդհանուր առմամբ, ընտրություններն ու նախընտրական թոհուբոհը ինչպե՞ս եք գնահատում։ Որքանո՞վ է այս ամենը քաղաքական, և որքանով՝ ապաքաղաքական։

 

Հենց սկզբից նշվել է, որ մտքի, գաղափարի, ոչ մի լավ բանի պայքար չի լինելու։ Երբ սկսեցին դաշինքները ստեղծվել, պարզ դարձավ, որ բոլորն աթոռակռվի համար են ելել պայքարի։ Մարդիկ պարզապես ուզում են հայտնվել ԱԺ-ում, և կապ չունի՝ իրենց կողքին Առաքել Մովսիսյանը նստած կլինի, թե Սամվել Ալեքսանյանը։ Մեզ համար դա ինքնանպատակ չի եղել, մենք փաստաթղթերը չենք ներկայացրել ԿԸՀ այն պարզ  պատճառով, որ մերժում ենք այս ամենը։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, հասկանալի ու ընկալելի չէ, և մարդկանց ընտրության հնարավորություն պարզապես չի տրվում։

 

Իսկ Ձեր կուսակցության համակիրների թիվն այս ընթացում աճե՞լ է։

 

Իհարկե աճում է, արդեն 10 հազար համակիր ունենք ֆեյսբուքում, 2500-ից ավելի գրանցվածներ, ուղղակի պետք է անկեղծորեն նշեմ, որ նրանց 80 տոկոսը Հայաստանում չեն բնակվում։ Դա ևս պատճառներից մեկն էր, որ կուսակցությունը չգրանցեցինք, որովհետև երկրից հեռացած մարդիկ ուղղակի մեր քաղաքական ձևաչափն այլ կերպ ընկալեցին: Մեծ հաշվով, այն մարդիկ, որոնք հեռացել են, ոչ վերադառնալու են, ոչ քվեարկելու են։ Այդ տպավորությունն ստացանք, երբ նամակագրությամբ նրանց հետ շփվեցինք։

 

Իսկ մեր փայլուն գաղափարը, որ մեր ցուցակի առաջին համարը կարող էր լինել կթվորուհի, երկրորդը՝ տաքսու վարորդ, երրորդը՝ գործազուրկ, շատ հաճելի էր ականջի համար, բայց իրականում այդ մարդկանց գլխին կարող էր շատ մեծ պատմություն սարքեինք, որովհետև եթե մեր օգտին քվեարկեին, իսկ մեր հաշվարկներով, մեր օգտին 10-15 տոկոսը հաստատ կքվեարկեր, նրանք անցնեին ԱԺ, անզեն, անատամ պետք է հայտնվեին շատ ու շատ գել ու գազանների հետ միասին։ Շատ հնարավոր էր, որ նրանց կգնեին կամ մտափոխեին, ու մենք չկարողանայինք մեզ ներել, թե ինչու պատահական մարդկանց անցկացրինք ԱԺ, որին նրանք պատրաստ չեն։ Դրա համար մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։

 

Մենք ինքներս չցանկացանք գնալ ԱԺ, որովհետև կարծում ենք, որ մասնագիտություն չունեցող մարդիկ են հավաքված, իսկ մենք ունենք մասնագիտություն և այն, ինչ անում ենք, սիրով ենք անում։ Իսկ պատահական մարդկանց չուզեցինք անցկացնել, որովհետև փորձության էինք ենթարկելու, իսկ նոր ընտրական օրենսգրքով ընդամենը մեկ ժամ հետո մեր անունից ընտրված մարդիկ կարող էին դառնալ ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և այլն։ Դրանով մենք կվարկաբեկեինք մեր ամբողջ գաղափարախոսությունը, մեզ կասեին, որ մենք ինչ-որ մեկի պրոյեկտն եք, հատուկ այդ մի քանի տեղը զբաղեցրիք, որպեսզի հետո այդ մարդկանց այլ ճամբարներ տանեն։ Իսկ գաղափարական ու ստեղծագործական առումներով մեր ասելիքը շատ է, և դեռ անակնկալներ սպասվում են։

 

Նկատելի է, որ ձեր հումորային «Դիվադադարների» հետ կապված բավական մեծ աղմուկ է բարձրանում, քաղաքական ուժերն ավելի անհանդուրժող են դարձել քննադատության հանդեպ։

 

Մենք չմտանք իրենց խաղի մեջ, որպեսզի ստեղծագործական ազատությունը պահենք։ Եթե դու ազատ չես, չես կարող գործել որպես քաղաքացի։ Եթե մենք հանկարծ կուլ գնայինք այդ խաղի կանոններին և գրանցվեինք, բնականաբար, օրենքով մեր առջև որոշակի սահմանափակումներ կլինեին։ Մեզ կասեին այսպիսի հաղորդում իրավունք չունեք նկարելու, այսպիսի հռետորաբանություն իրավունք չունեք կիրառելու։ Մենք հասկացանք, որ մեր մտքի ազատությունը շատ ավելի վեհ արժեք է, քան ինչ-որ մանդատ։ Հետևաբար որոշեցինք, որ մարտավարական առումով ավելի լավ է մնալ ազատ և ասել այն, ինչ ասվում է, քան ինքդ քեզ ինչ-որ սահմանափակումների մեջ մտցնես հանուն ինչ-որ անհասկանալի մի քանի աթոռի խորհրդարանում, որոնք վերջին 25 տարիներին առանձնապես դեր չեն խաղում երկրում համակարգային փոփոխությունների հասնելու համար։

 

Այսինքն, մի դեպքում պատրաստ կլինեիք գրանցվել ու մասնակցել ընտրություններին, եթե իմանայիք, որ համակարգային փոփոխությունների կարելի է հասնել այդ տարբերակով։

 

Իհարկե, եթե իմանայինք, որ երաշխավորված 50 տոկոս պլյուս 1 ձայն կարող էինք ունենալ՝ կանեինք, բայց պրագմատիկ առումով, իհարկե, մեր քաղաքական ուժն այդքան ձայն չէր կարող հավաքել։ Դրանից ցածր տոկոս ստանալու պարագայում իմաստ չկար մասնակցել այդ ընտրություններին։ Մի քանի աթոռի համար խեղճանալ, դառնալ մի փոքր էակ, որը մերթ ընդ մերթ ինչ-որ բան խոսում է, կամ չի խոսում, դա մեզ հարիր չէր։

 

Շատերն այս ընտրություններից առաջ տխրել են, որ իրենց անունը չկա ցուցակներում կամ դրանց անցողիկ տեղերում։

 

Մենք տխրում ենք այդ մարդկանց համար, որ իրենք տխրել են, որովհետև, ի վերջո, Հայաստանում փրկչի կերպարանքը պետք է  անհետանա։ Շարքային քաղաքացին պետք է հասկանա, որ փրկիչներ գոյություն չունեն, չկա այդպիսի քաղաքական ուժ, որ կգա ու բոլորին կփրկի։ Հասարակությունը պետք է պահանջ ներկայացնի, թեկուզ  մեր պես մարդկանց, պետք է պահանջի, ասի՝ չենք ուզում, որ դուք ձեր գործը անեք, թողեք ձեր գործը, գնացեք Ազգային ժողով, ներկայացրեք մեզ ու մեր շահերը։ Միգուցե դրանից հետո մենք կմտածեիք: Բայց քանի դեռ չկա հասարակական պայքար, ինքնակոչվել փրկիչ ու գնալ ԱԺ՝ ես դրա իմաստն անձամբ չեմ տեսնում։ Վստահ եմ՝ Սերգեյ Դանիելյանն էլ է նույնկերպ մտածում։

 

Ինչո՞ւ հանրության կողմից չկա այդ պահանջը, գուցե դրա համար ավելի երկարատեւ պայքա՞ր է պետք։

 

Որովհետև քաղաքական, իրավական, քաղաքացիական հասունություն հասարակությունում չկա։ Մենք ողջ աշխարհը ման ենք եկել, տեսել ենք, որ ինչ-որ շահագրգիռ մարդկանց խումբ ընտրում է հասարակությունից պատվով, հարգանքով մարդկանց, գնում, խնդրում ու պահանջում է՝ ասելով, ենթադրենք, դու 30 տարվա բժիշկ ես, դու 40 տարվա դասախոս ես, պատվով, հարգանքով մարդիկ եք, գնացեք Ազգային ժողովում մեզ ներկայացրեք։ Հայաստանում նման գործընթաց չկա։ Հայաստանում ոչ մեկը ոչ մեկից նման բան չի պահանջում, որ աշխատանքդ դիր մի կողմ, գնա ԱԺ աշխատավարձով յոլա գնա, բայց ներկայացրու մեր շահերը։ Քանի դեռ չկա հասարակական պահանջ, ինքնակոչ հերոսանալ, գնալ փրկելու ազգը, նպատակահարմար չենք համարում։ 
«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված